Քաղաքական առաջնորդների խնդիրը հիշեցնելն է, որ թռիչքն է մեր բնական վիճակը, ոչ թե վանդակը․ Անանյան

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Մեր այսօրվա իրականությունը նման է մի մեծ խորտակված նավի տախտակամածի։ Բոլորը կանգնած փիլիսոփայելով պատմում են, թե ինչպես պետք է կառավարվեր նավը, որպեսզի չխորտակվեր, ով ինչ պետք էր աներ, ով էր թույլ, ով՝ անհամարձակ ու կամազուրկ։

Բայց արդյո՞ք իրական ուժը ծնվում է նրանցից, ովքեր ճշմարտությունները հիշում են արդեն խորտակումից հետո։ Ո՛չ, իրական ուժը ծնվում է այն անհատներից, ովքեր նույնիսկ խորտակված նավը դեռ շարժման մեջ են տեսնում, չեն վախենում առագաստները քաշել, լսում են քամին, տեսնում են փոթորկի մեջ առաջ տանող միակ ելքը և գործում են հենց հիմա, ոչ թե հետին թվով։

Այս լճացած քաղաքական դաշտում շատերն են փորձում իրենց ներկայացնել որպես առյուծներ, բայց շարունակում են ապրել կատվի հոգեբանությամբ՝ փոքր վախերով, փոքր ախորժակներով, փոքր հաշվարկներով։ «Առյուծությունը» չի ծնվում մանր շահերից ու մկներ որսալով ապրելու սովորությունից։ Առյուծ են նրանք, ովքեր հրաժարվում են փոքր շահերի նկատմամբ ունեցած կախվածությունից և բարձրանում են ավելի մեծ պատասխանատվության, ավելի մեծ արժանիքների ու ավելի մեծ մտահորիզոնի վրա։

Քաղաքականության մեջ կամա, թե ակամա հայտնված մարդը, որ անընդհատ ետ է նայում՝ արդարացնելով իրեն, փորփրելով անցյալը կամ կառչելով հին պատմություններից, վաղ թե ուշ սայթաքում է, պարտվում և կորչում պատմության մշուշի մեջ։ Քաղաքականությունը չի սիրում փախուստ դեպի հետ։ Ապագա կառուցողը նայում է միայն առաջ ու վերև՝ այնտեղ, որտեղ աճը սկսվում է քայլից, ոչ թե արդարացումից։

Սակայն առաջ շարժվելու ամենախոշոր արգելքը նաև այն մարդիկ են, ովքեր մտածում են ճահճի տրամաբանությամբ։ Նրանց աշխարհը փոքր է, սահմանափակ, ցեխոտ ու փակ։ Ճահճի մարդուն հնարավոր չէ պատմել օվկիանոսի հեռուների, չափերի, այլ կերպ ասած՝ մեծ ծրագրերի մասին։ Պարզապես նրա երևակայության աշխարհագրությունն այդքանով է սահմանափակվում։

Այս նույն տրամաբանությամբ էլ ազատությունը վախեցնում է նրանց, ովքեր երկար են ապրել վանդակի մեջ։ Վանդակը սովորեցնում է ենթարկվել, իսկ թռչելը՝ կասկածել սեփական ուժին։ Բայց թռչողը գիտի՝ թռիչքը հիվանդություն չէ։ Հիվանդությունը հենց վանդակն է։ Եվ երբ մի ամբողջ ժողովուրդ է սկսում վախենալ ազատության չափերից, քաղաքական առաջնորդների խնդիրը հիշեցնելն է, որ թռիչքն է մեր բնական վիճակը, ոչ թե վանդակը։

