Մայր Աթոռի դիվանապետը փաստացի ձեռնոց նետեց Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության միջև առճակատումը հասել է նոր մակարդակի։ Փաշինյանին հաջողվել է ստանալ ՀԱԵ եպիսկոպոսների մի մասի աջակցությունը, օգտագործելով նրանց վրա տարատեսակ կոմպրոմատներ, այդպիսով փաստացի, կաթվածահար անելով եկեղեցու կառավարումը։ Որպես պատրվակ, Փաշինյանն օգտագործել է, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ, իբր կոմպրոմատային տեղեկատվության հրապարակումը։

Նախ, դրանով Փաշինյանը կոպտագույն խախտել է մարդու մասնավոր կյանքի մեջ միջամտելու իրավունքը: Եվ երկրորդթ, նման գործերով զբաղվող Փաշինյանի համար նշանակում է մեկ բան, թե որն է նրա իրական գործունեության առաքելությունը:

Ընդորում, բարոյական նորմերի մասին խոսում է մի մարդ, ով ամուսնացած չէ ո՛չ եկեղեցով, և ո՛չ էլ նույնիսկ քաղաքացիական գրանցումով: Սակայն իրեն համարում է եկեղեցու հավատավոր անդամ:

Երեկվա իր ասուլիսում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հայտարարեց, որ այդ հրապարակումը իր հետ կապ չունի՝ փաստացի մեղադրելով Փաշինյանին նաև կեղծիք տարածելու մեջ:

Թեև քննչական կոմիտեն հաստատել է, թե իբր այդ հրապարակումը իրական է, արքեպիսկոպոսը հերքում է դա:

Նշենք նաև,որ քննչական կոմիտեն այն աստիճանի է վարկաբեկված հանրության մեջ, որ այդ կառույցը կորցրել է իր լեգիտիմությունը և իրենց «փաստերը», հավատ չեն ներշնչում հանրության մեծ մասի մոտ:

«Շատերն ինձ խորհուրդ են տվել արագ արձագանքել և հերքել սա։ Սակայն, նույնիսկ մեծ ջանքեր գործադրելով, ես չեմ կարող լրջորեն զբաղվել նման երևակայություններն ու զրպարտությունները հերքելով։ Կարծում եմ, որ խելամիտ է պարզապես անտեսել դրանք», - հայտարարել է Մայր Աթոռի դիվանապետը։

Իսկ հանրությունը չի հավատում քննչական մարմնին, քանի որ նրա կողմնակալ գործնեությունը ակներև է բոլորի համար:

Այս տարվա ամռանը այս կառույցը բառի բուն իմաստով, դատարկ տեղը գործ հարուցեց Սամվել Կարապետյանի վրա՝ ընդամենը մեկ նախադասության համար: Հետո գործեր հարուցվեցին երկու հարգված սրբազանների դեմ՝ Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների:

Աշնանն արդեն մի շինծու գործ հարուցվեց Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի դեմ: Եվ վերջապես, Վաղարշապատի ընտրությունների ժամանակ, բացահայտ առանց լուրջ փաստարկների, գործ հարուցվեց Գարեգին Երկրորդի եղբոր դեմ:

Այս ամենից հետո, Հայաստանի այս պետական մարմինը այլևս որևէ լուրջ լեգիտիմություն չի կարող ունենալ իր գործնեության մեջ:

Այն դարձել է Նիկոլ Փաշինյանի անձնական կցորդ կառույցը և գործում է փաստացի նրա ընտանիքի, այլ ոչ թե պետության և հանրության շահերի տիրույթում:

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Փաշինյանի համար, ոչ թե եկեղեցու բարեփոխման, այլ կազմաքանդման խնդիր է դրված:

Ինքը՝ Փաշինյանը, հեռու է կրոնական և եկեղեցական կյանքից:

Սակայն նրա առջև եկեղեցու կազմաքանդման խնդիր դրել են Էրդողանն ու Ալիևը, համարելով, որ եկեղեցին, իբր, կխանգարի Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությանը:

