Դեկտեմբերի 22-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանի նախագահությամբ նշանակված է Միհրան Ոսկանյանի դատավարությունը: Նա մեղադրվում է նրանում, որ լինելով ՀՀ պաշտպանության նախարարության` Բերդի տարածաշրջանում տեղակայված զորամասերից մեկի հրամանատարի տեղակալը` 2016թ. դեկտեմբերի 16-ին` ժամը 17:00-ի սահմաններում, բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, շարքային Միքայել Արսենի Տեր-Մինասյանի նկատմամբ, ձեռքով հարվածել է նրա պարանոցին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո դիտավորությամբ բռունցքով հարվածել է նրա ձախ գոտկային շրջանին` պատճառելով փայծաղի սուբկապսուլյար հեմատոմայի պատռվածք, ներքին արյունահոսության ձեւով առողջության ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս: Դրանից հետո` 2016թ. դեկտեմբերի 17-ին, Մ. Տեր-Մինասյանը շտապ կերպով վիրահատվել է, նրա փայծաղը հեռացվել է: Մ. Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) եւ 358.1 հոդվածի 1-ին մասով (Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը