Փաշինյանը հրեշ է, որը լեգիտիմացրել է Ադրբեջանի ագրեսիան 2020թ․-ին․ Լևոն Զուրաբյան

Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում կատարած հայտարարությունը, ըստ որի ինքը այլևս չի հրավիրելու նախկին նախագահների բանավեճի, քաղաքական դաշտում լայն արձագանք է առաջացրել։ Փաշինյանը նշել էր, որ հրապարակված փաստաթղթերից հետո բանավեճի թեմա պարզապես չի մնացել, քանի որ «այլևս բանավիճելու բան չկա»։

Այս մոտեցմանը ասուլիսում համաձայնություն հայտնեց նաև Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ՝ ընդգծելով, որ հենց այս կանխատեսումն էին հնչեցնում դեռևս տարիներ առաջ։ Եթե հիշենք, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բազմիցս նշել էր, որ երբ հրապարակվեն բանակցային փաստաթղթերը, բանավեճի թեման կսպառվի, քանի որ հնարավոր չէ վիճել փաստերի, ապացույցների և իրականության շուրջ։

«Այո, բանավեճը այլևս անիմաստ է, բայց շատ կարևոր է տալ պատմական գնահատականներ։ Փաստաթղթերի հրապարակումը պատմական իրողություն է, որը մեր ժողովրդին թույլ է տալիս հասկանալ՝ տարբեր ժամանակաշրջաններում մեր երկրի ղեկավարները ինչ քաղաքականություն են վարել»,- նշեց Զուրաբյանը։

Զուրաբյանը արձանագրեց, որ Փաշինյանի կատարած քայլը կրկին «թերի» է։ Քաղաքական ուժի ներկայացուցիչները հիշեցրել են, որ իրենց ամենակարևոր պահանջը եղել է ոչ միայն Մինսկի խմբի առաջարկների, այլև դրանց վերաբերյալ Հայաստանի դիվանագիտության պաշտոնական պատասխանների հրապարակումը։

«Փաշինյանը հրեշ է, որը լեգիտիմացրել է Ադրբեջանի ագրեսիան 2020թ․-ին։ Պնդում եմ, որ փաստաթղթերի հրապարակումները մաթեմատիկական ճշգրտությամբ ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանը 2019թ․ ապրիլին և հունիսին ստացել է կարգավորման պլան (չգիտես, թե ինչու ապրիլի պլանը չի հրապարակել), որով հաստատում էր խաղաղություն, ապաշրջափակում, միջազգային խաղարար ուժերի տեղաբաշխում Արցախի ամբողջ պարագծով, նաև այն 5 շրջանում, որտեղից պիտի հայկական ուժերը դուրս գային, և մենք ստանում էինք խաղաղություն՝ պահպանելով ամբողջ Արցախը, Քելբաջարն ու Լաչինը։ Բայց նա մերժել է այս պլանն ու ընդհանրապես բանակցությունները։ Արդյունքում մեզ ներքաշել է պատերազմ, որի հետևանքով ունեցանք թե՛ Արցախի կորուստը, թե՛ ավելի քան 5000 զինվորների մահը։ Այսօր պետությունը այնքան թուլացած է, որ արդեն խոսքը գնում է նրա գոյատևման մասին»։

Աղբյուր՝ Փաստինֆո

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Թրամփի վարչակազմը տարբեր բացատրություններ է տալիս Իրանի դեմ պատերազմ սկսելու պատճառների մասին Իսրայելում ձերբակալվել են CNN Türk-ի լրագրողը և օպերատորը Տեսնես` ԱԱԾ-ի գաղտնալսողները մի բան սովորեցի՞ն. Հատված Բագրատ և Միքայել Սրբազանների բանտախցի գաղտնալսումներից Քաղգործիչների հարյուրավոր ելույթների, թվերի ու վերլուծությունների ետևում ստվերվող հազարավոր ու միլիոնավոր մարդկանց խեղվող ճակատագրեր են. Գեղամյան Աշխարհով մեկ պատերազմ ու լարվածություն է, իսկ մեզ մոտ, ըստ այս անմեղսունակների՝ «խաղաղություն». Արմեն Աշոտյան Կոնֆլիկտի ռազմավարական շրջանակը շարունակում է ընդլայնվել. Վահե Դավթյան Արտառոց դեպք՝ Գյումրիում, ամբողջությամբ մերկ 20-ամյա մի տղայի տեղափոխել են Գյումրու ԲԿ Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Իսրայելը կուժեղացնի «Հեզբոլլահի» վրա իր հարձակումները. Նեթանյահուն Երևանում շենքի շինհրապարակում հայտնաբերվել է 49-ամյա ամրանագործի մարմինը Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ ներկայացված բողոքի որոշումը հրապարակվելու մարտի 5-ին․փաստաբան «Մեր հարցումներն արձանագրել են տրամագծորեն հակառակ պատկեր». 2-րդ նախագահի գրասենյակը հակադարձում է Արփինե Սարգսյանը ազատել է ՆԳՆ մի շարք բարձրաստիճան և առանցքային պաշտոն զբաղեցնող անձանց. մանրամասներ Սամվել Հակոբյանը վայր է դնում Երեւանի ավագանու անդամի իր մանդատը Ո՞վ է այսօր ղեկավարում Իրանը, և ո՞վ կլինի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդը Միայն պետականության ավանդույթով երկիրը կարող է արձանագրել, որ երկրի անվտանգությունը «կարմիր գիծ» է Հարձակման է ենթարկվել Իրանի փորձագետների խորհրդի գրասենյակը, որն ընտրում է գերագույն առաջնորդ Իրանի դեմ ցամաքային գործողության հավանականությունը 80% է․ ռազմաքաղաքական մեկնաբան Մեծ Բրիտանիան նավ կուղարկի Կիպրոս՝ «Ակրոտիրի» ավիաբազան պաշտպանելու համար Վախերն առաջ են եկել․ Թրամփը Պուտինի հետ կապված մի բան է անելու (video) «Նիկո՛լ, էդ ո՞նց էիր գովում Պուտինին, Արտաշես Գեղամյանը գերեզմանում 20 հատ սալտո տվեց». Զոհրաբյան (video) Իրանը հասավ իր գլխավոր նպատակին․ընտրել է ազդեցիկ տակտիկա ու թիրախում է․ՊՆ նախկին նախարար Կարապետյան (video) Չզարմանաք ու մի պահ լսե՛ք այս միտքը․ Աննա Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am