Կաթողիկոսը քո անձնական համհարզը չէ, որ քո «պետք-չպետքով» որոշվի և առնվազն պետք է կարողանաս ապացուցել, որ նա ենթարկվում է ինչ որ երկրի հատուկ ծառայություններին. Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Մարդ, դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս, բացի կաթողիկոսը, դու ուրիշ գործիք չունե՞ս, բացի կալանքն ու քրեական հետապնդումը: Դու ուրիշ անելիք չունե՞ս, բացի խառնակչություն ու ատելություն տարածելը: Մարդ էլ էսքան համառ լինի չար գործերի մեջ…

Ես շատ բան եմ տեսել, բայց չեմ դադարում զարմանալ, երբ այսքան անթաքույց օրենք ու Սահմանադրություն է խախտում այն անձը, որի թիվ 1 պարտականությունը հենց Սահմանադրությունը պահելն է: Կարծում եմ, որ կամ չգիտի, որ խախտում է, կամ գիտի ու դիտավորյալ է խախտում, որ ցույց տա` իր դեմ խաղ չկա:

Ասում է. «Ինձ պետք չէ կաթողիկոս, որ ենթարկվի ինձ, ինձ պետք է կաթողիկոս, որ չենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտի…»: Նախ, կաթողիկոսը քո անձնական համհարզը կամ օգնականը չէ, որ քո «պետք-չպետքով» որոշվի և առնվազն պետք է կարողանաս ապացուցել, որ նա ենթարկվում է ինչ որ երկրի հատուկ ծառայություններին: Կարծում եմ, եթե մի ամենաչնչին ապացույց ունենայիք ոչ թե Արշակ սրբազանին կձերբակալեիք` 8 տարի առաջ ինչ որ մեկի ուսապարկում (նորից այդ ճակատագրական ուսապարկը) հայտնված թմրանյութի մեղադրանքով, այլ հենց Վեհափառին:

 


Ասում է. «Մենք խնդրում ենք, որ երբ ես պետք է մասնակցեմ պատարագի, հաշվի առնեն, որ մենք համարում ենք, որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ»: Իրեն թվում է` եթե բառախաղ արեց և հրահանգի տեղը, ասենք, հորդոր կամ խնդրել բառն օգտագործեց, այլևս դա իրավասությունների գերազանցում չի: Կարող է «խնդրել», որ պատգամավորը մանդատը դնի, ԲԴԽ նախագահը հրաժարական տա, քահանան իր ուզած տեքստով պատարագ կարդա…չհասկանալով, որ կոպտորեն Սահմանադրություն է խախտում:

 

 

Մարդը նույնիսկ չի գիտակցում, որ ԱԱԾ-ն որպես քաղաքական շանտաժի, իշխանություն պահելու գործիք օգտագործելը քրեորեն պատժելի արարք է, որի համար և ինքը պետք է պատասխան տա, և ոչ բարով` ԱԱԾ տնօրենը:
Այսօրվա խայտառակ, ապօրինի, տասնյակ քրեական վարութների արժանի հայտարարությունների մասին խոսելուց իսկ արդեն զզվանք եմ ապրում, մանավանդ դրանից ժամեր անց Արշակ սրբազանի նման ճիշտ հային, խելացի և համարձակ մարդուն ձերբակալեցին` անհեթեթագույն մեղադրանքով: Եվ սա խոսում է էն մասին, որ էս մարդիկ «մահապարտների» հուսահատությամբ այրել են հետդարձի բոլոր կամուրջները:

