Հասարակությունը՝ որպես գլխավոր արբիտր. Վահե Հովհաննիսյան

Կարևոր փաստաթղթերի հրապարակայնացումը սովորաբար ունենում է մեկ հիմնական նպատակ՝ այդ փաստաթղթերը ներկայացնել հանրության դատին։ Արբիտրը հանրությունն է։ Երբ այդ արբիտրը բացակայում է, ցանկացած կարևոր, շրջադարձային պատմական փատաթղթի բացահայտում ստանում է դեֆորմացված իմաստ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Իշխանության հրապարակած փաստաթղթերի փաթեթից, կազմակերպված բեմադրություններից, ի պատասխան արձագանքներից վեր՝ կա շատ ավելի կարևոր բան. 2019-ին համանախագահները Հայաստանին առաջարկել են կարգավորման տարբերակ, որը երաշխավորում էր.


ա. Հայկական Արցախ

բ. Պատերազմի բացառում

գ. Զոհերի բացառում

դ. Ազգային արժանապատվության ստորացման բացառում

Եթե 2019-ին Հայաստանի իշխանությունները կառչեին առաջարկվող տարբերակից, մտնեին կիրառական բանակցային պրոցես, չէր լինի պատերազմ, չէին լինի զոհեր, չէր լինի Արցախի կորուստ, չէր լինի այսօրվա վիճակը։

Եթե Հայաստանում լիներ կենսունակ հասարակություն, հիմա Երևանում կլիներ նախահեղափոխական վիճակ։ Հանրությունը պատասխանատվության կկանչեր իշխանություններին։

Իսկ այսօրվա Հայաստանն ապրում է սովորական իր կյանքով։ Ես չեմ մեղադրում դժվար կյանքով ապրող մեր հայրենակիցներին։ Խնդիրը իբր կրթվածների, իբր կարդացածների, իբր էլիտաների, իբր գիտակից այլ խավերի մեջ է։

Ժամերով կարող են դատարկ փիլիսոփայել իրական Հայաստանի, գլոբալիզմի և ազգայնականության վախճանի մասին՝ արդարացնելով իրենց ամորֆ կեցվածքը։ Փաստը մնում է փաստ. հայ ժողովրդին ասում են՝ եթե 2019-ին կայացվեին ճիշտ որոշումներ, դու չէիր ունենա պատերազմ՝ իր բոլոր աղետալի հետևանքներով, իսկ հայ ժողովուրդը ռեակցիա չի տալիս։ Սա է ամենավախենալուն։ Որովհետև սա տեսնում է նաև թշնամին, ու անշուշտ, կանի հետևություններ։

Բայց որպեսզի այդպես չլիներ տարիներ, շարունակ պետք էր աշխատել սեփական հասարակության հետ, ոչ թե տարիներով լռել ու ընտրությունների շեմին արթնանալ։ Ազգային կապիտալը պետք է ձևավորեր աշխատանքի կառույցներ՝ չի արել, ռեսուրս ունեցող գործիչները պետք է հասկանային այս պարզ խնդիրը՝ չեն արել։ Պետք էր անընդհատ շփվել, երկխոսել սեփական հասարակության հետ՝ չի արվել։ Շատ բան չի արվել։

Մի քանի անգամ ասել եմ. մենք միշտ քննարկում ենք, թե ով է մասնակցելու առաջիկա ընտրություններին, միամտաբար կարծելով թե դա´ է ամենակարևորը։ Իրականում ամենակարևորը հարցն այլ է՝ ո՞վ է քվեարկելու, ո՞ր քաղաքացին, ո՞ր հասարակությունը։ Այսօրվա անտարբեր քաղաքացու քվեարկությունից ոչ մի լավ բան մի սպասեք։

Դեռ ժամանակ կա՝ ճիշտ աշխատելու դեպքում ընտրությունների շեմին ստանալու կենսունակ քաղաքացի ու կենսունակ հասարակություն։ Մնում է ճիշտ աշխատելը։

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Թրամփի վարչակազմը տարբեր բացատրություններ է տալիս Իրանի դեմ պատերազմ սկսելու պատճառների մասին Իսրայելում ձերբակալվել են CNN Türk-ի լրագրողը և օպերատորը Տեսնես` ԱԱԾ-ի գաղտնալսողները մի բան սովորեցի՞ն. Հատված Բագրատ և Միքայել Սրբազանների բանտախցի գաղտնալսումներից Քաղգործիչների հարյուրավոր ելույթների, թվերի ու վերլուծությունների ետևում ստվերվող հազարավոր ու միլիոնավոր մարդկանց խեղվող ճակատագրեր են. Գեղամյան Աշխարհով մեկ պատերազմ ու լարվածություն է, իսկ մեզ մոտ, ըստ այս անմեղսունակների՝ «խաղաղություն». Արմեն Աշոտյան Կոնֆլիկտի ռազմավարական շրջանակը շարունակում է ընդլայնվել. Վահե Դավթյան Արտառոց դեպք՝ Գյումրիում, ամբողջությամբ մերկ 20-ամյա մի տղայի տեղափոխել են Գյումրու ԲԿ Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Իսրայելը կուժեղացնի «Հեզբոլլահի» վրա իր հարձակումները. Նեթանյահուն Երևանում շենքի շինհրապարակում հայտնաբերվել է 49-ամյա ամրանագործի մարմինը Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ ներկայացված բողոքի որոշումը հրապարակվելու մարտի 5-ին․փաստաբան «Մեր հարցումներն արձանագրել են տրամագծորեն հակառակ պատկեր». 2-րդ նախագահի գրասենյակը հակադարձում է Արփինե Սարգսյանը ազատել է ՆԳՆ մի շարք բարձրաստիճան և առանցքային պաշտոն զբաղեցնող անձանց. մանրամասներ Սամվել Հակոբյանը վայր է դնում Երեւանի ավագանու անդամի իր մանդատը Ո՞վ է այսօր ղեկավարում Իրանը, և ո՞վ կլինի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդը Միայն պետականության ավանդույթով երկիրը կարող է արձանագրել, որ երկրի անվտանգությունը «կարմիր գիծ» է Հարձակման է ենթարկվել Իրանի փորձագետների խորհրդի գրասենյակը, որն ընտրում է գերագույն առաջնորդ Իրանի դեմ ցամաքային գործողության հավանականությունը 80% է․ ռազմաքաղաքական մեկնաբան Մեծ Բրիտանիան նավ կուղարկի Կիպրոս՝ «Ակրոտիրի» ավիաբազան պաշտպանելու համար Վախերն առաջ են եկել․ Թրամփը Պուտինի հետ կապված մի բան է անելու (video) «Նիկո՛լ, էդ ո՞նց էիր գովում Պուտինին, Արտաշես Գեղամյանը գերեզմանում 20 հատ սալտո տվեց». Զոհրաբյան (video) Իրանը հասավ իր գլխավոր նպատակին․ընտրել է ազդեցիկ տակտիկա ու թիրախում է․ՊՆ նախկին նախարար Կարապետյան (video) Չզարմանաք ու մի պահ լսե՛ք այս միտքը․ Աննա Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am