Պարտադիր զինծառայությունից ազատված 202 անձանցից 186-ը եղել են հոգեւորականներ. Զեկույց

Պարտադիր զինծառայությունից ազատված 202 անձանցից 186-ը եղել են հոգեւորականներ: Այս մասին նշված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած զեկույցում, որը վերաբերում է 2016 թ. ձմեռային եւ 2017 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակին: ՀՔԱՎ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Զեկույցը հիմնված է Կազմակերպություն դիմած քաղաքացիների եւ պետական կառույցներ արված պաշտոնական հարցումների պատասխանների վրա: Ներկայացված են զորակոչիկների իրավունքների խախտման հանգեցնող նախկինում եւ անցնող զորակոչի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրները, ինչպես նաեւ Կազմակերպություն դիմած զորակոչիկների վերաբերյալ վիճակագրական եւ այլ տվյալներ: 2016 թ. ձմեռային եւ 2017 թ. ամառային զորակոչերի ընթացքում  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից տրամադրված իրավական աջակցության արդյունքում 7 զորակոչիկ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում է ստացել, 2 զորակոչիկի դեպքում ցուցում է տրվել կրկին հետազոտությունների ուղեգրել վերջիններիս եւ կրկին ներկայացնել ԿԲՀ նիստին: Զեկույցը ներառում է նաեւ 2017 թ. ամառային զորակոչի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ դիմած 22 զորակոչիկների հետ անցկացված հարցումների արդյունքերը: Այն վերաբերում է զորակոչի ընթացքում բժշկական զննության իրականացմանը, դրա ընթացքում անձի առողջական վիճակի գաղտնիության պահպանմանը եւ զորակոչիկների նկատմամբ բժշկական հանձնաժողովի անդամների ցուցաբերած վերաբերմունքին: 22 հարցվածներից 16-ը նշել է, որ բժշկական հանձնաժողովի անդամներն անտարբեր վերաբերմունք են ցուցաբերել իրենց նկատմամբ, իսկ 1 հոգի նշել է, որ ծաղրանքով են վերաբերել: Ավելին՝ իրենց առողջական խնդիրների մասին հայտնած զորակոչիկների մի մասին անհրաժեշտ հետազոտությունների չեն ենթարկել՝ տարբեր պատճառաբանություններով: Կազմակերպություն դիմած զորակոչիկների ներկայացրած խնդիրների գերակշիռ մասը կապված է եղել առողջական վիճակի հետ: Զեկույցում ներառված են նաեւ 1998 թ.-ից մինչեւ 2017 թվականի հուլիսի 31-ը ՀՀ Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացած եւ ազատված քաղաքացիների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Ուշագրավ է, որ 1998-ից մինչ 2017 թ. հուլիսի 31-ը ՀՀ Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված 202 անձանցից 186-ը եղել են հոգեւորականներ։ Զեկույցում ներկայացված են նաեւ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ: Առաջարկվել է փոփոխություններ մտցնել ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 410 հրամանի մեջ՝ հստակեցնելով զորակոչիկների առողջական խնդիրների վերաբերյալ դրույթները, ինչպես նաեւ վերացնել զորակոչիկների նկատմամբ խտրական վերաբերմունքն՝ ըստ կրոնական համոզմունքի. դադարեցնել ՀԱԵ սպասավորներին ՀՀ Կառավարության որոշմամբ զինվորական ծառայությունից ազատելու եւ տարկետում տրամադրելու պրակտիկան: Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am