Կրակոցներ Երևանում. 39-ամյա տղամարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. 50-ամյա կասկածյալը որոնվում է

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից Ոստիկանութան Երևան քաղաքի վաչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «ձախ սրունքի հետին մակերեսի ծնկափոսի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը Արաբկիր վարչական շրջանից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Վ. Փափազյան փողոցի բնակիչ՝ 39-ամյա Արտուշ Հովհաննիսյանն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 23։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 27 շենքի բակում նրա և մի քաղաքացու հետ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի ժամանակ էլ այդ քաղաքացին իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով կրակոցներ է արձակել Ա. Հովհաննիսյանի ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ՝ 50-ամյա Գաբրիել Հարությունյանն է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ՝ կասկածյալ Գ. Հարությունյանին, ինչպես նաև օդաճնշիչ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am