Արշակ արքեպս Խաչատրյանի, Միքայել արքեպս Աջապահյանի, Բագրատ արքեպս Գալստանյանի համատեղ հայտարարությունը․
«Ի պատասխան տիրադավների
Տեղեկացանք, որ հայտնի անօրենները, իրենց գլխավորի ղեկավարությամբ՝ օգտագործելով իրենց կամակատար ուժային կառույցների միջոցները, անպատկառ հանդգնությամբ ծրագրել են առաջիկա կիրակի բռնազավթել Շիրակի թեմի Սբ Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցին՝ այդ քայլով փորձելով պղծել ոչ միայն թեմի Մայր եկեղեցին, այլև մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը:
Ա. Նողկալի է անօրենների ոտնձգությունը առաջնորդանիստ եկեղեցու նկատմամբ, ինչի չեն դիմել անգամ թուրքական զորքերը 1918-ի և 1920-21-ի թուրքական օկուպացիայի ժամանակ, և ոչ էլ բոլշևիկները նույնիսկ 1937-38 թվականններին:
Թող հիշեն հրոսակները. Սբ Յոթվերքը հրաշագործ է և զորավոր. չի՛ ներելու աստվածամարտներին: Բ. Հարյուրապատիկ խորշելի և զազրելի է այն տիրադավ հոգևորականը, ով կտրվի հուդայի գայթակղությանը և ազատազրկված իր եղբոր կամ հոր կանոնական տարածքում՝ աշխարհիկ բիրտ ուժի միջոցով, պատարագանման արարողություն կկատարի և հոգևոր ինքնասպանություն կգործի Տիրոջ Սբ Սեղանի առջև: Կրկնում ենք՝ վախեցե՛ք Աստծո պատժից՝ Սբ Յոթվիրաց պատկերի միջոցով:
Գ. Մեր հիացմունքն ենք հայտնում Շիրակի թեմի օրինապահ քահանայից դասի առաքինի կեցվածքի հանդեպ, որ հակառակ կիրառված բռնաճնշումների և ահաբեկման միջոցներին, հավատարիմ իր ուխտին՝ շարունակում է հնազանդ մնալ Ազգիս Վեհափառ Հայրապետին և ապօրինաբար ազատազրկված իր առաջնորդին՝ հրաժարվելով որևէ զեղչում կատարել սրբազան տեքստում:
Դ. Հորդորում ենք մեր քահանայից դասին ու ժողովրդին՝ անտեղի հակառակության ու վեճի մեջ չմտնել ազգադավների ու տիրադավների հետ, այլ իրադարձությունների նման զարգացման դեպքում իրենց մաքրամաքուր աղոթքներն առ Աստված բարձրացնել թեմի մյուս եկեղեցիներում. փառք Աստծո՝ բազում են: «Հոգով ջերմեռա՛նդ եղեք, Տիրո՛ջը ծառայեք, հույսո՛վ ուրախացեք, նեղությանը համբերե՛ք, հաճախակի աղոթե՛ք» (Հռոմ. ԺԲ 11-12):
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը