Ջերմուկում ծրագրում են մինչև 2028 թ. նոր օդանավակայան կառուցել. ծրագիր, որ քննարկվում է շուրջ 20 տարի. Hetq.am

Այս տարվա հոկտեմբերից Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Վահագն Արսենյանը, որը մինչ այդ՝ 2021-2025 թթ., Ջերմուկի համայնքապետն էր, քաղաքի ղեկավարի պաշտոնում Forbes հանդեսին տված հարցազրույցում խոսել է համայնքի զարգացման հեռանկարների մասին ու, մասնավորապես, կարեւորել օդանավակայանի գործոնը: Այս մասին գրում է Հետքը։

«Գալիք օդանավակայանը նոր հնարավորություններ կստեղծի լոգիստիկայի եւ գյուղատնտեսության ոլորտներում… Պատրաստվում ենք փոքր օդանավակայանի կառուցմանը, որը սկզբում կսպասարկի ներքին չվերթեր, իսկ ավելի ուշ կընդլայնվի միջազգային ուղղություններով,- Forbes-ին ասել է Վ. Արսենյանը,- 10 տարի հետո Ջերմուկը տեսնում եմ որպես համաշխարհային մակարդակի առողջարանային մայրաքաղաք՝ միջազգային օդանավակայանով, տասից ավելի ժամանակակից առողջարանային սպա-կենտրոններով եւ էկոտուրիզմի զարգացած ոլորտով»։

Ջերմուկում նոր օդանավակայանի թեման քննարկվում է արդեն մոտ 20 տարի, բայց այդպես էլ փաստաթղթային մակարդակից այն կողմ չի անցել:

Ջերմուկի հին օդանավակայանի շենք-շինությունները՝ մասնավոր սեփականություն

Ջերմուկում օդանավակայան կա դեռ 1950-ականների երկրորդ կեսից: Այն գտնվում է Երեւան-Ջերմուկ ճանապարհի հարեւանությամբ՝ Արփա գետի ձախ ափին:

Խորհրդային տարիներին դեպի առողջարանային այս քաղաք թռիչքներ էին կատարում տարբեր տիպի ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ: Ընդ որում՝ սա Հայաստանի ամենաբարձր օդանավակայանն է (գտնվում է ծովի մակարդակից 2070 մ բարձրության վրա):

1990-ականներից այս կողմ Ջերմուկի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվում: Անկախությունից հետո օդանավակայանը գտնվում էր ««Էրեբունի» տարածքային օդանավակայաններ» պետական ՓԲԸ-ի հաշվեկշռում, սակայն 1999-ին Վազգեն Սարգսյանի կառավարությունը որոշել էր օդանավակայանի գույքն առանձնացնել ՓԲԸ-ից ու սեփականության իրավունքով անհատույց հանձնել Ջերմուկ համայնքին: Վերջինս էլ իր հերթին 2002 թ. օդանավակայանի շենք-շինությունները վաճառել է օդանավակայանի նախկին պետ Մելսիկ Առաքելյանին:

Օդանավակայանի երկհարկանի շենքը, որի կազմում են նախկին սպասասրահը, կարգավարական կետը, տոմսարկղը, աշխատակիցների սենյակները, այժմ համարվում է առանձնատուն եւ պատկանում է Մ. Առաքելյանին: Վերջինս ձեռք է բերել նաեւ շենքին կից 1,5 հա հողամաս:

Օդանավակայանի մնացած հողը (ըստ Կառավարության որոշման՝ 51,6 հա) համարվում է պետական սեփականություն:

Նոր օդանավակայանի ծրագիրն ու տարածքի փնտրտուքը

2008-ի սեպտեմբերին Տիգրան Սարգսյանի կառավարությունը Ջերմուկը հայտարարեց զբոսաշրջային կենտրոն: Գործադիրի որոշման մեջ նշվում էր, որ մինչեւ 2012 թ. Ջերմուկը պետք է դառնա տարվա չորս եղանակի զբոսաշրջային կենտրոն, քաղաքը պետք է զարգանա որպես առողջարանային եւ ձմեռային տուրիզմի կենտրոն, շախմատի միջազգային մրցաշարերի կազմակերպման կենտրոն, համահայկական, ինչպես նաեւ միջազգային մանկապատանեկան ու երիտասարդկան ճամբարատեղի, մշակութային տուրիզմի կենտրոն: Կառավարությունը նախատեսում էր, որ տարեկան Ջերմուկ է այցելելու 100 հազ. զբոսաշրջիկ, իսկ տուրիզմից տարեկան ստացվելու է 100 մլն դոլարի եկամուտ ու ստեղծվելու է 4000 լրացուցիչ աշխատատեղ: Ջերմուկի զարգացման հավակնոտ ծրագրի գերակա խնդիրները իրականություն դարձնելու համար նախանշվել էին մի շարք միջոցառումներ, որոնցից մեկն էլ այստեղ ուղղաթիռների եւ թեթեւ ինքնաթիռների համար նախատեսված օդանավակայան ունենալն ու համապատասխան երթուղիների կազմակերպումն էր:

