Հաջորդ տարի ԵԱՏՄ երկրների քաղաքացիների կյանքը փոփոխող որոշումներ կլինեն. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը բելառուսական Belta գործակալության թղթակցի հետ հարցազրույցում խոսել է եվրասիական ինտեգրման հիմնական տենդենցների, թվային օրակարգի, էներգետիկ շուկաների եւ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի առաջիկա փոփոխությունների մասին: -Տիգրան Սուրենովիչ, համառոտ ինչպե՞ս կորակեիք անցնող տարին եվրասիական ինտեգրման տեսանկյունից: Այն կարելի՞ է հաջող համարել, թե՞ ինչ-որ սպասելիքներ չիրականացան. -Այս տարի մենք գրանցել ենք աճի տրաֆիկ: Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում, տարվա ամփոփիչ տվյալներով ՀՆԱ-ի, արդյունաբերական արտադրանքի եւ առեւտրի աճ է գրանցվել ինչպես միության ներսում, այնպես էլ արտաքին առեւտրային գործընկերների հետ: Օրինակ` փոխադարձ առեւտրի աճը կազմել է 27 տոկոս այս տարվա 10 ամիսների ընթացքում, այսպիսի տեմպեր մենք վաղուց չէինք գրանցել: Այսպիսի ցուցանիշի համար որպես ազդող գործոններ են հանդիսացել համաշխարհային տնտեսության վերականգնումը, ազգային ռեֆորմն ու մեր միության ինտեգրացման պոտենցիալը: Մեր առջեւ դրված հիմնական խնդիրը բարձր ցուցանիշների պահպանումն է ու ինտեգրացիոն գործընթացների խորացման ապահովումը, դրանց արագ կազմակերպումն ու ԵԱՏՄ տնտեսության զարգացումը: -Ընթացիկ տարում բարձրագոչ քննարկումներ էլ տեղի ունեցան ԵԱՏՄ երկրների միջեւ: Օրինակ, Բելառուսը եւ Ռուսաստանը տարաձայնություններ ունեին Բելառուսի կաթնամթերքի եւ մսամթերքի մատակարարման, Ղազախստանը եւ Ղրղզստանը ` իր սահմանով անցկացվող ապրանքների տեղաշարժի վերաբերյալ: Նման տարաձայնությունները ԵԱ պայմանագրի՞ թերությունների մասին են, թե՞ ավելի շուտ, մասնավոր խնդիրներ. -Նման քննարկումները միայն այս տարի չեն եղել, դրանք եղել են նախորդող տարին, կլինեն եկող տարի եւս: Երբ ընդհանուր շուկա կազմելու եւ միասնական տնտեսական միջանցք ունենալու նման բարդ խնդիրներ են լուծում պահանջում, կամաց-կամաց պետք է տեղի ունենա մի քանի ֆունդամենտալ ուղղություններով մերձեցում` օրենսդրության հավասարակշռում, կազմված քաղաքական եւ տնտեսական համաձայնությունների իրականացում, առանց սահմանափակումների գործող շուկայի կազմակերպում, հավասար մրցակցային պայմանների ապահովում եւ ամենակարեւորը` մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման սանդղակների հավասարեցում: Եթե այս գործոններից որեւէ մեկը չի համընկնում, կոնֆլիկտային իրավիճակներ կարող են ստեղծվել: Սա նշանակում է, որ մենք երկար ճանապարհ ենք անցնելու մեր միության զարգացման ու ինտեգրացիայի խորացման համար: Մյուս կողմից` նման կոնֆլիկտային իրավիճակներն են թույլ տալիս երեւան հանել կարեւոր առաջադրանքներն ու կազմել ծրագրեր` մեր երկրների մերձեցման համար: հենց սրանում է կայանում մեր առաջ շարժվելու լոգիկան: -Ձեր կարծիքով, ԵԱՏՄ պայմանագրում փոփոխություններ կատարելու պահը հասունացե՞լ է, թե՞ դեռ վաղ է այդ մասին խոսել. -Ինձ թվում