Գերագույն գլխավոր տգետը չգիտի անգամ, որ Եկեղեցին հիմնադրել են Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրել է․

«ԱԶԳԱՅԻՆ ԱՊԱԿԱՆՄԱՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐՋ ՏՐՎԻ

Փաշինյանի հավատադավ արշավանքը Գյումրիում է´լ ավելի խորացրեց մեր հանրության մեջ այն գիտակցումը, որ Հայաստանի այսօրվա վարչապետը ուր գնում է` ցանում է պառակտություն, անհավատություն, գժտություն, անօրենություն և պղծություն:

Սահմանադրությունը, մեր օրենքները և, գլխավորապես` Քրեական օրենսգրքի 441 հոդվածը (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) կոպտորեն խախտող վարչապետը չի էլ նկատում, որ իր իշխանությունն աստիճանաբար ձեռք է բերում օկուպացիոն ռեժիմի կերպարանք:

Հատուկ ջոկատայիններով գրավելով Սուրբ Յոթ Վերք եկեղեցին, նա վերածել է իր մասնակցությամբ քաղաքական շոուները ոստիկանական գործողությունների: Իր պառակտիչ և բաժանարար այլանդակությունների իրագործման համար նա հենվում է Եկեղեցու ամենավարկաբեկված, բարոյազուրկ և նյութա- և պատեհապաշտ լյումպենական տարրերի վրա, որոնց կառավարում է քրեական հետապնդման սպառնալիքների և պաշտոններով կաշառման լծակներով:
Այսօրվա իր պարտությունը հենց դրա մեջ էր. նիկոլական կեղծ «պատարագը» ավելի նմանվում էր օտարածին ատելի իշխանության կողմից ժողովրդի նկատմամբ կատարվող բռնաճնշմանը, քան դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված պատարագի:

Այս ձախողումները, սակայն, միայն ավելի են սրում մեր նորօրյա բռնապետացու մոլագարի ախորժակները: Ստորև կցված գրառումը ցույց է տալիս, որ գերագույն գլխավոր տգետը չգիտի անգամ, որ Հայ Առաքելական Եկեղեցին հիմնադրել են Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, և ոչ թե Հայոց պետությունը` 301 թվականին, տեղյակ չի (կամ իրեն կատարյալ հիմարի տեղ է դրել), որ ամբողջ աշխարհում պետության և դավանանքների սահմանները չեն համընկնում, որովհետև չեն կարող ամբողջությամբ համընկնել պետական իշխանության և հոգևոր իշխանության տիրույթները:

Հայոց աշխարհի գերագույն գլխավոր հերձվածողն ու պառակտիչը պետք է հեռացվի, եթե մենք ցանկանում ենք շարունակել գոյություն ունենալ որպես պետականորեն կազմակերպված ազգ»:

դիտվել է 274 անգամ
Լրահոս
Վերջին 200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը ժամերգության չկանչեցին (video) Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 2 անչափահաս ծեծի են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա տղային Հանցավոր կազմակերպությունը կատարել է խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում․ ՔԿ Ռուսաստանը նստում է սեղանի շուրջ, նռնակը հանում, ձգանը քաշում ու ասում՝ «բանակցենք»․ Ռոբերտ Քոչարյան (video) ՀԱՄԱՍ շարժումը հաստատում է զինաթափման շուրջ բանակցություններին մասնակցելու իր պատրաստակամությունը Շիրակի ՔՊ-ական մարզպետն է՝ «շեֆի գալու եռուզեռի մեջ էր» (video) Հավատարմությունս եմ հայտնում Վեհափառ Հայրապետին. Տեր Հովհանը մատուցել է իր անդրանիկ պատարագը Շիրակի թեմը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի Հենց եկան Նիկոլի հետևից, թող իմ հետևից էլ գան. Ռուբեն Մխիթարյան (video) Նեթանյահուն հայտարարել է Գազայի հրադադարի երկրորդ փուլին անցնելու մասին Տնտեսական ակտիվության 8․1% աճ․ թվերով՝ լավատեսություն, բովանդակությամբ՝ անհամաչափ ու վտանգավոր կառուցվածք. Դավիթ Անանյան Երևանում 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Porsche»-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենային. պարեկը տեղափոխվել է հիվանդանոց Լուվրի թանգարանում վնասվել են հարյուրավոր գրքեր՝ ջրի արտահոսքի պատճառով Ես նույնպես կմասնակցեմ «Netflix»-ի և «Warner Bros.»-ի միաձուլման որոշմանը. Թրամփ Իմ առաջարկն է բոլորին. անենք միասնական գործ՝ բոլոր հնարավոր եղանակներով բացատրենք ժողովրդին՝ ինչի´ մասին են այս ընտրությունները. Վահե Հովհաննիսյան «Նիկոլը Գյումրիում մերժված է․ դրանց դատաստանը մոտ է»․ լարված իրավիճակ Գյումրիում (video) Մերցը հարյուրավոր բողոքներ է ներկայացրել իր հասցեին ուղղված վիրավորանքների համար. Welt #ՀԻՄԱ․ Հրատապ. Փաշինյանը նախապատրաստում է Մայր Աթոռի գրոհը. Սուրեն Սուրենյանց (video) Ջերմուկում ծրագրում են մինչև 2028 թ. նոր օդանավակայան կառուցել. ծրագիր, որ քննարկվում է շուրջ 20 տարի. Hetq.am Զելենսկին դեռ չի ծանոթացել hակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ առաջարկներին․ Թրամփ Դաժան տեսարան էր...պատմությունից օտար զավթիչների ասպատակումը ես հենց այդպես եմ պատկերացրել Ո՞վ էր երեկ Յոթ Վերքում Նիկոլի շաբաշ֊փարթիին` ԱԱԾ֊ի Շիրակի մարզային վարչության ղեկավարը Տեր Սիոն Սրբազան, հետայսու` Ռոբերտ Տիրադա'վ, ճի՞շտ է, արդյոք, որ... Արշակ Սրբազանի խայտառակ գործը․ մանրամասներ․ Ռուբեն Մելիքյան (video) Չսպասված օրը և ժամը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պետրոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am