Քննչական կոմիտեն վերադարձրել է AntiFake լրատվական կայքից առգրավված տեխնիկայի մի մասը

«Քննչական կոմիտեի կողմից մեզ վերադարձվեց AntiFake.am լրատվական կայքից առգրավված տեխնիկայի մի մասը։ Հատկանշական է, որ վերադարձված տեխնիկայի թվում բացառապես այն սարքավորումներն են, որոնց առգրավումը զավեշտի ժանրից էր և անգամ տեսականորեն չէր կարող որևէ պարագայում հետաքրքրություն առաջացնել քննչական մարմնի համար։ Անգամ, եթե մի պահ պատկերացնենք, որ «Իմնեմնիմիի» բացահայտ քաղաքական պատվերով գործում որևէ այլընտրանքային իրականության պայմաններում մի տոկոս հանցակազմ կարող էր լինել, ապա այդ դեպքում անգամ մեզ երեկ վերադարձված տեխնիկան որևէ տեսական հետաքրքրություն չէր կարող ենթադրել նախաքննական մարմնի համար։

Ինչևէ, նախաքննական մարմինը շուրջ 22 օր ուշի ուշով զննել է տեսախցիկների և խոսափողների շտատիվները, ձայնի որակի կարգավորիչները, խոսափողները, դրոններն ու տեսախցիկները, լարերն ու էներգաբանկերը և զարմանալիորեն քրեական գործի համար հետաքրքրություն ներկայացնող ոչինչ չի հայտնաբերել և «մեծահոգաբար» տեխնիկայի այդ մասը վերադարձրել է։ Խմբագրությունից առգրավված համակարգիչները, անվտանգության տեսախցիկների DVR-ը, լրագրողների անձնական օգտագործման համակարգիչներն ու աշխատանքային նոթատետրերը դեռևս գտնվում են նախաքննական մարմնի մոտ։

Մենք վերահաստատում ենք մեր համոզմունքն առ այն, որ նախաքննական մարմնի կողմից մեր տեխնիկայի առգրավումը, դրա կարևոր մասի՝ մինչ այս պահը չվերադարձնելը, ինչպես նաև մեր լրատվամիջոցի առաջատար մեդիադեմքերի՝ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորումն ու ապօրինի անազատության մեջ գտնվելն ի սկզբանե եղել է քաղաքական պատվեր, ինչին հլու հնազանդ ենթարկվել է ՔԿ համապատասխան քննիչն իր ողջ քննչական խմբով։ Մեր խմբագրության տեխնիկայի առգրավման ապօրինի գործողությունը հետապնդել է մեր լրատվական գործունեությունը խոչընդոտելու, ավելին, ելնելով առգրավված տեխնիկայի ցանկից, մեր գործունեությունը կասեցնելու նպատակ։

Հայտնում ենք նաև, որ անկախ ամեն ինչից այս ողջ ապօրինությունների շղթայի թե՛ պատվիրատուն, թե՛ այն իրականացնող բոլոր անձինք վաղ թե ուշ կանչվելու են պատասխանատվության»։

AntiFake.am-ի խմբագրություն

դիտվել է 149 անգամ
Լրահոս
«Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am