Մինչեւ այս որոշման կայացումը՝ 2008-ի հուլիսին, Կառավարությունը սահմանել էր այդ տարվա գերակա խնդիրների ցանկը, որոնց թվում նաեւ փոքր ավիացիայի զարգացման հայեցակարգի ընդունումն էր: Դրա վրա հիմնվելով՝ ավելի ուշ Քաղավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ, ներկայում՝ Քաղավիացիայի կոմիտե, ՔԱԿ) համապատասխան հայեցակարգ էր մշակել: Դրանում ասվում էր, որ ուսումնասիրվել են մեր երկրի մի շարք օդանավակայանների, այդ թվում՝ Ջերմուկի օդանավակայանի վերագործարկման հնարավորությունները:

ՔԱԳՎ-ն Ջերմուկում փոքր ավիացիայի զարգացումը դիտարկել էր տուրիզմի տեսանկյունից, ինչը տրամաբանական էր եւ բխում էր Կառավարության վերոնշյալ որոշումից. «Նկատի ունենալով ՀՀ կառավարության ծրագիրը՝ ուղղված Ջերմուկ քաղաքի զարգացմանը, ակնհայտ է, որ հանգստի եւ առողջապահության ժամանակակից կենտրոնը պետք է ապահովված լինի համապատասխան ենթակառուցվածքներով: Հաշվի առնելով շրջանի ռելիեֆային պայմանները, ինչպես նաեւ նախկին «Ջերմուկ» օդանավակայանի շահագործման փորձը (թռիչքների իրականացման տեսանկյունից օդանավակայանը համարվում էր բարդ օդանավակայան) Ջերմուկ քաղաքի օդային հաղորդակցության զարգացման նպատակով՝ առանձնացված տարածքներում կարելի է կառուցել ե՛ւ նոր օդանավակայան, ե՛ւ նոր ուղղաթիռահրապարակ»:

Այսպիսով՝ 2008-ին ՀՀ կառավարության մակարդակով քննարկվում էր Ջերմուկում նոր օդանավակայան ունենալու հարցը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 140 անգամ
Լրահոս
Ոստիկանապետն ու «զոնտիկ բռնողը»․ ինչպես լրագրողը հարցերով «նեղը գցեց» ոստիկանապետ Ղազարյանին (video) Տարվերջյան միջոցառմանը, որին նախատեսում եք մասնակցել ամբողջ կոլեկտիվով, անպայման նախարարից հարցրեք՝ ինչպե՞ս է նախարարությունը կանխելու կառավարման ստեղծվող խառնաշփոթը. Անուշ Պողոսյան Ոսկե հնարավորություն կա տարածաշրջանում խաղաղության համար․ Իրանի ԱԳ նախարարը Բաքվում է Արաբկիրի պաշտոնատար անձինք մեղադրվում ենք կաշառք ստանալու մեջ․ նախաքննությունն ավարտվել է Վտանգավոր անհեթեթություն է Փաշինյանի առաջարկը, Եկեղեցին միշտ էլ բարձր է դասել ՀՀ խորհրդանիշները Գյումրիի քաղաքապետի խորհրդականը կալանավորվել է, կոմունալ բաժնի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել Հեռո՛ւ մնացեք Եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից․ Արամ Ա կաթողիկոս Երբ տեսնում ես Ադրբեջանի սպառազինության մրցավազքը, ակնհայտ է, որ Ալիևյան խաղաղությունը խաբկանք է Վերջին 200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը ժամերգության չկանչեցին (video) Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 2 անչափահաս ծեծի են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա տղային Հանցավոր կազմակերպությունը կատարել է խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում․ ՔԿ Ռուսաստանը նստում է սեղանի շուրջ, նռնակը հանում, ձգանը քաշում ու ասում՝ «բանակցենք»․ Ռոբերտ Քոչարյան (video) ՀԱՄԱՍ շարժումը հաստատում է զինաթափման շուրջ բանակցություններին մասնակցելու իր պատրաստակամությունը Շիրակի ՔՊ-ական մարզպետն է՝ «շեֆի գալու եռուզեռի մեջ էր» (video) Հավատարմությունս եմ հայտնում Վեհափառ Հայրապետին. Տեր Հովհանը մատուցել է իր անդրանիկ պատարագը Շիրակի թեմը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի Հենց եկան Նիկոլի հետևից, թող իմ հետևից էլ գան. Ռուբեն Մխիթարյան (video) Նեթանյահուն հայտարարել է Գազայի հրադադարի երկրորդ փուլին անցնելու մասին Տնտեսական ակտիվության 8․1% աճ․ թվերով՝ լավատեսություն, բովանդակությամբ՝ անհամաչափ ու վտանգավոր կառուցվածք. Դավիթ Անանյան Երևանում 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Porsche»-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենային. պարեկը տեղափոխվել է հիվանդանոց Լուվրի թանգարանում վնասվել են հարյուրավոր գրքեր՝ ջրի արտահոսքի պատճառով Ես նույնպես կմասնակցեմ «Netflix»-ի և «Warner Bros.»-ի միաձուլման որոշմանը. Թրամփ Իմ առաջարկն է բոլորին. անենք միասնական գործ՝ բոլոր հնարավոր եղանակներով բացատրենք ժողովրդին՝ ինչի´ մասին են այս ընտրությունները. Վահե Հովհաննիսյան «Նիկոլը Գյումրիում մերժված է․ դրանց դատաստանը մոտ է»․ լարված իրավիճակ Գյումրիում (video) Մերցը հարյուրավոր բողոքներ է ներկայացրել իր հասցեին ուղղված վիրավորանքների համար. Welt
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պետրոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am