Վերահաստատում ենք մեր հավատարմության ուխտը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ հայտարարություն

Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմի բոլոր հոգևորականները հայտարարություն են տարածել, որում ասվում է.

«Հայտարարություն, որն ընդունվել է 2025 թվականի դեկտեմբերի 5-ին՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կրասնոդարի եւ Հյուսիսային Կովկասի թեմի կենտրոնացված կրոնական կազմակերպության ներկայացուցիչների ընդհանուր ժողովի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին II-ին աջակցելու հարցի քննարկման արդյունքում։

Մենք՝ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմի բոլոր հոգևորականներս, Թեմական խորհրդի անդամներս և խաչքավորներս միաձայն մեր խորին մտահոգությունն ու վրդովմունքն ենք արտահայտում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալվող տագնապալի իրադարձությունների վերաբերյալ:

Խստագույնս դատապարտում ենք իշխանությունների՝ Հայ Առաքելական Եկեղեցու ներքին հարցերին ապօրինի միջամտություններն ու պառակտիչ գործողությունները, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների թիրախավորումը, ազատազրկումն ու նրանց նկատմամբ սանձազերծված վարկաբեկիչ արշավը, հոգևորակաների ու ազգային նվիրյալի հանդեպ բռնաճնշումները, եկեղեցիների բռնազավթումը, Պատարագի սրբազան արարողության կամայական աղճատումները և մի շարք հակականոնական և մոլորեցնող երևույթներ:

Որդիական խոնարհությամբ մեր զորակցությունն ենք հայտնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, վերահաստատում ենք մեր հավատարմության ուխտը հանդեպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և աղոթակից ենք Հայ Եկեղեցու ողջ հոգևոր ուխտապահ դասի հետ՝ համերաշխություն, խաղաղություն, միաբանություն և ամենայն բարիք մաղթելով ողջ հայ ժողովրդին՝ ի Հայրենիս և ի Սփյուռս աշխարհի:

Ամեն հայի սրտից բխած,

Լսիր այս ձայն, ով Աստված.

Երկար կյանք տուր Հայրապետին,

Երկար օրեր Հայոց Հոր.

Տեր, անսասան պահիր դու միշտ

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

դիտվել է 89 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Նիկոլի՝ Հայաստանը վերացնելու ուղիղ ճանապարհը․ ի՞նչ եղավ Արշակ Սրբազանի դեմ․ Էդգար Էլբակյան (video) Գործող իշխանությունը վաղուց կորցրել է քաղաքական բարոյականությունը․ Մհեր Մելքոնյան Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական օկուպացիա, սա էլ կհաղթահարվի պատվով․ Շիրակի թեմի հայտարարությունը Երևանում շենքի բակից գողացել են «ԵՄՀ մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի «Toyota»-ի կողային հայելիները «Tesla»-ի կին վարորդը եղել է ոչ սթափ. նոր մանրամասներ Պռոշյան փողոցի խոշոր վթարից Մարսելում Գարեգին Բ Կաթողիկոսն օծեց կրկնակի խաչքար՝ հայկական Կյանքի խաչով և լատինական խաչով Հիբրիդային պատերազմը, 5-րդ շարասյունը և Տրոյական ձին (video) Վերահաստատում ենք մեր հավատարմության ուխտը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ հայտարարություն Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Փաշինյանի «գրպանը պլան գցող» մենթերը և եվրոպացի «քավորները»․ Սուրեն Սուրենյանց (video) Խնայբանկում դրամական ավանդներ ունեցած ո՞ր քաղաքացիները փոխհատուցում կստանան 2026 թվականին. «Փաստ» Անգամ մոլեռանդ աթեիստներն են սրբազաններին այցելում․ «Հրապարակ» Իր ղեկավարած մարզում պատարագների չի մասնակցում Իշխանությունը քահանա է փնտրում. ինչ է կատարվում Գյումրիում Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից Իշխանության օգնական-փորձագետները՝ պատգամավորի թեկնածու․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծես նախնական որոշում է կայացվել․ «Հրապարակ» Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը․ «Փաստ» Չի բացառվում, որ հենց օդանավակայանում իրավապահները Կաթողիկոսին «մեկուսացնեն»․ «Ժողովուրդ» Արշակ սրբազանին վերաբերող ճեպազրույցում անզգույշ մի արտահայտություն եմ արել․ փաստաբան Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից․ «Փաստ» Քահանաները չեն լքելու Սուրբ Յոթ վերք եկեղեցին. «Հրապարակ» Ով էր ԿԿՀ անդամ դառնալուն հավակնող մյուս թեկնածուն եւ ինչու նրա անունը չհնչեց ամբիոնից. «Ժողովուրդ» Վեհափառը Մետրոպոլիտ Արքեպիսկոպոսին և Կարդինալ Ավելինին նվիրեց Մայր Աթոռից բերված նվերներ Պռոշյան փողոցում 7 մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ կա 1 զոհ, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am