Հայաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանում Թաթուլյանի ընդգրկումը ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում

Վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնած «Ներդրողների ակումբի» անդամ և Հայաստանի դիվանագիտական անձնագիր ունեցող Ռուբեն Թաթուլյանի վերաբերյալ ԱՄՆ ֆինանսների նախարարության աղմկահարույց հրապարակումից մեկ օր անց էլ Հայաստանի իշխանությունները շարունակում են լռել։ Հիշեցնենք, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցներ է կիրառել ռուսաստանցի տասը «օրենքով գողերի» նկատմամբ, որոնց ցանկում հայտնվել է նաև սոչիաբնակ հայ գործարար Ռուբեն Թաթուլյանը։ Գրասենյակի հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է․ «Թաթուլյանը «օրենքով գողերին» ֆինանսական աջակցություն է տրամադրում և 2010-ին նշանակվել է Սոչիի «նայող»։ Նա և Զախարի Կալաշովը ձերբակալվել էին 2015 թվականին, Սոչիում` քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ»: «Ռոբսոն» մականունով հայտնի Թաթուլյանը մեկն է ռուսաստանաբնակ երեք տասնյակ հայազգի այն գործարարներից, որոնք տարեսկզբին հայտարարեցին վարչապետ Կարեն Կարապետյանին աջակցելու մասին՝ Հայաստանում «խորը բարեփոխումներ անցկացնելու գործում»: Վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը ողջ օրվա ընթացքում «Ազատության» զանգերին չպատասխանեց, իսկ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանն էլ նշեց՝ պատրաստ չէ մեկնաբանել Ռուբեն Թաթուլյանի մասին ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված տվյալները, և խնդրեց գրավոր հարցում ուղարկել։ Իշխող կուսակցության փոխնախագահ Կարեն Կարապետյանի հիմնած «Ներդրողների ակումբի» անդամ Ռուբեն Թաթուլյանի վերաբերյալ այս լուրերը «Ազատության» հետ զրույցում չմեկնաբանեց նաև Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Ավելին, նա նշեց՝ Թաթուլյանին չի ճանաչում։ «Չեմ տիրապետում այդ ինֆորմացիային՝ ով է կապված գողերի հետ, ով է կապված գործարարների հետ, անկեղծ՝ չեմ տիրապետում այդ ինֆորմացիային: Կուսումնասիրեմ՝ դրա մասին կխոսենք», - ասաց Բաղդասարյանը: «Ազատության» հարցին՝ ճանաչո՞ւմ է արդյոք Թաթուլյանին, իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն արձագանքեց․ «Բացարձակապես: Ոչ միայն չեմ ճանաչում, այլ նաև ընդհանրապես որևէ առիթ չեմ ունեցել ոչ լսելու նրա անունը, ոչ էլ շփվելու: Ես չճանաչած մարդկանց մասին չեմ ցանկանում մեկնաբանություններ տալ, մինչև չճանաչեմ, ես անձամբ չստուգեմ նրա ով լինելը, չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ»: Հարցին էլ՝ սա չի՞ անդրադառնա Հայաստանի վարկանիշի վրա, Բաղդասարյանը պատասխանեց․ «Նախ պետք է ուսումնասիրել դրա իսկությունը, դրա հիմքերը, նոր պետք է անդրադարձ կատարել այդ հարցին»: Այս տարվա մայիսին, հիշեցնենք, Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատությանը» հայտնել էին, որ դիվանագիտական անձնագիրը Թաթուլյանին տրվել է «օրենքով սահմանված կարգով», սակայն չէին հստակեցրել, թե երբ ու ինչ վաստակի համար։ Դեռ տարեսկզբին ռուսաստանյան լրատվամիջոցները Ռուբեն Թաթուլյանի անունը կրկին կապել էին քրեական աշխարհի հետ, գրելով, որ նա ձերբակալվել է Չեխիայում՝ «օրենքով գողերի» հավաքի ժամանակ։ Ավելի ուշ Չեխիայի ոստիկանությունից «Ազատությանը» հայտնել էին, որ Թաթուլյանի փաստաթղթերը ստուգման են ենթարկվել, բայց խախտում չկատարելու համար նրա նկատմամբ որևէ գործողություն չի կիրառվել։ Ռուբեն Թաթուլյանի ձերբակալության մասին այդ հոդվածը տեղ էր գտել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կայքէջում, որին սեպտեմբերին դիմել էր Ռուսաստանում լրատվամիջոցների ոլորտը վերահսկող ծառայությունը՝ "Роскомнадзор"-ը՝ պահանջելով կայքից հեռացնել այն։ Կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ այս ամենի հիմնական մտահոգությունն այն է, որ Թաթուլյանն ունի Հայաստանի դիվանագիտական անձնագիր, մինչդեռ արդեն ոչ միայն մամուլում, այլև պաշտոնական աղբյուրներում հաստատվում է նրա կապը քրեական աշխարհի հետ։ «Այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ հայազգի ինչ-որ մեկը հայտնվել է, ըստ Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակարգի, «օրենքով գողերի» ցուցակում, այլ որ ինքը օգտվում է Հայաստանի կառավարության աջակցությունից, ինքը օգտվում է Հայաստանի շնորհած դիվանագիտական անձեռնմխելիությունից և ինքը, փաստորեն, լավ հարաբերություններ ունի նաև վարչապետի հետ: Ա՛յ սա է որ մտահոգիչ է, - ընդգծեց Իոաննիսյանը՝ շարունակելով,-սա, իհարկե, կարող է ազդել Հայաստանի վարկանիշի վրա և սա բավականին խոսուն է այն մասով, թե ում հետ են լավ հարաբերություններ պահում Հայաստանի իշխանությունները»: Միացյալ Նահանգների պատժամիջոցների ցանկում հայտնվել են նաև Թաթուլյանին պատկանող «Վեսնա» հյուրանոցն ու Մոսկվայում գրանցված «Նովիյ Վեկ Մեդիա» ընկերությունը։ Հաղորդագրությունում նշվում է, որ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված նոր անունները «Օրենքով գողերի եվրասիական քրեական կազմակերպության» անդամներ են։ ԱՄՆ տարածքում այդ խմբավորումներին պատկանող ակտիվներն ու սեփականությունը հայտնաբերվելու դեպքում սառեցվելու են։   Աղբյուրը՝ Ազատություն

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am