է, հասունացել է: մեր 3 տարվա փորձը արդեն նեղ շրջանակներ է բացահայտել, ցույց տվել փաստաթղթերի նորմերի կիրառման դրական ու բացասական կողմերը, բացի այդ, ես կարծում եմ, շարունակ պետք է կատարաելագործել համագործակցության պայմանագրերը: Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում եւ մեր շուրջ կատարվող բոլոր տնտեսական ոլորտի փոփոխությունները չենք կարող աչքաթող անել, պետք է արձագանքել մարտահրավերներին, այդ թվում եւ գլոբալ: ԵԱՏՄ-ում աշխատում է հատուկ խումբ, որը երկրների հետ համատեղ զբաղվում է մի շարք փոփոխությունների առաջարկներով: Կարծում եմ` հաջորդ տարի կներկայացնենք առավել փոփոխված համաձայնագրի տաբերակը: Օրինակի համար կարող եմ նշել թվային տնտեսությունը, այն համաձայնագրում ներառված չէ, բայց այն կարեւոր գլոբալ թրենդ է, որը փոխում է մեր կյանքը: -ԵԱՏՄ-ն կարիք ունի՞ հավելյալ լիազորությունների. -Այո, ու ինչքան շուտ համալրվի լիազորությունների շրջանակը, այդքան էֆեկտիվ կլինի հետագա աշխատանքը: Ակնհայտ է, որ պետք է ընդլայնել ԵԱՏՀ կոլեգիայի կազմը, որը ենթադրում է նաեւ պատասխանատվության բարձրացում: Բացի այդ, էլի հարցեր կան. Երբ մենք ամեն ամիս հավաքում ենք մեր վարչապետներին, նրանք պետք է ոչ թե տեխնիկական, այլ ստրատեգիական հարցեր քննարկեն: Լիազորությունների շրջանակի ավելացման եւս մեկ խնդիր կա, այն է`մեր միության չափազանց բյուրոկրատական լինելը: Երբեմն հասարակ հարցերի լուծման համար մենք 6 ամիս ենք ծախսում, քանի որ պետք է անցնենք չափազանց բարդ համաձայնության գործընթացներ: Հարկավոր է նաեւ հավելյալ ֆինանսական լծակների ձեռք բերում, որոնք շարժունակության մեջ կդնեին համագործակցությունը: -Գուցե ես սխալվեմ, բայց ինձ թվում է, որ միության 5 երկրների` Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Ռուսաստանի քաղաքացիները չեն զգում, որ ապրում են մեկ ընդհանուր միության մեջ: Իսկ ի՞նչ է պետք անել, որպեսզի նրանք իրենց ԵԱՏՄ-ի անդամների նման զգան. -Ես այլ կերպ կձեւակերպեի, այդ երկրների քաղաքացիները զգում են, որ ընդհանուր միության մեջ են ապրում, բայց նրանց հիասթափեցնում է, որ դեռեւս այնտեղ շատ խոչընդոտներ կան: Իմ կարծիքով, մեզ միավորում է ընդհանուր անցյալը, մշակութային մտածողությունը, շատ հարցերի ու խնդիրների մենք նույն կերպով ենք նայում, ունենք նույն արժեհամակարգը, մեզ միավորում է ռուսերեն լեզուն: Այսինքն` մեկ միության մեջ զգալու գործոնները շատ են, բայց երբ կան խնդիրներ, դրանք հիասթափեցնում են: Շատ կարեւոր քայլ եղավ 5 երկրների աշխատանքային միգրացիայի խնդրի լուծումը: Այժմ կարելի է անցնել աշխատանքի առանց դրա համար թույլտվություն ստանալու գործընթացների: Իհարկե, շատ կան գործոններ` զգալու համար միության շրջանակը, ներառյալ վարորդական իրավունքի, կենսաթոշակային եւ այլ խնդիները, մենք աշխատում ենք այս ուղղությամբ: Կարծում եմ` հաջորդ տարի կընդունենք որոշումներ, որոնք 5 երկրների քաղաքացիների կյանքի վրա դրական ազդեցություն կունենան: -Իսկ թվային օրակարգի