Հայաստանի հողը կը պատկանի ամբողջ հայութեան. «Ասպարեզ»

«Ասպարեզ». Կարդա՛լ Գոհար Աւետիսեանի յօդուածը (լուրը տեսնել ներքեւ) «Առաջին Լրատուական»ի կայքին վրայ Հայաստանի գիւղատնտեսութեան ոլորտէն ներս տեղի ունեցող ըստ ամենայնի կարճատես և ըստ էութեան մեր ազգային անվտանգութեան նորմերուն հակասող զարգացումներուն մասին: Յօդուածին մէջ ընդգրկուած է մեծապէս շահեկան հարցազրոյց մը Հայաստանի գինեգործներու միութեան նախագահ Աւագ Յարութիւնեանի հետ, ուր կը խօսուի երկրի գիւղատնտեսական քաղաքականութեան լուրջ վրէպներուն մասին, բայց ուր դժբախտաբար կարելի յստակութեամբ չի խօսուիր Հայաստանի մշակելի հողատարածութիւններու օտարման երեւոյթի ռազմավարական լուրջ վտանգներուն մասին: Ի սկզբանէ յստակացնենք, որ հոս տնտեսական «ազգայնամոլութեան» մասին չէ մեր խօսքը, այլ ազգային տնտեսութեան անփոյթ ղեկավարման պախարակելի երեւոյթին: Հայաստանը կղզեակ մըն է բաղդատած արաբական, իրանեան եւ (յանկարծ նաեւ) հնդկական ցամաքային ովկիանոսներուն: Այդ փոքրիկ կղզիին միայն 16 տոկոսի տարածութիւնն է բնակելի եւ որուն մէկ մասն է միայն մշակելի եւ գիւղատնտեսական: Թող ոեւէ օտարազգի անհատ փորձէ հող գնել – այն ալ հողային մեծ տարածութիւննե՜ր – Սէուտական Արաբիոյ անապատային տիեզերքէն… Գիտենք, թէ օրէնքը ինչպիսի՜ արգելքներ կը դնէ հողերու օտարման դէմ այդ երկիրներուն մէջ: Հետեւաբար եկէք չխօսինք այն մասին, թէ ինչպիսի՞ բարոյական պարտք ունի հայը այդ ազնիւ ժողովուրդներուն հանդէպ: Սփիւռքը իր պարտքին տէրն է եղած եւ կը շարունակէ ըլլալ: Ամերիկեան յայտնի ասոյթի ոգիով կրկնենք. «Խնձորները նարինջներուն հետ եկէք չշփոթենք»: Հոս գործ ունինք Հայաստանի ներքին քաղաքական դաշտի մեծ անփութութեան հետ: Մեծ ապիկարութեա՛ն մը հետ: Եւ նորէն գործ ունինք օլիգարխիայի եւ մենաշնորհային համակարգի կործանարար քաղաքականութեան հետ: Անկախութեան առաջին օրերուն (աւելի յստակ հասցէաւորումով՝ նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի իշխանութեան օրերուն), երկրի գիւղատնտեսական տարածքները զանգուածաբար փոխանցուեցան գիւղացիութեան: Պատմական մեծ վայրկեան մըն էր: Եւ սակայն հոն կանգ առաւ պատմական այս գործը: Անփորձ ու աղքատ գիւղացին մնաց ինքնիր թոյլ եւ անբաւարար լուծումներուն այդ տարածքները արդիւնաւէտ զարգացման ենթահողի վերածելու սուր մարտահրաւէրներուն առջեւ: Նոյնիսկ այն գիւղացիները, որոնք այնուամենայնիւ կրցան գիշերը ցերեկին խառնելով բերք հասցնել, եղան գերին մեծ շահատէրերուն, քանի որ ձեւ չունէին արտադրանքը շուկայ հասցնելու… Փոխադրամիջոցներու տէրը մենաշնորհի տէրերն էին… Հետեւաբար իրերայաջորդ իշխանութիւններու աչքերուն առջեւ տեղի ունեցաւ անհատ գիւղացիութեան ոլորտի արագ փոշիացումը: Եւ տարածքներու աստիճանական կեդրոնացու՛մ մը մենաշնորհային համակարգի ուժերու ձեռքին: Եւ այժմ յանկարծ երկրի գիւղատնտեսութեան փրկութիւնը կը սկսինք փնտռել արաբ եւ իրանցի եւ հնդիկ մեծ գործարարութիւններու հողային գնումներուն մէջ փոխանակ մտածելու գիւղատնտեսութեան ոլորտի արմատական բարեփոխութեան մասին: Փոխանակ մեծ թափով հրապարակ իջնելու եւ գիւղացի՛ն վերակազմաւորելու, զայն նորօրեայ արհեստագիտութեամբ զինելու, անոր անհրաժեշտ ենթակառոյցներ հայթայթելու եւ անոր արտադրական գործունէութիւնը շուկայական արդիական գործընթացներով հարստացնելու: Տարիներ առաջ, վարչապետ Տիգրան Սարգսեանի անձնական ճիգերով խորհրդարանը ընդունեց յատուկ օրէնք պետական քաջալերանք ցոյց տալու համագործակցայիններու կազմութեան: Այդ օրէնքը մնաց թուղթի վրայ: Այժմ եւս պետութեան առջեւ դրուած է գիւղացին բարոյապէս լիազօրելու (empower) մեծ հրամայականը: Առաջին Հանրապետութեան օրով, պատմական մեծ գործի մը սկիզբը դրուեցաւ: Պետական գործօն քաջալերանքով ստեղծուեցան համագործակցայիններ (կոոպերատիւ, cooperatives) եւ գիւղացին պետութեան մէջ գտաւ իր անկեղծ գործընկերը: Այսօր կը գտնուինք այնպիսի կացութեան մը մէջ, ուր գիւղացին հետզհետէ ինքզինք կը գտնէ իր հողէն օտարուելու տարերային պարտադրանքին տակ: Ամօ՛թ մեզի, եթէ մենք ազգովին ձեռնթափ պիտի մնանք այս ազգային ողբերգութեան առջեւ: Հողը օտարերկրեայ շահերու յանձնելու այս մոլորութիւնը անընդունելի է որեւէ պատճառաբանութեամբ եւ որեւէ չափանիշով: Ան որեւէ կապ չունի օտարազգի ընկերութեանց հետ արդիւնաբերութեան (industry) մարզին մէջ համատեղ գործակցութեամբ ներդրումներ ձեւաւորելու համաշխարհային փորձին հետ: Դուք այստեղ կը վաճառէք մեր ազգային ինքնութիւնը սահմանող հայրենական (patrimonial) հարստութիւնը եւ գրաւի տակ կը դնէք բոլոր վաղուան սերունդներու հայրենական իրաւունքը, որուն իրաւունքը դուք բացարձակապէս չունիք: Դուք ձեր ոտքերը դրած էք շատ փորձանաւոր հողի մը վրայ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՂԸ ԿԸ ՊԱՏԿԱՆԻ ԱՄԲՈՂՋ ՀԱՅՈՒԹԵԱՆ: Ասոնք օլիգարխիական համակարգէն ուղիղ գծով սերող ծոյլ եւ անպատասխանատու «լուծում»ներ են, զորս մեր ժողովուրդը պիտի մերժէ: Եւ պիտի մերժէ ամէն գնով: Դեկտեմբեր 21, 2017 Ուաշինկթըն ԿԱՐՕ ԱՐԵՆԵԱՆ

դիտվել է 31 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Մուսթաֆաևի այցի իրական նպատակը․ ի՞նչ են պարտադրել Նիկոլին»․ գնդապետ Հովհաննիսյան (video) Թրամփը Սպիտակ տանն ընդունել է «Արտեմիս-2» լուսնային առաքելության աստրոնավտներին Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական․ Միքայել Մելքումյան ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Վանաձորում սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան 40-ամյա վարորդը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ» Ժանդարմ տիկինը, որից դժգոհ է եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը Խոշոր ավտովթար՝ Տավուշում․ «Shacman» բեռնատարը բախվել է հողաթմբին և փակել ճանապարհը․ կա վիրավոր Ըստ ՔԿ-ի` քաղաքական ուժի անդամը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը և Երևան տեղափոխումը Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ լրագրողների հետ, այլ իշխանության․ Աբրահամյան Եղանակն առաջիկա օրերին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Փակ են «Ամբերդ» լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Քարաթափում՝ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ» Ինչ է հայտարարագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am