Euromoney-ն երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչել է ՀՀ լավագույն բանկն անշարժ գույքի ոլորտում

Երկրորդ տարին անընդմեջ Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականն Ամերիաբանկին շնորհել է 2025թ. «Անշարժ գույքի ոլորտի լավագույն բանկը Հայաստանում» մրցանակը:

Մրցանակը շնորհվել է Ամերիաբանկի կողմից հաշվետու ժամանակահատվածում ներկայացված մի շարք նորարարական լուծումների համար, որոնք զգալիորեն պարզեցրել են հիփոթեքի ստացման գործընթացն ու ընդլայնել վարկավորման հասանելիությունը։ Նշվում է, որ Ամերիաբանկը յոթերորդ տարին անընդմեջ պահպանում է Հայաստանի հիփոթեքային շուկայի առաջատարի դիրքը` շուկայի շուրջ 23% մասնաբաժնով (30.09.2025թ. դրությամբ):

Euromoney պարբերականը նշում է, որ անշարժ գույքի ոլորտում բանկի գրանցած հաջողությունները մեծապես պայմանավորված են նաև MyHome էկոհամակարգի շարունակական զարգացմամբ։ Մասնավորապես, արդեն իսկ հանդիսանալով առաջնային շուկայում ամբողջությամբ թվային հիփոթեք տրամադրող միակ բանկը Հայաստանում՝ Ամերիաբանկն ընդլայնել է իր հարթակի ընձեռած հնարավորությունները՝ 2024թ. տարեվերջին գործարկելով հիփոթեքային վարկերի րոպեների ընթացքում առցանց հաստատման հնարավորությունը նաև երկրորդային շուկայի համար։ Այս նորարարությունը նախկինում շուրջ 10 աշխատանքային օր տևող գործընթացը կրճատել է մինչև մի քանի րոպե՝ զգալիորեն արագացնելով գործարքները։

Հատկանշական է, որ Ամերիաբանկի կողմից առաջնային շուկայում հիփոթեքային վարկերի ավելի քան 45%-ը տրամադրվում է MyHome-ի միջոցով, ինչը փաստում է հարթակի առաջատար դիրքն ու օգտագործողների վստահությունը։

Euromoney-ն ընդգծում է, որ հարթակը զգալիորեն ընդլայնվել է` վերածվելով անշարժ գույքի հետ կապված ծառայություններ մատուցող լիարժեք էկոհամակարգի։ Վերջին տարվա ընթացքում MyHome-ի օգտատերերի թիվն աճել է 42%-ով, իսկ ամսական ակտիվ օգտատերերի քանակը եռապատկվել է։ Բացի այդ, անհատ վաճառողները ևս հնարավորություն են ստացել իրենց անշարժ գույքը ցուցադրել հարթակում: Արդյունքում` հարթակում ներկայացված է ավելի քան 6000 անշարժ գույք 98 կառուցապատողի ու ավելի քան 35 բրոքերային ընկերության կողմից, ներառյալ` արտերկրում: Հարթակում ներկայացված են նաև զեղչեր և այլ արտոնություններ վերանորոգման ծառայությունների, կահույքի ու տեխնիկայի խանութների կողմից:

Հաշվետու ժամանակահատվածում MyHome հարթակում ներդրվել է նաև վերանորոգման հաշվիչ` հարթակի օգտատերերին հնարավորություն ընձեռելով մի քանի պարզ հարցի պատասխանելով ստանալ վերանորոգման նախահաշվարկ։

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը, անդրադառնալով մրցանակաբաշխության արդյունքներին, նշել է. «Երկրորդ տարին անընդմեջ անշարժ գույքի ոլորտում լավագույնը ճանաչվելը մեզ համար մեծ պատիվ է և միաժամանակ՝ վստահություն շարունակելու նոր եռանդով։ Ամերիաբանկը հետևողականորեն ներդնում է նորարարական լուծումներ՝ մեր գործընկեր կառուցապատողների հետ համագործակցությամբ ձգտելով տան ձեռքբերման գործընթացը դարձնել առավել պարզ, արագ ու հասանելի, և MyHome հարթակի վերափոխումն ամբողջական էկոհամակարգի կարևոր առաջընթաց է այս ուղղությամբ։ Այս մրցանակը ևս մեկ անգամ հաստատում է, որ մեր նախաձեռնություններն իրապես նպաստում են շուկայի որակական բարելավմանը։ Շնորհակալ ենք Euromoney-ին մեր աշխատանքը բարձր գնահատելու համար»։

