Փոստանջյանը հաղորդում է ներկայացրել Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին ահաբեկելու մասին

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբանը՝ Զարուհի Փոստանջյանը, դիմել է դատախազություն և ՄԻՊ-ին՝ հաղորդում ներկայացնելով քաղաքական դրդապատճառներով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին ահաբեկելու մասին.

«ՀՀ գլխավոր դատախազին

ՀՀ մարդու իրավուքների պաշտպանին

06.12.2025 թվական

Հաղորդում անձնական և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող իրերի հափշտակության և քաղաքական դրդապատճառներով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին ահաբեկելու մասին

Այսօր՝ 2025 թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը մոտ 12:00-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մուսինյանի որոշման հիման վրա մի խումբ անձինք ներխուժել են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի բնակարան՝ 094-**-**-** բջջային հեռախոսահամարը, այդ համարին համապատասխանող բջջային հեռախոսը, ինչպես նաև թվային տվյալներ պարունակող էլեկտրոնային կրիչներ հայտնաբերելու նպատակով խուզարկություն կատարելու համար։

Դատական ակտում նշված է, որ խուզարկության հիմք է հանդիսացել ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վ. Սաֆարյանի միջնորդությունը: Թիվ 68179025 քրեական վարույթով, վարույթն իրականացնող մարմնին թույլատրվել է 2025 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 11-ը ներառյալ ժամանակահատվածում մեկ անգամ խուզարկություն կատարել Սպարտակ Ղուկասյանի բնակության վայր հանդիսացող տանը՝ փնտրելու բջջային հեռախոս և էլեկտրոնային կրիչներ։

Խուզարկություն իրականացնողներն Վարդան Ղուկասյանի ընտանիքի անդամներից պահանջել են իրենց անձնական բջջային հեռախոսները դնել սեղանին՝ դրանք գրանցելու, որոնվող բջջային հեռախոսահամարի և հեռախոսի հետ համեմատական ստուգում կատարելու, ապա վերադարձնելու նպատակով։ Ներկայացված պահանջը կատարվել է։ Սակայն խուզարկություն իրականացնողներին վստահված գույքը՝ բջջային հեռախոսները, չի վերադարձվել, այլ հափշտակվել է։

Խուզարկություն իրականացնողները խուզարկել են ամբողջ տունը (այդ թվում՝ ուսումնասիրել և տեսանկարահանվել են այնպիսի իրեր, որոնք դատական ակտով սահմանված որոնման շրջանակում չէին), սակայն չեն հայտնաբերել դատական ակտում նշված իրերը։ Այնուհանդերձ, նրանք առգրավել են Վարդան Ղուկասյանի ընտանիքի անդամներին պատկանող հետևյալ բջջային հեռախոսները․

• դստեր՝ Մանյա Ղուկասյանի (077 **-**-**),

• տիկնոջ՝ Նոնա Ղուկասյանի (095 ,**-**-**),

• թոռնուհի Անի Ղուկասյանի (098 **-**-**),

• թոռնուհի Նոնա Ղուկասյանի (094 **-**-**) բջջային հեռախոսահամարներ։

Խուզարկություն իրականացնողները, շրջանցելով դատական ակտի պահանջը, խուզարկություն իրականացնելու անվան տակ նախ մուտք են գործել այն բնակարան, որտեղ Սպարտակ Ղուկասյանը չի բնակվում (նա գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում), և հափշտակել են Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին պատկանող բջջային հեռախոսները՝ այդպիսով յուրացնելով անձնական և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող, ինչպես նաև բնակարանի անվտանգության ապահովման, գործունեության և ուսման համար անհրաժեշտ իրեր։

Վարդան Ղուկասյանի տիկինը՝ Նոնա Ղուկասյանը, հափշտակություն կատարողներին տեղեկացրել է, որ իր բջջային հեռախոսը կապված է տան անվտանգության համակարգի հետ, ուստի դրա առգրավումը լուրջ խնդիր է առաջացնում տան անվտանգության համար և իրեն կենսականորեն անհրաժեշտ է: Մյուս ընտանիքի անդամները ևս փորձել են բացատրել, որ իրենց բջջային հեռախոսները պարունակում են կարևոր և անհրաժեշտ տեղեկություն իրենց գործունեության և ուսման համար։

