Արշակ Սրբազանի ձերբակալումը հայտնի տեսագրության հետ կապ չունի. Արսեն Բաբայան
Արշակ Սրբազանի ձերբակալումը հայտնի տեսագրության հետ կապ չունի, հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ Սրբազանին։
Նշենք, որ համացանցում անձնական բնույթի տեսագրություններ էին տարածվել ենթադրաբար Արշակ Սրբազանի մասնակցությամբ։ ՔԿ-ն հաստատել էր, որ տեսանյութում Սրբազանն է։
