Շատ բան միայն թղթի վրա է, իրականում ամեն ինչ կատարվում է ինքնահոսի ուժով

Հայաստանի Հանրապետությունում այսօր զգալի թվով դիպլոմավոր գործա­զուրկներ կան, որոնք, ստանալով պետական նմուշի դիպլոմ, չեն կարողանում աշխատել իրենց մասնագիտությամբ:   «Այս խնդրի հիմնական պատճա­ռը Հայաստանի աշխատաշուկայում առաջարկ-պա­հան­ջարկի հարա­բերակ­ցության անտեսումն է կրթական ոլորտի կողմից: Չնայած նրան, որ մեր կրթական ոլորտում առաջատարը՝ ԵՊՀ-ն, միացել է միջազգային շատ ծրա­գրերի, որոնցով հաստատվել է բակալավրիատի և մագիստրատուրայի ուսուցման համա­կարգը, որը պետք է հա­մապատասխանի եվրոպական համալսարանների կր­թա­կան պահանջնե­րին, այնուամենայնիվ, շատ բան միայն թղթի վրա է, իրականում ամեն ինչ կատար­վում է ինքնահոսի ուժով»,- մեզ հետ զրույցում նշեց ԵՊՀ  Հայ բանասիրության ֆակուլտետի hայոց լեզվի պատմութ­յան ամ­բիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը: Պատճառներից մեկն էլ, ըստ լեզվաբանի, անհարկի «մոդա­յիկ» մասնագիտություններն են: «Աշխատա­շուկայի պահանջը ճշտե­լու համար պետք են ոլորտի մասնագետներ, փորձագետներ, որոնք պետք է կենտրո­նացված լինեն Կրթության և գիտության նախարարությունում, այսինքն՝ դա միայն բու­հե­րի խնդիրը չէ: «ԿԳ նախարարությունը պետք է հստակ կապ ունենա տար­բեր ոլորտների ձեռնար­կությունների հետ՝ ճշտելով, թե տարեկան քանի մասնագետ է պետք, այնինչ նման մակարդակի փորձագետներ մենք  այնքան էլ չու­նենք: Լուծելով այս խնդիրը, այսինքն՝ մարդկանց բերե­լով աշխատաշուկա և հեռացնելով այն կեղծ պատրանքնե­րից, թե մարդ պետք է մո­դա­յիկ մասնագիտություն և դիպլոմ ունենա, այլ ոչ թե պա­հան­ջարկված գիտելիքներ, մենք կկարողա­նանք ստեղծել գործունակ պետություն»,-հավելեց Նարինե Դիլբարյանը: ԵՊՀ Հասարակայնության հետ կապերի և լրատվության վար­չության պետ Կարեն Գրիգորյանն էլ գտնում է, որ ծավալային առումով անհնար է և նույ­նիսկ անիմաստ, ուսումնասիրել դասավանդվող առարկաների և աշխատաշու­կայի պահանջների համապատասխանությունը. «Ծավալային առումով անհնար է և նույնիսկ անիմաստ, ուսումնասիրել, թե արդյոք դասավանդվող առարկաները համապատասխանում են աշ­խատաշուկայի պահանջներին, բայց եղել են դեպքեր, երբ աշխատաշուկայի պա­հանջ­ները հաշվի առնելով, որոշ ֆակուլտետներում (Ռադիոֆիզիկայի, Տնտեսագի­տության) կատարվել է առարկաների փոփոխութ­յուն»: Նա նաև հավելեց, որ ԵՊՀ-ն այսօր բավարար ժամաքա­նակ է տրամադրում օտար լեզուներին և մասնագիտական պրակ­տիկաներին, վերջիններիս միջոցով էլ պահպա­նում են կրթություն-աշխատաշուկա կապը: ԵՊՀ  Հայ բանասիրության ֆակուլտետի, Հայոց լեզվի ամբիոնի վարիչ, պրոֆե­սոր Յուրի Ավետիսյանն այս հարցին անդրադառնալիս նշեց, որ դժվար է լինում արդեն հաստատված դասընթացը փոփոխել և համապատասխանեցնել աշխատա­շուկայի պահանջներին. «Դրա համար հարկավոր է մեկ-երկու տարի, բայց նաև փորձում ենք հաշվի առնել ուսանողների կարծիքը և, միաժամա­նակ, շուկայի պահանջները: Զգալի թվով ուսանողներ և դասախոսներ, սակայն, չեն կիսում Կարեն Գրիգոր­յանի պնդումը և համոզված են, որ ԵՊՀ-ի խոցելի ու բացասական կողմերից է օտար լեզու­ներին հատկացվող ժա­մա­քանակի սակավությունը և դասավանդման մեթոդների անարդյունավետությունը, իսկ ամենակարևորը՝ ստացած կրթության ու գործող աշխատաշուկայի պահանջների խորացող հակասությունը: Նույն ֆակուլտետի ուսանողների մեծամասնությունը համոզված է, որ ուսանո­ղական կազմի հնչեցրած տեսակետներն ու առաջարկները հասցեատերերին չեն հու­զում.« Ուսանողների կարծիքը, մեղմ ասած, նրանց չի հետաքրքրում: Ավարտելուց հետո մենք, ցավոք սրտի, մեզ լիարժեք մասնագետներ չենք համարում, ստացած կրթությունը չի համապատասխանում ներկայիս աշխատաշուկայի պահանջներին»,-իրենց մտահոգությունը հայտնեցին ուսանողները: Հայոց ազգային պահպանողակա­նու­թ­յու­նը վերաճել է կրթական պահպանողականության, որը XXI դարում դրական ոչ մի հեռանկար չի խոստանում մեզ: Քրիստինե Աղաբեկյան  

դիտվել է 46 անգամ
Լրահոս
13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am