իրագործումը, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կփոխի միության երկրների կյանքը. -Թվային տեխնոլոգիաների ներդրման էֆեկտիվության գնահատման տարբեր մեթոդներ կան: Գոյություն ունեն փորձագետների հաշվարկներ, որոնք ցույց են տալիս, որ բեռնափոխադրումների ու շրջանառության թվայնացումը երկաթուղաին տրանսպորտով, արտադրական ծավալների 40 տոկոս արդյունավետության բարձրացում է ապահովում: Քչանում են նաեւ փոխադրումների ժամկետները: Ինձ համար ակնհայտ է, որ եթե մենք չընդունենք թվային օրակարգը, այն նոր խոչընդոտների պատճառ կհանդիսանա մեր ընդհանուր շուկայում: Ամբողջական հարցազրույցը` Belta-ի կայքում:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Աստված արդեն Ալեն Սիմոնյանին պատժել է․ Պարույր Հայրիկյան (video) Նոր դանակահարություն Գյումրիում․ Փաշինյա՛ն, ու՞ր է խաղաղությունդ․ Վահե Մովսիսյան (video) Խաչիկ Գալստյանն «Արմավիր» ՔԿՀ-ից նամակ-ակրոստիկոս է հղել Աջափնյակի կրակոցներից մեկ ամիս առաջ օպերատիվ աշխատանք է կատարվել, բայց զենք չի հայտնաբերվել. «Հետք» Երևանում բախվել են «Skoda»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը զրկված է եղել այն վարելու իրավունքից Հայտարարությունն անցնում է փաստաբանական համայնքի հետ հարաբերությունների ընդունելի սահմանները Վիճաբանություն և դանակահարություն՝ ավտոմեքենան արագ վարելու և կայանելու շուրջ․ կա տուժած Ղեկավարության գլխում ա, որ մարդկանց աղքատ սարքեն․ քաղաքացի (video) Թշնամու հետ ինչ ընկերություն, ինչ ես խոսում․ քաղաքացիներ (video) Ի՞նչ ղեկավար, զինվորները զոհվում են, իրենք աթոռի կռիվ են տալիս․ Հարցում (video) Ռուբինյա՛ն, դուք ձեզ «ճղե՛ք», մեկ է… Դերենիկ Մալխասյան (video) «Փոքրիկ խմբակից նորից փորձում են ինքնահաստատվել իմ անվան վրա»․ Դավիթ Ղազինյան (video) Անդրանիկ Թևանյանի պատասխանը՝ իշխանականների կոշտ հայտարարությանը (video) #ՀԻՄԱ․ « Ով ուզում է երկնքից իջնի՝ Նիկոլը հունիսի 7-ից հետո չի լինելու». Դերենիկ Մալխխսյան (video) Նիկոլի հերթական սուտը բացահայտված է․ Արշակ Զաքարյանը մանրամասնում է (video) Մեզ ոչինչ չի խանգարելու․ Գագիկ Ծառուկյան (video) Վաղն Արդարադատության նախարարը «դուրս կթռներ պաշտոնից», եթե… Պարույր Հայրիկյան (video) Ի՞նչ է ասել Գագիկ Ծառուկյանը՝ մնացած ընդդիմադիր ուժերին (video) Այստեղ եմ 75 միլիոն ակնթարթ... Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից (video) Ի՞նչ հաջողությունների հասավ Իվանիշվիլու կողմից գլխավորած քաղաքական ուժը Վրաստանում վերջին 13 տարիների ընթացքում Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո Շիրակի մարզում քաղաքական դրդապատճառներով կին են ձերբակալել․ ո՞վ է նա Հայերենը մայրենի է միայն այն դեպքում և այն մարդկանց համար, ովքեր Աստծո հետ և Աստծո հանդեպ են հայախոս. Արմեն Աշոտյան ՇՏԱՊ. Ի՞նչ նոր ցուցումներ են տվել Փաշինյանին. Հովհաննես Ավետիսյան (video) ԱՄՆ Գերագույն դատարանը Դոնալդ Թրամփի մաքսատուրքերն անօրինական է ճանաչել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am