Ինչի՞ հրահրեց Ռուսաստանը՝ 2010-ից զինելով Ադրբեջանին

Միացյալ Նահանգները թույլատրեց զենքի վաճառքը Ուկրաինային: Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինային ամերիկյան արտադրության թեթև սպառազինությունների և մինչև 50 միլիմետր տրամաչափի հրաձգային զինատեսակների վաճառքի արտոնագրերի տրամադրումը: Արտահանողները կարող են դիմել Ուկրաինային զենքի վաճառքի արտոնագրի համար, որը Պետդեպարտամենտը կստուգի յուրաքանչյուր կոնկրետ գործարքի դեպքում: Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը: ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության որոշման մասին Կոնգրեսը տեղեկացվել է դեկտեմբերի 13-ին: Միացյալ Նահանգների վարչակազմի որոշումը ծանր սպառազինությունների վաճառք չի նախատեսում, չնայած Կիևը դիմել էր նման խնդրանքով, մասնավորապես խնդրելով նաև հակատանկային Javelin հրթիռային համակարգեր՝ երկրի արևելքում ռուսամետ անջատականների զինված խմբերի դեմ պայքարելու համար, սակայն Վաշինգտոնը չի թույլատրել ծանր զենքի վաճառքը Ուկրաինային: Կրեմլն արդեն իսկ արձագանքել է Ուկրաինային մահաբեր զենք վաճառելու Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշմանը: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ դա հավանաբար «ավելի կտաքացնի ազգայնականների թեժ գլուխները, որոնք Դոնբասի հակամարտության կարգավորման հարցում ձգտում են նորից անցնել ուժային և փակուղային մեթոդների ու դիմել արյունահեղության»: Իսկ Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ասել է, թե Մոսկվան հիասթափված է Վաշինգտոնի որոշումից: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը, զինելով Ուկրաինայի իշխանություններին, Կիևին հրահրում է լայնածավալ արյունահեղության Դոնբասում: Ուկրաինային զենք վաճառելու ԱՄՆ-ի վարչակազմի որոշման մասին The Washington Post-ը գրում է, որ սա Ուկրաինային մահաբեր զենքի վաճառքի առաջին թույլտվությունն է, ինչը խախտում է նախորդ՝ Օբամայի վարչակազմի փաստացի արգելքը: Ըստ The Washington Post-ի՝ Ուկրաինային 41․5 միլիոն դոլարի զենք է վաճառվելու, այդ թվում նաև՝ նշանառու հրազեն: Սակայն Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով Պետդեպարտամենտի փաստաթղթերը, հաղորդում է, որ Ուկրաինան մի քանի տարի ԱՄՆ-ից փոքր քանակի թեթև զինատեսակներ, հրաձգային զենք գնել է՝ թե՛ մինչև 2014-ը, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը, թե՛ Ղրիմի բռնակցումից հետո: Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը ասել է, որ ԱՄՆ-ի նախորդ երկու վարչակազմերը Ուկրաինա արտահանելու արտոնագրեր են հաստատել: «Այնպես որ, սա ինչ-որ նոր բան չէ», - նշել է նա: Նկատենք, որ 2014-ին Կոնգրեսը Ուկրաինայի ազատությանը աջակցելու օրենք էր ընդունել, ինչը նաև զենքի վաճառքի հնարավորություն էր տալիս, սակայն Օբամայի վարչակազմը խուսափում էր դրանից: Օրենքի համահեղինակ՝ հանրապետական սենատոր Բոբ Քորքերը բարձ է գնահատել Ուկրաինային զենք վաճառելու Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը: «Ես գոհ եմ, որ վարչակազմը հավանություն տվեց Ուկրաինային պաշտպանական մահաբեր զենքի վաճառքին: Այդ որոշումը պաշտպանվել է Կոնգրեսում, երեք տարի առաջ օրենք է ընդունվել, և արտացոլում է մեր երկրի հանձնառությունը Ուկրաինային՝ պայքարելու ռուսական շարունակվող ագրեսիայի դեմ», - ասել է Քորքերը: ԱՄՆ-ի զինված ուժերի միացյալ շտաբների պետ Ջոզեֆ Դանֆորդը այս տարեսկզբին ասել էր, թե առաջարկել է մահաբեր զենք տրամադրել Ուկրաինային՝ օգնելու համար պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը: Իսկ սեպտեմբեր 26-ին Սենատի պաշտպանական հարցերով հանձնաժողովի լսումներին Դանֆորդն նշել էր, թե Ուկրաինային զենք տրամադրելու առաջարկը սպասում է Սպիտակ տան որոշմանը: Ռուսաստանն, իհարկե, Ուկրաինայի, Վրաստանի հարցում մշտապես ցույց է տվել, որ առաջնորդվում է բացառապես երկակի ստանդարտներով, երբ հարցը վերաբերում է այս երկրներին արևմուտքի կողմից աջակցությանը: Մոսկվան տարիներ շարունակ դժգոհություն էր հայտնում ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության առիթով, նույնիսկ Ռուսաստանի նկատմամբ սպառնալիք էր որակում այդ համագործակցությունը: Հիմա էլ Կրեմլը նշում է, թե հիասթափված է Վաշինգտոնի որոշումից և նշում է, թե ԱՄՆ-ը, զինելով Ուկրաինայի իշխանություններին՝ Կիևին հրահրում է լայնածավալ արյունահեղության Դոնբասում: Իսկ ինչի՞ հրահրեց Ռուսաստանը 2010-ից, ըստ էության, ողջ ուժով զինելով Ադրբեջանին, այն էլ ընդդեմ ռազմավարական դաշնակից Հայաստանի... Այս հարցը Ռուսաստանում որևէ մեկին հետաքրքրո՞ւմ է... Մետաքսյա Շալունց

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am