Հասկանալի է, որ նրանց դա չի հետաքրքրում:

Նրանց գլխավոր խնդիրը տարանջատելն է եկեղեցին Սփյուռքից, որպեսզի մի կողմից Սփյուռքը զրկվի Հայաստանի կապից, մյուս կողմից՝ նույն Սփյուռքը չկարողանա ազդել Հայաստանի վրա եկեղեցու միջոցով:

Այս ամենի մասին Փաշինյանն իհարկե լռում է, որպեսզի կարողանա նախ եկեղեցին կազմաքանդելով դրածո «կաթողիկոս» նշանակել:

Միայն դրանից հետո, նա պիտի լուծի արդեն այդ երկրորդ խնդիրը:

Ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, Փաշինյանը ցանկանում է աջակցություն ստանալ Էրդողանից և Ալիևից, սակայն դրա համար, անհրաժեշտ է, որպեսզի նա կատարի վերջիններիս պատվերը:

Ահա թե ինչու է Փաշինյանն շտապում և ամեն կիրակի նոր թատերական ներկայացում ցուցադրում՝ դրա մեջ ներքաշելով եկեղեցու նոր անդամների:

Գարեգին Երկրորդը եկեղեցու իշխանության գլուխ է արդեն 26 տարի։ Այս ընթացքում նա ձեռք է բերել տարբեր կապեր, ինչը, հնարավոր է, որ ոմանց, այդ թվում՝ նաև եկեղեցու մեջ, դուր չի գալիս:

Սակայն, մտնելով Փաշինյանի օրակարգի մեջ, այդ շրջանակները գնահատվելու են հանրության մեծ մասի կողմից որպես դավաճաններ: Քանզի, բոլորի համար է հասկանալի, թե ինչի համար է այս խառնակչությունը կազմակերպում Նիկոլ Փաշինյանը:

Գալիք տարվա ընտրության արդյունքներից հետո, ներկայիս որոշ խառնակիչ հոգևորականներ կփորձեն կրկին ներողամտություն ստանալ Վեհափառից: Սակայն նրանք չեն հասկանում, որ 2026-ից հետո մենք բոլորս հայտնվելու ենք «ուրիշ Հայաստանում», որն կապ չի ունենալու, ոչ փաշինյանական, ոչ էլ այն Հայաստանի հետ, որն կար մինչև 2018 թվականը:

Այս նոր Հայաստանում, խառնակիչ հոգևորականները համարվելու են դավաճաններ, և կրելու են իրենց համար արժանի պատասխանատվություն:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 653 անգամ
Լրահոս
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի բարձրանալ Աննախադեպ ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը Ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ Սուրենյան (video) Արևմտյան երկրների դիվանագետները ծիծաղում են պատմական փաստերի կեղծման վրա․ Տաթևիկ Հայրապետյանը հարց է բարձրացնում Պետությունը դադարում է լինել պետություն, երբ ղեկավարը պետական շահը ստորադասում է անձնականին Դանիելյան․ Խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու հաշվին Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկա Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում հացի մասով Այս պայմաններում Փաշինյանն ուժգնացնում է հարձակումներն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառի դեմ Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ունեցանք 224 զոհ. 5 հայ կին զինվորականներ տանջամահ արվեցին 2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար․ Հակոբյան Հրդեհ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը Դիլիջանում 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից ցատկել է և ծանր վնասվածքներ ստացել Արման Աբովյան․ «Սեպտեմբերի 19-ին «Գաթայի տոն» կազմակերպելը թքել է զոհերի գերեզմանների վրա» Այդ դեպքում երբեք տիտղոսային մենամարտ չեմ ունենա․ Արման Ծառուկյան Ավտովթար՝ Երևանում․ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավոր Խաչի հաղթության և բարձրացման տոնը․ Խաչվերացը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Խաչի քո, Քրիստոս, երկիր պագանեմք
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am