ՍԿԱՆԴԱԼ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. օպերբաժնի պետը խմբակային մարդ է ծեծել

168.am-ի տեղեկություններով՝ երեկ արտառոց, սկանդալային դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ), որը ծածկադմփոց է արվել Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) կողմից:

Մեզ պատմեցին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետ Կարեն Գրիգորյանը իր աշխատասենյակում բաժնի օպերատիվ ծառայողների (անուններն այս պահին չենք հրապարակում.- Ա.Վ.) հետ ծեծի են ենթարկել ռեժիմի աշխատակիցներից մեկին (անունը հասկանալի պատճառներով առայժմ չենք հրապարակում.- Ա.Վ.)՝ ծեծն ուղեկցելով այլանդակ հայհոյանքներով:

Մեր տեղեկություններով՝ սա ամենևին առաջին դեպքը չէ. այդ անձինք մշտապես հայհոյում, վիրավորում ու ծեծի են ենթարկում ՔԿ հիմնարկի աշխատակիցներին, և նրանցից շատերն աշխատանքից ազատվել են հենց այդ պատճառով:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի «գողականններին» թևեր, մեր աղբյուրի փոխանցմամբ, տալիս են ՔԿԾ վերնախավից: Մեծ ցանկության դեպքում ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը կարող է պարզել՝ ով է ՔԿԾ այն բարձրաստիճան պաշտոնյան, ում հովանավորությամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տիրում են ստրկատիրական բարքեր, տերն ու ծառայի հոգեբանություն ու տերթոդիկյան վարք:

Հետաքրքիր է՝ իսկ ՔԿԾ օպերատիվ վարչության պետը, օպերատիվ աշխատանքները համակարգող ՔԿԾ պետի տեղակալ Սահակ Գրիգորյանը տեղյակ չե՞ն այս իրավիճակից, չգիտե՞ն՝ ինչ է տեղի ունենում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, թե՞ գիտեն, բայց աչք են փակում:

Ուշագրավ է, որ միլիոններ ծախսեցին, ՔԿԾ-ում օպերատիվ կառավարման կենտրոն բացեցին, բայց նման դեպքերը կոծկվում են:

Մեր տեղեկություններով, սակայն, այդ կենտրոնում մարդ էլ չկա. բոլոր աշխատակիցները կա՛մ գործուղվել են «Արմավիր» ՔԿՀ, կա՛մ աշխատանքից ազատվել են, և հիմա օպերատիվ կառավարման կենտրոնում ընդամենը 1-2 աշխատակից կա, ովքեր օրը 24 ժամ պետք է հետևեն քրեակատարողական բոլոր հիմնարկներում տեղի ունեցողին:


Ի դեպ, հատկանշական է, որ ՔԿԾ պետի տեղակալ Սահակ Գրիգորյանը հույս ունի Նոր տարուց հետո դառնալ ՔԿԾ պետ, իսկ եթե այդ ժամկետում չհաջողվի, գոնե՝ ընտրություններից հետո:

168.am-ը հետևողական կլինի ՔԿՀ քրեական ենթամշակույթի բարքերով առաջնորդվող աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Առաջիկայում նոր մանրամասներ կներկայացնենք:

Արմինե Վարդանյան

դիտվել է 547 անգամ
Լրահոս
«Ադրբեջանցին ոտքով արդեն սահմանն ա անցնում»․ ինչ են ուզում սյունեցիները (video) «Նիկո՛լ ու ՔՊ-ականներ, վաղը դուք էլ գոյություն չեք ունենալու ու ձեր թոռները․․․»․ Գերասիմ Վարդանյան (video) «Վահագն Ալեքսանյանի ակտիվությունն եմ նկատում․ վերջին կրակոցն են բացում, գետինը ոտքի տակից փախչում է» (video) Համոզված եմ՝ ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների․ սա հոգեբանական ու տեղեկատվական պատերազմի ձև է Եկել է Փաշինյանի պարտքերը փակելու ժամանակը․ Առջևում լուրջ պրոցեսներ են սկսվելու․․․ Սաղաթելյան (video) Ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտական փուլին․ Թրամփ Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց Նիկոլի առջև խնդիր կա դրված․ Նիկոլին հաճելի է կատարել այդ խնդիրը Սպանության փորձի հատկանիշով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդները հայտնաբերվել են Լուկաշենկոն փոխել է ղեկավարներին Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան Սերբիայից ուսանողական ընդդիմության հարյուրավոր աջակիցներ են ժամանել Բելգրադ Պլանավորված պարտություն․ օր 26 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանը լիազորություն չուներ այդ որոշումը չկատարելու․ Արամ Օրբելյան (video) «Երրորդ փորձի» առասպելը Ավտոբուսը բախվել է չորս ավտոմեքենայի․ կան տուժածներ Գազի թանկացման հարցում արդեն որոշել են (video) Այս փուլում այլ բան սպասելը դժվար էր՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա առկա ընդհանուր ճնշումը. փաստաբան Դատարանները չեն կարող որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը․ Արա Զոհրաբյան Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (video) #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր Փաշինյանի համար․ ռուսներն իրենց գործը համարյա վերջացնում են»․ Տիգրան Չոբանյան (video) «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Հայաստանի պետականությունը որևէ մեկի քաղաքական առաքելությունը չէ. Հակոբյան Մենք պատրաստ ենք, միա՛յն օրն ասեք․ Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am