Այս ամբողջ պատկերում ամենակարևոր պահը՝ դեպի վեր տանող սանդուղքի առաջին աստիճանի ընտրությունն է։ Ամեն մի «առաջին աստիճան» չէ, որ դեպի վեր է տանում։ Շատ հաճախ դրանք ընդամենը տանում են դեպի նոր փակուղիներ, կամ դեպի նոր սխալներ։ Իսկ իսկական վերելքի առաջին աստիճանը միշտ ճանաչվում է նույն նշանով՝ այն պահանջում է համարձակություն, մաքրություն, զոհողություն և անկեղծ հավատ ապագայի մեջ։

Եվ հենց այդպիսի առաջին աստիճանից է սկսվում նոր Հայաստան տանող սանդուղքը»։

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Թրամփի վարչակազմը տարբեր բացատրություններ է տալիս Իրանի դեմ պատերազմ սկսելու պատճառների մասին Իսրայելում ձերբակալվել են CNN Türk-ի լրագրողը և օպերատորը Տեսնես` ԱԱԾ-ի գաղտնալսողները մի բան սովորեցի՞ն. Հատված Բագրատ և Միքայել Սրբազանների բանտախցի գաղտնալսումներից Քաղգործիչների հարյուրավոր ելույթների, թվերի ու վերլուծությունների ետևում ստվերվող հազարավոր ու միլիոնավոր մարդկանց խեղվող ճակատագրեր են. Գեղամյան Աշխարհով մեկ պատերազմ ու լարվածություն է, իսկ մեզ մոտ, ըստ այս անմեղսունակների՝ «խաղաղություն». Արմեն Աշոտյան Կոնֆլիկտի ռազմավարական շրջանակը շարունակում է ընդլայնվել. Վահե Դավթյան Արտառոց դեպք՝ Գյումրիում, ամբողջությամբ մերկ 20-ամյա մի տղայի տեղափոխել են Գյումրու ԲԿ Կհասնի՞ արդյոք Թրամփն իր նպատակին Իրանում, և իրանցիներից ո՞վ կարող էր մատնել Խամենեիին Իսրայելը կուժեղացնի «Հեզբոլլահի» վրա իր հարձակումները. Նեթանյահուն Երևանում շենքի շինհրապարակում հայտնաբերվել է 49-ամյա ամրանագործի մարմինը Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ ներկայացված բողոքի որոշումը հրապարակվելու մարտի 5-ին․փաստաբան «Մեր հարցումներն արձանագրել են տրամագծորեն հակառակ պատկեր». 2-րդ նախագահի գրասենյակը հակադարձում է Արփինե Սարգսյանը ազատել է ՆԳՆ մի շարք բարձրաստիճան և առանցքային պաշտոն զբաղեցնող անձանց. մանրամասներ Սամվել Հակոբյանը վայր է դնում Երեւանի ավագանու անդամի իր մանդատը Ո՞վ է այսօր ղեկավարում Իրանը, և ո՞վ կլինի հաջորդ գերագույն հոգևոր առաջնորդը Միայն պետականության ավանդույթով երկիրը կարող է արձանագրել, որ երկրի անվտանգությունը «կարմիր գիծ» է Հարձակման է ենթարկվել Իրանի փորձագետների խորհրդի գրասենյակը, որն ընտրում է գերագույն առաջնորդ Իրանի դեմ ցամաքային գործողության հավանականությունը 80% է․ ռազմաքաղաքական մեկնաբան Մեծ Բրիտանիան նավ կուղարկի Կիպրոս՝ «Ակրոտիրի» ավիաբազան պաշտպանելու համար Վախերն առաջ են եկել․ Թրամփը Պուտինի հետ կապված մի բան է անելու (video) «Նիկո՛լ, էդ ո՞նց էիր գովում Պուտինին, Արտաշես Գեղամյանը գերեզմանում 20 հատ սալտո տվեց». Զոհրաբյան (video) Իրանը հասավ իր գլխավոր նպատակին․ընտրել է ազդեցիկ տակտիկա ու թիրախում է․ՊՆ նախկին նախարար Կարապետյան (video) Չզարմանաք ու մի պահ լսե՛ք այս միտքը․ Աննա Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am