Սուրո Լեննականսկին, Զապի քրոջ որդին ու 6 գողական ազատության մեջ են, Սրբազանները՝ նստած․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«2022 թվականի ամռանը ԱԱԾ-ն աղմուկով բերման ենթարկեց գյումրեցի օրենքով գող Սուրոյին եւ նրա հետ փոխկապակցված մի խումբ անձանց։ Քննչական կոմիտեն այդ ժամանակ ծավալուն հաղորդագրություն տարածեց, որտեղ ներկայացված էին Սուրոյի ղեկավարած խմբավորման գործողությունները։ Այսպիսով․ «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» անունով օրենքով գողը 2021 թվականին տեղի ունեցած ինչ-որ ծեծկռտուքի հետ կապված՝ «գործ» է լուծել՝ գողականով, ապա ասել, որ նման հարցերը լուծելու են իրենց «օրենքներով», եւ հրահանգել է դա փոխանցել մյուսներին․ «․․․հանձնարարել է բոլորին փոխանցել, որ խուլիգանություն կատարող անձինք պատասխան են տալու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, իսկ խմբավորման անդամները կատարել են վերջինիս պահանջը՝ այդկերպ մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը եւ ներգրավվելով դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը»։

Բացի սրանից, ըստ ՔԿ-ի, «Պաշի տղա Սուրո Լեննականսկին» իր մարդկանց միջոցով Հայաստանի տարբեր բանտերից հավաքագրել է գումարներ, որից 5 հազար ԱՄՆ դոլարը փոխանցվել է «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ անձին՝ քրեակատարողական հիմնարկից ազատվելու կապակցությամբ։ «Այնուհետեւ, 2022 թվականի մարտի 7-ին «Պաշի տղա Սուրո Լեննականսկին» հավաքագրված գումարների շարժի «հաշվապահությունը վարող» Ռաֆիկ Իգիթյանին եւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մեկ այլ անդամի հրահանգել է, հանցավոր աշխարհում ձեւավորված ավանդույթի համաձայն, հոր մահվան կապակցությամբ 10 հազար ԱՄՆ դոլար գումար փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին: Իգիթյանը հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատել որդու՝ Աշոտ Իգիթյանի հետ, հրահանգել գումարների պահման թաքստոցից վերցնել 10 հազար ԱՄՆ դոլար եւ տեղափոխել իր մատնանշած վայրը: Աշոտ Իգիթյանը, մասնակցելով նշված խմբավորմանը, թաքստոցից վերցրել է գումարը, տեղափոխել է մատնանշված վայրն ու փոխանցել հորը, որից հետո վերջինս եւ Ցոլակ Գեւորգյանը «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին են փոխանցել նշված գումարը»,-նշված է ՔԿ-ի տարածած հայտարարության մեջ։

Այս քրեական գործում 8 մեղադրյալ կա, որոնք հարում են քրեական ենթամշակութային խմբավորմանը։ Մեղադրյալների թվում են՝ Գյումրիում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, ճանաչված գործարար Ռաֆիկ Իգիթյանը՝ «Իգիթի Ռոն», նրա որդի Աշոտ Իգիթյանը եւ Վահան Տեր-Պողոսյանը, «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի Սուրեն Ավետիսյանը, «Զապի եգան Արտյոմ Լեննականսկին»՝ Արտյոմ Ղազարյանը, որն օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝ Զապ Լեննականսկիի քրոջ որդին է, նաեւ՝ Ցոլակ Գեւորգյանը՝ «Տեքստիլի Ցոլոյ»-ը, Կարեն Վարոսյանը՝ «Աֆիշի Կարեն»-ը։ Գործը 2022-ին հասել է Շիրակի մարզի դատարան։

