Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն եւ շինծու մեղադրանքով. Գարեգին Բ
Գարեգին Երկրորդը րոպեներ առաջ վերադարձավ Հայաստան։
Օդավակայանում հավաքված քաղաքացիները բացականչում են «Վեհափառ»։ Հնչեցին ծափահարություններ։
«Ցավալի լուրի մասին տեղեկացանք, որ Արշակ Սրբազանը ձերբակալվել է անհիմն եւ շինծու մեղադրանքով, ապա պատվիրյալ արդարադատությամբ նրա համար սահմանվել է 2 ամիս կալանք։ Մենք գիտենք, որ մեր սրբազանները աննկուն են իրենց ոգով եւ քաջաբար դիմագրավում են բոլոր դժվարություններն իրենց բաժին հասած։ Մենք պիտի շարունակենք մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին»,– ասել է Վեփահառը՝ դիմելով ներկաներին։
Նա կոչ է արել իշխանություններին դադարեցնել հակաեկեղեցական գործողությունները։
Լրագրողների հարցերին Վեհափառը չպատասխանեց։