Խուզարկություն իրականացնողները ոչ միայն անտեսել են իրերի սեփականատերերի հայտարարությունները, այլև սպառնացել են կրկին վերադառնալ՝ նոր խուզարկություն կատարելու համար։

Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը, պահանջում եմ ընթացք տալ վերոնշյալ հանցանքների մասին հաղորդմանը, որոնք պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի առնվազն երեք հոդվածներով նախատեսված արարքներ՝

• 203-րդ հոդված – Խտրականություն,

• 204-րդ հոդված – Անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը,

• 256-րդ հոդված – Վստահված գույքը հափշտակելը։

Վարդան Ղուկասյանի փաստաբան` Զարուհի Փոստանջյան»

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Եվրամիությունը պետք է լուծարվի. Իլոն Մասկ Խեղկատակությունը շարունակվում է. մեկ միմոսի կրկես... Հայաստանի ավտորիտար շրջադարձը. Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Եկեղեցու նկատմամբ հետապնդումները Բայց դուք հասկանու՞մ եք ինչ կատարվեց վերջին 5 տարում Ես Կառլսոնին ասել եմ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ նրա վերջին նյութը դրական չէ խաղաղություն խթանելու համար. Հաջիևը՝ Թաքեր Կառլսոնի և Նարեկ Կարապետյանի հարցազրույցի մասին Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը հասկացել են, որ ամենից առաջ մեզ խաղաղություն է պետք. Հաջիև Դաշնակցությունն անցյալ ունեցող, ներկայով ապրող, ապագայի կազմակերպություն է. Իշխան Սաղաթելյան Ադրբեջանը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանի հետ հարաբերություններում խաղաղ օրակարգ առաջ մղելու համար. Հաջիև Արամ Ա-ն հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ. քննարկվել են «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցեր Փոստանջյանը հաղորդում է ներկայացրել Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին ահաբեկելու մասին Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Kia Forte»-ն․ կա 4 վիրավոր Սյունիքի պարեկներն ու բժիշկները փրկել են անգիտակից վիճակում գտնվող 2-ամյա երեխայի կյանքը Փաշինյանի համար Գյումրիում պատարագ է մատուցելու Սուրբ Սարգսի քահանա Արարատ Օրդոյանը Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով վեց մարդ է զոհվել Նախկին ամուսինս թմրամոլ էր, դրա հետևանքները կրել եմ ես. Ազիզյանների Մարին մանրամասներ է ներկայացրել Գովեստի և խոնարհումի արժանի է Շիրակի թեմի քահանա հայրերի անսասան կեցվածքը Մեր եկեղեցին վտանգված է այսօր, ոչ միայն Մայր Աթոռը, այլեւ համայն եկեղեցին. Բագրատունի «Շտապ․ Նիկոլը վախեցել է Պուտինի բացահայտումներից․ ի՞նչ է տեղի ունեցել իրականում»․ Արա Վարդանյան (video) Թուրքիայի ԱԳ նախարարը կարծում է՝ ԱՄՆ միջնորդությունն Ուկրաինայում կարող է հաջողություն գրանցել Նիկոլ Փաշինյանը թոկ է ՀՀ վզին և այդ թոկից պետք է ազատվել․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանը փողոց կամ ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի, նա չունի հնարավորություն՝ գնալ Վեհարան գրոհելու․ Քոչարյան Թաթոյանի նկատմամբ վերաբերմունքս միշտ դրական էր, անսպասելի էր հայտարարությունը․ Քոչարյան Ձուկը թանկացել է 18.3 տոկոսով, բանջարեղենը՝ 14.6, միրգը՝ 7.8. պաշտոնական թվեր Եղբայրաբար կոչ ենք անում բոլոր եկեղեցականներին չտրվել գայթակղությունների. հայտարարություն Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am