«Դավիթս ասում էր՝ երազանքս է, որ Ղարաբաղում ծառայեմ». Դավիթ Չաքրյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

 

«Շատ հանգիստ, խելոք, լուրջ երեխա էր։ Մեծացավ և փոխվեց։ Փոքր տարիքում չխոսկան էր, լռակյաց, իսկ երբ բանակ պետք է գնար, արդեն ընկերական մեծ շրջապատ ուներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Դավիթի մայրիկը։ Դավիթը ծնունդով Գյումրի քաղաքից է։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Գյումրիում է մանկապարտեզ և դպրոց հաճախել։ Մայրիկն անկեղծանում է՝ որդին դպրոց հաճախել չէր սիրում։ «Անընդհատ փախչում էր դասերից։ Դպրոցի ուսուցիչներն իրեն ստիպողաբար էին դասի տանում։ Չեմ կարող ասել, որ ուներ, օրինակ՝ գոնե մեկ սիրելի առարկա։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո իր ցանկությամբ ընդունվեց Գյումրու թիվ մեկ արհեստագործական ուսումնարան։ Ուզում էր խոհարար դառնալ։ Ի տարբերություն դպրոցի, ուսումնարան հաճույքով էր հաճախում։ Ավարտեց այն, հետո զորակոչվեց ժամկետային ծառայության։ Իր տատիկը՝ իմ մայրիկը, խոհարար է։ Խոհարարության հանդեպ սերն այդտեղից է գալիս»։

Դավիթը 2020 թվականի օգոստոսի 12-ին զորակոչվել է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Մարտակերտում՝ Նոր Ղազանչի գյուղի պահեստային զորամասում։ «Շատ էր ուզում Արցախում ծառայել։ Միշտ ասում էր՝ երազանքս է, որ Ղարաբաղում ծառայեմ։ Նախքան բանակ զորակոչվելը, եթե իրեն հագուստ էի գնում, այն անպայման պետք է ինչ-որ զինվորական նշան ունենար, գույներ։ Նախքան բանակ մեկնելն ասում էր՝ գնալու եմ Ղարաբաղ։ Շատ ուրախ էր, որ Մարտակերտում է ծառայում, բայց ափսոս՝ շատ կարճ ծառայեց։ Միշտ զանգում էր, շատ ուրախ էր ու գոհ ծառայությունից»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ «Պատերազմի օրերին իր հետ կապ ունեցել ենք։ Հակառակորդը թիրախավորել էր իրենց պահեստային զորամասը, տղաներն այդտեղից դուրս էին եկել։ Ասաց՝ առաջնագիծ ենք գնում, բայց կոնկրետ որ հատվածներում է եղել, մեզ ոչինչ չի ասել։ Հոկտեմբերի 14-ին զանգեց։ Դա իր վերջին զանգն էր։ Այդ ժամանակ ասում էին՝ հրադադար պետք է լինի։ Իր հետ զրույցի ժամանակ ասացի՝ Դավո՛ ջան, մի մտածիր, հրադադար է լինելու։ Արձագանքեց՝ մա՛մ, ինչ էլ հավատում ես»։

Հոկտեմբերի 16-ին է զոհվել Դավիթը։ Տուն «վերադարձը» երկար չի տևել։

Դավիթը կրտսեր քույրիկ ունի։ Նա Եվրոպական համալսարանի երրորդ կուրսի ուսանողուհի է։ Իսկ 2021 թվականի ամռանը ծնվել է Դավիթի կրտսեր եղբայրը՝ Դանիելը։ Մայրիկն ասում է՝ Դավիթի զոհվելու ժամանակ նա սպասելիս է եղել բալիկի, բայց անգամ չի էլ կասկածել այդ մասին։ «Ծանր ապրումների մեջ էի, դժվարություններ շատ ունեցանք այդ օրերին, բայց հաղթահարեցինք, ու մեր տղան ծնվեց։ Հիմա մեր ընտանիքի լուսավոր կետն է, մեր կյանքի շարժիչ ուժը»։

Հ. Գ. Դավիթ Չաքրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Շիրակ պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Փաշինյանի կոչով Վեհարան չեն կարող գրոհել․ ասեմ՝ ինչու․ Ռոբերտ Քոչարյան (video) Պետք է խանգարել Վեհափառ Հայրապետի դեմ Փաշինյանի ահավոր ծրագիրը․ Գագիկ Մինասյան (video) Կա 3 տարբերակ՝ երկրի առաջնորդը գործակալ է, տգետ է, միտումնավոր է անում․ Ռոբերտ Քոչարյան (video) Քաղաքացին ասաց՝ «պղծել են Սուրբ Սարգիսը», հիմա ես ո՞նց մոմ վառեմ այստեղ․ Սամվել Նիկոյան (video) «Նիկո՛լ, լեննականցիները քեզ են սպասում․ ասել են՝ կռիս են բռնելու»․ Նարե Սոսե (video) Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց քաղաքացիները պահանջում են «10 հուդաներից՝ բենթլի Կճոյանին» հեռացնել (video) Ես սարսափեցի, երբ քաղաքացին իր խոսքն ասաց ՔՊ-ի ու Նիկոլի մասին. Պարույր Հայրիկյան (video) Ուիթքոֆը և Քուշները երկօրյա բանակցություններ են վարել ուկրաինական կողմի հետ․ ԱՄՆ պետդեպարտամենտ ԱՆԻՖ-ի իրական գինը․ փաստեր՝ ընդդեմ Ավինյանի պնդումների. Civilnet #ՀԻՄԱ․ Նիկոլի՝ Հայաստանը վերացնելու ուղիղ ճանապարհը․ ի՞նչ եղավ Արշակ Սրբազանի դեմ․ Էդգար Էլբակյան (video) «Դավիթս ասում էր՝ երազանքս է, որ Ղարաբաղում ծառայեմ». Դավիթ Չաքրյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին Դուք Նիկոլին եք համարում ընդդիմությու՞ն, թե՞՝ խորհրդարանական ընդդիմությանը․ Էդուարդ Շարմազանով Գործող իշխանությունը վաղուց կորցրել է քաղաքական բարոյականությունը․ Մհեր Մելքոնյան Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական օկուպացիա, սա էլ կհաղթահարվի պատվով․ Շիրակի թեմի հայտարարությունը Երևանում շենքի բակից գողացել են «ԵՄՀ մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի «Toyota»-ի կողային հայելիները «Tesla»-ի կին վարորդը եղել է ոչ սթափ. նոր մանրամասներ Պռոշյան փողոցի խոշոր վթարից Մարսելում Գարեգին Բ Կաթողիկոսն օծեց կրկնակի խաչքար՝ հայկական Կյանքի խաչով և լատինական խաչով Հիբրիդային պատերազմը, 5-րդ շարասյունը և Տրոյական ձին (video) Վերահաստատում ենք մեր հավատարմության ուխտը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ հայտարարություն Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Փաշինյանի «գրպանը պլան գցող» մենթերը և եվրոպացի «քավորները»․ Սուրեն Սուրենյանց (video) Խնայբանկում դրամական ավանդներ ունեցած ո՞ր քաղաքացիները փոխհատուցում կստանան 2026 թվականին. «Փաստ» Անգամ մոլեռանդ աթեիստներն են սրբազաններին այցելում․ «Հրապարակ» Իր ղեկավարած մարզում պատարագների չի մասնակցում Իշխանությունը քահանա է փնտրում. ինչ է կատարվում Գյումրիում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am