Գլխատված աղջիկը հաշմանդամության խնդիր ուներ. նոր մանրամասներ
Մոսկվայի քաղաքացիները մետրոյի Октябрьское поле կայարանի մոտ շարունակ ծաղիկներ և փափուկ խաղալիքներ են դնում, վառում են մոմեր՝ ի հիշատակ սպանված երեխայի: Փետրվարի 29-ին դաժանորեն սպանված 4-ամյա Նաստյան ծանր հիվանդություն է ունեցել, որի պատճառով մտավոր կարողություններով զգալի հետ էր մնում իր հասակակիցներից, գամված էր սայլակին, բժիշկների հետազոտությունները աղջնակին քայլելու մինիմալ շանսեր էին տվել, սակայն ընտանիքն անում էր ամեն ինչ՝ նրան ոտքի հանելու համար: Հիվանդությունը Նաստյան ձեռք է բերել բժշկական սխալի հետևանքով, ծնվելիս: Ծննդաբերության ժամանակ երեխայի դիրքն անհարմար է եղել, ի սկզբանե որոշվել է ծննդալուծել կեսարյան հատմամբ, սակայն 2 բժիշկներ որոշել են կիրառել վակուում՝ դիրքը ուղղելու համար, ինչի հետևանքով երեխայի գլուխը վնասվել է, տեղի է ունեցել հեմատոմա, գլխամաշկի պատռվածք, արդյունքում՝ մտավոր խնդիրներ: Աղջնակի ծնողները՝ Վլադիմիրն ու Եկատերինան, երկարատև բուժման կուրսի են տարել փոքրիկին Չինաստան, այժմ գումար էին հավաքում՝ Գերմանիայում բուժումը շարունակելու համար: Ընտանիքն ամենևին էլ հարուստ չի եղել, ինչպես նշում են շատերը: Մոսկվա են եկել շրջաններից մեկից, ապրում էին վարձակալած բնակարանում, աշխատում էին երկուսով, որպեսզի կարողանան գումար հավաքել հետագա բուժման համար: Մանկասպան դայակն այս ընտանիքում աշխատում էր արդեն մեկուկես տարի, երեխան նրան մամա Գյուլի էր կանչում:
