Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կանխատեսելիորեն կալանավորվեց: Կանխատեսելիորեն՝ ոչ թե այն պատճառով, որ Փաշինյանի իշխանությունը դատարանին ինչոր հիմնավոր փաստարկներ էր ներկայացրել, այլ այն պատճառով, որ այսօր Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, որին ոչ մի փաստարկ, օրենք պետք չէ՝ որևէ մեկի վրա գործ «կարելու» և նրան ազատությունից զրկելու համար: Ավելին, գաղտնիք չէ, որ ունեն իրենց «սրտի» «հերթապահ» 2-3 դատավորի՝ ի դեմս, օրինակ՝ Մասիս Մել քոնյանի: Այնպես որ, այդ առումով, կրկնենք, անակնկալներ չկան:

Տարբեր ու բավականին հիմնավորված վարկածներ կարելի է դիտարկել, թե ինչով էր պայմանավորված Արշակ սրբազանի կալանավորումը:

Մասնավորապես, նկատենք, որ Հայ առաքելական եկեղեցին, չնայած Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության կողմից իրականացվող սիստեմատիկ հալածանքներին, տեղի չի տալիս և Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ դիմադրում է հակաեկեղեցական արշավանքին:

Այդ առումով Մայր Աթոռի դիվանապետը կարևոր հոգևորական է, ուստի Փաշինյանն անթաքույց ձգտում էր նրա կալանավորմանը: Ավելին, Փաշինյանն ու քպականները Արշակ սրբազանին համարում են իրենց թշնամին, որովհետև սրբազանը նզովել է Հայոց ցեղասպանությունը ուրացողներին, Հայրենիքը ուրացողներին, Հայ եկեղեցին կործանել ցանկացողներին: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը, որ պլանավորել է հերթական հակաեկեղեցական, կեղծ «պատարագն» անցկացնել Գյումրու Յոթ վերք եկեղեցում, դեռ այնտեղ չգնացած, դղրդյունով տապալվել է այդ ձեռնարկման հարցում: Շիրակի թեմի բոլոր հոգևորականները մերժել են փաշինյանական «ծիսակարգով» պատարագ մատուցել, ու ստիպված են «արենդով» քահանա գտնել:

Այս ամենը, իհարկե, կարելի է ավելի հանգամանորեն դիտարկել: Կարելի է հանգամանորեն անդրադառնալ նրան, թե ինչու 8 տարի առաջվա իրադարձությունների հետ կապված ինչ-որ «հանգամանք» (ընդ որում, չափազանց կասկածելի) հանկարծ ու քերական վարույթ նախաձեռնելու առիթ դարձավ հենց հիմա: Բայց տեղի ունեցածը, կարծում ենք, ունի և այլ, ոչ պակաս շարժառիթներ:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը երբեք էլ ինքն իր վրա վստահ չի եղել: Առնվազն՝ որպես վարչապետ: Բացի այն, որ նա ակնհայտորեն ոչ իր հագով «կոստյումի» մեջ է մտել, արդեն անցած գրեթե 8 տարիներին այնքան աղետային հետևանքներ է հարուցել, որ նշված անվստահությունը վերածվել է շարունակական վախերի, տագնապների ու անհանգստությունների: Դրանց շարքում ամենից առաջինը, իհարկե, իշխանությունը կորցնելու վախն է: Իշխանությունը հավերժ չէ, Նիկոլ Փաշինյանի դեպքում՝ առավել ևս, քանի որ նա այլևս «ոչ մի գրամ» հանրային վստահություն չունի, և այն կորցնելը, պաշտոնազրկվելը, բնականորեն, անխուսափելի է: Ավելին, դա շատ մոտ է, ինչն էլ սարսափեցնում է Նիկոլ Փաշինյանին:

Իսկ ընդհանրապես, իշխանությունը կորցնելու վախը բռնապետական վախ է: Վախ ու կասկածներ, որ մերձավորները դավեր են նյութում: Վախ ու կասկածներ, որ իր թիկունքում իր քպականները ինչ-ինչ բաներ են պայմանավորվում: Վախ, որ այս կամ այն անհամաձայնությունը կարող է վերաճել ժողովրդական շարժման, որն իրեն կզրկի իշխանությունից: Պարզապես վախ, որ հանրության վստահությունը վայելող այլ ինստիտուտներ, ուժեր ու անհատներ կան: Ու ինքը դրանց շարքում չէ այլևս:

Այն ամենից հետո, ինչ արել է Փաշինյանը Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի հետ, բնականաբար, լիովին տեղ ունի թե՛ վստահ չլինելու, թե՛ զանազան վախեր ունենալու: Նա այլևս ոչինչ չունի առաջարկելու՝ թշնամուն ձեռնտու նոր տարածքային զիջումներից, ՀՀ քաղաքացիների դեմ ռեպրեսիաներից, կալանավորումներից, հետապնդումներից ու հալածանքներից բացի: Թերևս նոր արկածախնդրական որոշումներ ու նոր աղետներ:

Եվ հենց այդ վախերի, տագնապների ու անհանգստությունների ուղիղ վկայությունն են քրեական գործերն ու կալանավորումները: Դա հենց ամենից ցայտուն վկայությունն է, որ ինքը վստահություն չունի, եթե չասվի, որ վախենում է: Ինքնավստահ, ոտքերի վրա ամուր կանգնած մարդը նման մեթոդների դիմելու կարիք չունի: Ու, պետք է նկատել, որ դա հիմնավորված ընկալում է նրա կողմից: Վատն այն է, որ մեր երկրի ամբողջ պետական համակարգը, իրավապահ, քննչական, դատական բոլոր մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ամբողջ ժողովուրդը, երկրի ամբողջ կյանքը դարձել են Փաշինյանի վախերի ուի տագնապների պատանդը:

Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներն իրականացնում է բազմադարյա կառույցը կազմաքանդելու նպատակով, ինչը մեր ազգի թշնամիների վաղեմի երազանքն է: Ու աննախադեպ իրավիճակ է ստեղծվել. Հայաստանի անկախ պետականության պայմաններում, հենց այս պահին Հայ առաքելական եկեղեցու 4 սրբազան հայրեր կալանավորված են՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Ըստ որում, կալանավորված են ակնհայտորեն անհեթեթ, բացարձակապես հիմնազուրկ մեղադրանքներով: Այնպիսի մեղադրանքներով, հատկապես վերջին դեպքում, որ փաշինյանական իշխանությունը կարծես ցանկանում է այդպիսով նաև ծաղրել բանականությունը:

Իհարկե, պետք է նաև նշել, որ խիստ կասկածելի է, թե դա ինչ արդյունք պիտի տա Փաշինյանին: Հա, նա գուցե գտել է իր դուդուկի տակ պարելու պատրաստ մի քանի եպիսկոպոսի կամ պարզապես քահանայի, այդ թվում՝ կարգալույծ եղած: Բայց ՀԱԵ իրական նվիրյալները բարձր ճակատով դիմակայում են ՔՊ-ի ու Փաշինյանի հակաքրիստոնեական, հակաեկեղեցական հալածանքներին:

Իսկ Փաշինյանը, շարունակելով կառչած մնալ իշխանությանը, թերևս արդեն հասկանում է, որ իր հենարանը մնացել են իրավապահ մարմինները, ըստ որում՝ ոչ բոլորը: Այնպես չէ, որ իրավապահ մարմիններում բոլորն անխտիր ոգևորված են այս ամեն ինչից: Բոլորը չեն, օրինակ՝ Մասիս Մելքոնյան ու Արմեն Դանիել յան: Բայց, դե, կան…

Իսկ Եկեղեցին մեր ժողովրդի ինքնության ողնաշարային հենարանն է: Հենց դրա՛ պատճառով է, որ այս արշավը, պատերազմը, հալածանքը ուղղվել է Եկեղեցու՝ որպես ազգային ու ցանցային կառույցի դեմ: Ու գիտե՞ք, դժվար թե Թուրքիան ու Ադրբեջանն այսքան վնաս հասցնեին հայ ժողովրդին, ազգային արժեքներին, Հայ առաքելական եկեղեցուն, որքան արդեն պատճառել է փաշինյանական իշխանությունը: Սա, ըստ էության, հոգևոր պատերազմ է հայ ժողովրդի, մեր ինքնության ու պատմական հիշողության դեմ: Փաշինյանական իշխանության «կգբ»-ական նկուղներում խոշտանգվող մեր հայ սրբազանները, կարծում ենք, ուղեցույց և օրինակ պիտի լինեն՝ տոկալու, դիմակայելու և վերապրելու համար:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 155 անգամ
Լրահոս
Ուիթքոֆը և Քուշները երկօրյա բանակցություններ են վարել ուկրաինական կողմի հետ․ ԱՄՆ պետդեպարտամենտ ԱՆԻՖ-ի իրական գինը․ փաստեր՝ ընդդեմ Ավինյանի պնդումների. Civilnet #ՀԻՄԱ․ Նիկոլի՝ Հայաստանը վերացնելու ուղիղ ճանապարհը․ ի՞նչ եղավ Արշակ Սրբազանի դեմ․ Էդգար Էլբակյան (video) «Դավիթս ասում էր՝ երազանքս է, որ Ղարաբաղում ծառայեմ». Դավիթ Չաքրյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին Դուք Նիկոլին եք համարում ընդդիմությու՞ն, թե՞՝ խորհրդարանական ընդդիմությանը․ Էդուարդ Շարմազանով Գործող իշխանությունը վաղուց կորցրել է քաղաքական բարոյականությունը․ Մհեր Մելքոնյան Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական օկուպացիա, սա էլ կհաղթահարվի պատվով․ Շիրակի թեմի հայտարարությունը Երևանում շենքի բակից գողացել են «ԵՄՀ մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի «Toyota»-ի կողային հայելիները «Tesla»-ի կին վարորդը եղել է ոչ սթափ. նոր մանրամասներ Պռոշյան փողոցի խոշոր վթարից Մարսելում Գարեգին Բ Կաթողիկոսն օծեց կրկնակի խաչքար՝ հայկական Կյանքի խաչով և լատինական խաչով Հիբրիդային պատերազմը, 5-րդ շարասյունը և Տրոյական ձին (video) Վերահաստատում ենք մեր հավատարմության ուխտը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ հայտարարություն Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Փաշինյանի «գրպանը պլան գցող» մենթերը և եվրոպացի «քավորները»․ Սուրեն Սուրենյանց (video) Խնայբանկում դրամական ավանդներ ունեցած ո՞ր քաղաքացիները փոխհատուցում կստանան 2026 թվականին. «Փաստ» Անգամ մոլեռանդ աթեիստներն են սրբազաններին այցելում․ «Հրապարակ» Իր ղեկավարած մարզում պատարագների չի մասնակցում Իշխանությունը քահանա է փնտրում. ինչ է կատարվում Գյումրիում Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից Իշխանության օգնական-փորձագետները՝ պատգամավորի թեկնածու․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծես նախնական որոշում է կայացվել․ «Հրապարակ» Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը․ «Փաստ» Չի բացառվում, որ հենց օդանավակայանում իրավապահները Կաթողիկոսին «մեկուսացնեն»․ «Ժողովուրդ» Արշակ սրբազանին վերաբերող ճեպազրույցում անզգույշ մի արտահայտություն եմ արել․ փաստաբան Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից․ «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am