Բայց 2 զավեշտ գրավեցին ուշադրությունս, դա էլ ասեմ. Ուրեմն ողբերգական նոտայով հառաչում է` պատկերացնու՞մ եք` մեր եկեղեցիներում նույնիսկ երգչախբեր չկան, ու չքավոր քահանաներ կան: Ա՛յ, պատուհաս, մեր երկրում էնքան շատ բան չկա, որի պատասխանատուն հենց դու ես. մի հատ նորմալ մայթ չկա քաղաքում, որ մարդիկ հանգիստ քայլեն, մի հատ մաքուր շքամուտք չկա, դպրոցներում սպորտդահլիճներ չկան` տարիներով ֆիզկուլտուրա չեն անում, լաբորատորիաներ չկան, 300-ից ավելի դպրոցում տնօրեն չկա, Երևանի դպրոցներում դասասենյակներ կան, որոնք երևի 60 թվից հետո չեն նորոգվել, բոլոր քաղաքներում ավերակ շենքեր կան` դեռ սովետից մնացած, անավարտ շինություններ կան` 20- 25 տարի առաջ սկսված ու կիսատ մնացած, նորմալ այգիներ ու պուրակներ չկան…վառվող անտառներ կան, անթույլատրելի տոքսիկ օդ ենք շնչում, դե իսկ չքավորների, անտունների, սոված քնողների, անապահով ընտանիքների անխնամ երեխաների մասին էլ չեմ ասում: Դրանցով զբաղվիր, դա քո ուղղակի պարտականությունն է, եկեղեցիների երգչախմբերի ու չքավոր քահանաների դարդը քեզ չեն տվել…

Արձանագրենք, որ կալանավայրերում արդեն 4 անմեղ սրբազան ունենք, իսկ պետական համակարգի բարձր կաբինետներում` բազում ծանր հանցագործներ, որոնք կորցրել են չափի և իրականության զգացումը, վերածվել մեր խաղաղ կյանքի խոչընդոտի ու սպառնալիքի: Եվ մենք բոլորս պատանդ ենք այս չարության, տգիտության, ռեպրեսիաների, իշխանության համար հուսահատ պայքարողների ձեռքում….»:

դիտվել է 351 անգամ
Լրահոս
Ձեր նիստերին մարդիկ մահանում են, ձեր խիղճը մաքու՞ր է․ դատավոր «Մացոյի» արձագանքը (video) Նիկոլը հունիսի 7-ին մի հույս ունի․ Ագնեսա Խամոյան (video) «Նախագահ Քոչարյանը շատ դիպուկ է ասել Ալիևի այս դրածոյի մասին»․ Աննա Գրիգորյան (video) «Հակոբյան Հասմի՛կ, քո համար խաղաղությունը 5 տարին մեկ 5000 երեխու մա՞հն է»․ Աշոտ Անդրեասյան (video) Դու ամեն օր լսելու ես՝ ինքդ էլ, կողքինդ էլ «շան բերած եք»․ քաղաքացին պոռթկաց (video) #ՀԻՄԱ․Հունիսի 7-ին գալու է Նիկոլ Փաշինյանի «ձեռքերը կտ*ելու» ժամանակը (video) Քանի՞ բանկում «փայ» ունեք․ հարց՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ձեր բերած խայտառակությունը լսիր ու տես Բելառուսի արձագանքը (video) Ուղիղ ասե՛ք՝ խաղատների շա՞հն եք պաշտպանում, թե՞ դրանցից սարսափելի տուժած քաղաքացիների․ Խամոյան (video) Ես մարդ եմ տեսել, որ իր ինքնասիրությունը պոլի շոր էր սարքել ու 5000 դրամ էր ուզում․ Ագնեսա Խամոյան (video) Հայկ Սարգսյա՛ն, այս աղետալի սխեմայի վերաբերյալ ի՞նչ եք մտածում․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է». Վահե Դավթյան Մարտին Գալստյանը վերընտրվեց Դատարանը հեռացել է՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու Փաշինյանի հետ վերջը իրար հասկացա՞ք, ո՞վ զիջեց. Ագնեսա Խամոյանը՝ Հայկ Սարգսյանին (video) Ինչու հրաժարվեցիք Արշակ սրբազանի գործից (video) Ես այսպիսի կոռուպցիա տեսած չկամ․ էս ի՞նչ են սրանք անում․ քաղաքացի (video) Հայաստանը և Ֆրանսիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել Զգում եմ ինձ, ինչպես տանը. Սերդար Քըլըչ Ի՞նչ հարաբերություններ այս պահին ունեք Աննա Հակոբյանի հետ․ հարց՝ դատավորին (video) Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Ովքե՞ր են ազատվելու իրենց ծառայողական պարտականությունների կատարումից. ԿԸՀ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am