Դաժան տեսարան էր...պատմությունից օտար զավթիչների ասպատակումը ես հենց այդպես եմ պատկերացրել...

Դաժան տեսարան էր...պատմությունից օտար զավթիչների ասպատակումը ես հենց այդպես եմ պատկերացրել: Մռայլ դեմքերով, սեփական արարքի սոսկալիության գիտակցումով, հայացքները փախցնելով` գալիս են «հրոսակները», ոստիկաններով շրջապատված, ներխուժում են զավթված քրիստոնեական տաճարը` փոքրաթիվ դավաճանների և մի քիչ ավելի հիմարների աջակցությամբ և անօրինական ծես անում...
Նպատակը մեկն է` այս ամենից դժգոհ, այս ամենը մերժող մարդկանց խելագարեցնել, հունից հանել, ներշնչել, որ անիմաստ է իրենց դեմ պայքարելը...իսկ մենք մի խնդիր ունենք` չխելագարվել, չներշնչվել, հումորով ու արհամարհանքով դիտել այս թատրոնը և գիտակցել, որ սա ոչինչ չի նշանակում, որ սա հակառակ էֆեկտն է ունենալու...և որ սա իրենց հիստերիայի, թուլության, դատապարտվածության, հոգևարքի նշանն է ընդամենը...
Բայց անկախ ամեն ինչից մի շարք պաշտոնյաներ պետք է հասկանան, որ վերադասի ապօրինի հրամաններն իրենց չի ազատում պատասխանատվությունից. ԱԱԾ տնօրեն, Քննչական կոմիտեի նախագահ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, գլխավոր դատախազ, ոստիկանապետ, քննիչներ, դատավորներ... Հատկապես ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը պետք է գիտակցի, որ ոչ միայն Սահմանադրություն ու Քրեական օրենսգիրք է խախտել, այլև Աստծո ու մարդկային համակեցության օրենքները: Եվ դրա համար բավարար ապացույցներն արդեն կան, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի խոստովանական «ցուցմունքները»` օրերս բարձրաձայնված: Դատավոր Մասիս Մելքոնյանը պետք է իմանա, որ իր տված ապօրինի կալանքների որոշումները վաղեմության ժամկետ չունեն, ինքը վաղ, թե ուշ դրանց համար պատասխան է տալու։ Քննչական կոմիտեի ղեկավարը պետք է իմանա, որ քաղաքական հիմքեր ունեցող, զրո ապացույցներով գործերի հարուցումը մի օր իր քթից է գալու...
Նրանք բոլորը չարաշահել են իրենց լիազորությունները, դարձել են հալածանքների գործիք և եթե մի օր Հայաստանում հաստատվի օրինական իշխանություն եւ օրենքի իշխանություն, ապա բոլորը պատասխան են տալու, անգամ այն քաղաքացինները, որոնք այս ամենը տեսել են, լռել են, չեն միջամտել, չեն կանխել ...խոսքը միայն քրեական պատասխանատվության մասին չէ
Ինչպես ստալինյան դարաշրջանի ավարտից հետո երկար տարիներ փնտրում գտնում էին այդ ռեպրեսիաներին այս կամ այն կերպ մասնակցած, մատնագրեր գրած եւ անգամ կուսակցական ժողովների ժամանակ իրենց գործընկերների դեմ քվեարկած մարդկանց ու նրանց սերունդներին և պատժում էին, վրեժ էին լուծում...

Արմինե Օհանյան

Հրապարակ օրաթերթ

դիտվել է 325 անգամ
Լրահոս
Ավերակների քաղաքականության տիրակալ իշխանությունը նույն տրամաբանությամբ է գործում, ինչ քոչվոր ավերիչ ցեղը Մերժված "մերժողը" Էդպես լավ չի, «Հայեր ջան դուխովը» հնչեցրու եկեղեցում. Միհրան Հակոբյանը` խեղկատակի մասին Երբ Հայաստանում եկեղեցականները ձերբակալվում են, Անթիլիասը այդ քաջությունը ունեցած է և ունի ո՛չ ասելու. Արամ Ա Տիրադավ եպիսկոպոս Հովնանը ԱՄՆ-ում առանձին պատարագ է կազմակերպել Նորին Սրբությունը պատգամեց նորաօծ քահանաներին հաստատուն պահել իրենց ուխտը Այս օրը խորհրդանշում է, որ մենք կարողանում ենք միավորվել․ Արման Թաթոյան Շինարարության ժամանակ քաղաքացին շփոթելով բացել է վերելակի հորի դուռը, 7-8 մետրից վայր է ընկել Սա կարելի է կոչել Հայաստանի թրքացման բռնի փորձ, նաեւ քրէական արարք․ Տ. Սերոբ քահանայ Ազարեան «Մտել ենք, երգչախմբի հատված գնացել». ինչպես է աղջիկներին հաջողվել հնչեցնել վեհափառի անունն ու մնալ Յոթ Վերքում Եկեղեցու դեմ արշավին ներգրավված կրոնական կազմակերպությունների գործունեությունը ՀՀ տարածքում ապագայում պետք է արգելվի Հայր Ասողիկը դիմում է իրավապահներին․ բռնության կոչեր են հնչել Տեր Սիոն Սրբազան, ճի՞շտ է, որ բուժվում էիք Գերմանիայում՝ Վեհափառի հոգածության ներքո Երևանի փողոցներում ջրհեղեղներ, խցանումներ են Մատուռից գողացել են 13-րդ դարի Ավետարանը Եթե Փաշինյանը վերընտրվի կամ իշխանության չգան քաղաքական ռեալիզմ դավանող ուժեր, ապա լինելու է պատերազմ 7 մեքենաների մասնակցությամբ վթարի մասնակիցներից «Tesla»-ի 29-ամյա կին վարորդը ձերբակալվել է Երբ կարտաքսեն․ ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ցավոք, այս տարվա հիշատակի օրը կրկին փորձ արվեց խամրեցնել և քաղաքականացնել․ Դավիթ Անանյան Մառախուղի պատճառով Հաղթանակի զբոսայգում «Toyota Camry»-ն հայտնվել է արհեստական լճակում Կճոյանի ու Փաշինյանի համբյուրները, կաթողիկոսի անունը հնչեցնելու ֆոնին ծամոն ծամող և հոգևոր կյանքին անհաղորդ էակի պահվածքը Իրավիճակը Վերին Լարսում «Զոնտիկ» բռնողը Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով եկեղեցին զավթելու ու կործանելու հանձնարարության կատարմանն է միացել նաև Վարդան Վարդանյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պետրոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am