Ի սկզբանե մեղադրյալները կալանավորված են եղել, բայց ժամանակի ընթացքում ազատ են արձակվել։ Մասնավորապես, խմբավորման պարագլուխ «Պաշի տղա Սուրո Լեննականսկիի» ազատ արձակման ճանապարհն այսպես է անցել․ «Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունիսի 1-ի որոշմամբ Ս. Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխվել է, եւ նրա նկատմամբ համակցված կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ․ տնային կալանք՝ 3 ամիս ժամկետով, եւ գրավ՝ 40 միլիոն դրամի չափով։ Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի օգոստոսի 21-ի եւ 2023 թվականի նոյեմբերի 13-ի որոշումներով Ս․ Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքը երկարաձգվել է 3 ամիս ժամկետով, իսկ 40 միլիոն ՀՀ դրամի չափով գրավը թողնվել է անփոփոխ։ Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքը փոխվել է, եւ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն խափանման միջոցը, իսկ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառված 40 միլիոն գրավը թողնվել է անփոփոխ»։

Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու համար դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, մերժում ստանալով՝ հասել է Վճռաբեկ դատարան, որը 20 օր առաջ վճռել է բողոքը վարույթ չընդունել։ Ի դեպ, հատուկ վերանայման բողոքը ներկայացրել էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ինչը բացառիկ դեպքերում է լինում։
Այսինքն, 3 տարի է՝ օրենքով գողերին առնչվող այս գործն առաջին ատյանի դատարանում է՝ քննվում է, բայց դատավճիռ չկա: Ավետիսյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը «Հրապարակ»-ին ասաց՝ այս գործով 5 դատավոր է փոխվել, նոր՝ 6-րդ դատավորը զրոյից սկսել է դատաքննությունը։ Նա հաստատեց, որ այս գործով անցնող բոլոր մեղադրյալներն այժմ ազատության մեջ են։ Նրանց ազատ արձակման որոշումների դեմ Գլխավոր դատախազությունը բողոքներ է տարել վերադաս ատյան։

Դե, գողերն ու մականունավոր տղերքը հո սրբազաններ չե՞ն կամ հայտնի գործարար, որ մի խոսքի համար բանտ նետվեն ու ամիսներով պահվեն»:

դիտվել է 270 անգամ
Լրահոս
Լիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր Լեյեն ՌԴ ԱԳՆ–ն չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրեն Սուրենյանց Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում Նիկոլին «կզացնելու են»․ ծանր հանդիպում է սպասվում․ ՊՆ նախկին նախարար (video) Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ինֆորմացիաներ սրանք կտան Ալիևին․ Աղասի Ենոքյան Խայտառակ վիճակում հայտնված ջեմոցատերերի պատասխանը՝ «կրքոտ Փաշինյանին» (video) Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել «Մեծ ութնյակից» Ռուսաստանի բացառումը սխալ էր. Թրամփ Սանչեսը պաշտպանել է Մելոնիին ՇՏԱՊ․ Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ կա 3 տուժած (video) Թրամփ․ ԱՄՆ-ն «Իսրայելը փրկել է ոչնչացումից» Ի՞նչ են թաքցնում այս իշխանությունները՝ ադրբեջանցիների՝ Հայաստանի դեմ գալու մասին․ Էդգար Էլբակյան (video) Թրամփն Իրանին 60 օր ժամանակ է տվել Մակրոնը դեմ է Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Կալանավորումից առաջ Թևանյանը բացահայտել է՝ինչ սարսափելի բախումների կիզակետում է հայտնվելու Հայաստանը (video) #ՀԻՄԱ․ «Նիկո՛լ, դու ար*ունահեղություն ես ուզում․․․ հերի՛ք է․․․ »․ Անաստաս Իսրայելյան (video) Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է «Նրանք պետք է լքեն ռազմաբազաները». Մոհսեն Ռեզայի «Ինչու՞ հենց հիմա Փաշինյանն ընկավ հիստերիայի մեջ» (video) ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը չի պարունակում պայման, ըստ որի Իսրայելը պետք է լքի Հարավային Լիբանանը. Վենս Հայտնի է Ռաֆինյայի հնարավոր վաճառքի հարցում Բարսելոնայի դիրքորոշումը Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am