Նշենք, որ Ամերիաբանկը Հայաստանի հիփոթեքային շուկայի առաջատարն է. 2025թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի մասնաբաժինը հիփոթեքային վարկերի շուկայում կազմել է 22.8%, իսկ վարկային պորտֆելը գերազանցել է 372.5 մլրդ ՀՀ դրամը։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

դիտվել է 148 անգամ
Լրահոս
ՍԿԱՆԴԱԼ․ Փաշինյանը Հայոց ցեղասպանության անուղղակի պատճառների սլաքներն ուղղեց դեպի Ռուսաստանը (video) Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի մերժվել է Ներկայիս մեր տխուր իրականության պատճառներից մեկը Իրանի խորհրդարանում հաստատել են Հորմուզի նեղուցով անցնելու ծառայությունների դիմաց նավերից գանձումը Սարսափելի զարգացումներ Տիգրանաշենի շուրջ․․․ Հայաստանը մի անելիք ունի․․․ (video) Իսրայելը արգելել է Եվրախորհրդարանի երկու շվեդ պատգամավորի մուտքը երկիր Ո՞նց ես հանձնում Տիգրանաշենը․․․ քարտեզով ցույց եմ տալիս՝ որ գյուղերն են հայտնվելու թիրախում․ Թաթոյան (video) Զանգեզուրի միջանցքի նախագիծը Ադրբեջանի տարածքում ակտիվորեն իրականացվում է. Ալիև #ՀԻՄԱ․ Զոհերի սարսափելի թիվ․․․ Նիկո՛լ, սա է քո աղետաբեր խաղաղությունը․ Ռոբերտ Մարգարյան (video) Իրանը և Թուրքիան պատրաստվում են նոր երկաթուղային կապ կառուցել․ մանրամասներ Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են ամերիկյան գործարանին Իրանն անակնկալ է պատրաստել․․․ բալիստիկ հրթիռները կկիրառվեն հենց այդ պահին (video) Իրանի հետ կապ ունեցող հաքերները շարքից հանել են Մեծ Բրիտանիայի փոքր էլեկտրակայանը Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Վեհափառին․ «Մեր արժեքները, հավատքն ու Եկեղեցին հարատև են» The Sunday Times․ Եվրոպան կարող է կրճատել Ուկրաինային օգնությունը պառակտման պատճառով «Շարքային զինծառայողի կյանքը պետք է արժեք ունենա հրամանատարական կազմի համար». իրավապաշտպան Ո՞ր թիմը կդառնա Ա Սերիայի չեմպիոն․ առաջնության ֆավորիտները Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Վեհափառին․ «Մեր արժեքները, հավատքն ու Եկեղեցին հարատև են» Լարված իրավիճակ՝ Հովտաշատ գյուղում. 250-ից ավելի բնակիչներ 20 օր է մնացել են առանց ջրի Գեղարդավանք. Սուրբ Պատարագ և հոգեհանգստյան կարգ Բագրատ Սրբազանի հոր հանգատության համար Երևան-Սևան ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2101»-ն ու «ՎԱԶ 2121»-ը, վերջինը կողաշրջվել է Դատավոր Գարիկ Աբելյանը ծեծված ոստիկանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց․ «Իշխանություն» Ջնջիր համարս. Զլատանն ու Գվարդիոլան՝ Հալանդի անսպասելի կերպարանափոխության մասին Մի՛ եղեք միայն կյանքի սպառողները․ եղե՛ք կյանքի արարողները․ Մասյացոտնի թեմի առաջնորդը՝ երիտասարդներին Փրկարարները մարել են Գայի պողոտայում բռնկված ավտոմեքենայի հրդեհը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am