ԵՄ-ն անիրատեսական կանոններ է մտցնում գրաքննությունից հրաժարվելու պատճառով ընկերություններին պատժելու համար. Պավել Դուրով
Եվրամիությունը անիրագործելի կանոններ է սահմանում՝ պատժելու այն ընկերություններին, որոնք հրաժարվում են գրաքննություն կիրառելուց, գրել է Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը X սոցիալական ցանցում՝ газета.ru-ի փոխանցմամբ։
«Մենք նույն բանը տեսանք Ֆրանսիայում՝ անհիմն քրեական հետաքննություն, իսկ հետո հետախուզական ծառայություններն առաջարկեցին իրենց օգնությունը, եթե Telegram-ը աննկատ գրաքններ խոսքի ազատությունը Ռումինիայում և Մոլդովայում», - գրել է նա։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը բացառապես թիրախավորում է այն հարթակները, որոնք տեղադրում են անհարմար և այլախոհ հայտարարություններ:
Դեկտեմբերի 1-ին Դուրովը հայտարարել է, որ Ֆրանսիան ավելի լավ աշխատանք է կատարում տեխնոլոգիական ընկերությունների դեմ քրեական հետապնդման հարցում, քան մյուս երկրները՝ TikTok սոցիալական մեդիա հարթակի և այլ ընկերությունների նկատմամբ հետաքննությունների ֆոնին։
Պավել Դուրովը, ով Ֆրանսիայի քաղաքացիություն է ստացել 2021 թվականին, ձերբակալվել է 2024 թվականի օգոստոսի վերջին Լե Բուրժե օդանավակայանում ինքնաթիռից իջնելիս։ Նրան մեղադրանք է առաջադրվել կազմակերպված հանցավորության հետ կապված մի շարք հանցագործությունների համար։ Մասնավորապես, նրան մեղադրել են Telegram հաղորդագրությունների հավելվածում հանցավոր բովանդակության տարածումը սահմանափակելու համար միջոցներ չձեռնարկելու և չգործելու մեջ։
