Հայաստանը ՄԱԿ-ում քվեարկելիս չի առաջնորդվել ինչ-որ մեկի նմանությամբ. Սուրեն Սարգսյան

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան այսօր 128 կողմ, 35 ձեռնպահ եւ 9 դեմ ձայներով հաստատել է բանաձեւը, որը փաստացի անվավեր է ճանաչում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշումը։ Ընդունված բանաձեւում ՄԱԿ անդամ պետությունները հաստատել են Երուսաղեմի հատուկ կարգավիճակը եւ շեշտել, որ այն փոփոխելուն ուղղված ցանկացած միջոցառում «չունի իրավական ուժ»։ Հայաստանի Հանրապետությունը կողմ է քվեարկել այդ բանաձեւին։ Գլխավոր ասամբլեայի անդամները կոչ են արել երկրներին Երուսաղեմում դիվանագիտական ներկայացուցչություններ չբացել։ Ի դեպ, բանաձեւին, ի թիվս այլոց, կողմ է քվեարկել նաեւ ՌԴ-ն։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե Հայաստանի եւ Ռուսաստանի միանման քվեարկությունները ինչ հետեւանքներ կարող են ունենալ։ «Մենք ոչ թե ՌԴ-ի նման ենք քվեարկել, այլ գրեթե ամբողջ աշխարհն է քվեարկել նույն կերպ։ Այսինքն՝ մոտ 130 պետություն կողմ է քվեարկել այդ բանաձեւին, որը չի բխում ԱՄՆ-ի եւ Իսրայելի շահերից։ Իսրայելի եւ ԱՄՆ-ի նման քվեարկել է ընդամենն 9 պետություն, 30 պետություն քվեարկել է ձեռնպահ եւ մոտ այդքան պետություններ էլ չեն մասնակցել քվեարկությանը։ Այսինքն՝ այստեղ Հայաստանը չի առաջնորդվել ինչ-որ մեկի նմանությամբ։ Նկատի ունենանք, որ կողմ քվեարկողների մեջ են նաեւ Եվրոպական միության համարյա բոլոր պետությունները։ Այսինքն՝ այստեղ մենք առաջնորդվել ենք մեր դիրքորոշմամբ արաբաիսրայելական հակամարտության կամ Պաղեստինի-Իսրայելի հակամարտության վերաբերյալ մեր ունեցած դիրքորոշմամբ, ոչ թե քվեարկողների առաջնահերթություններով»,- ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Նա հիշեցնում է, որ նույն կերպ են քվեարկել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, եւ այդ առումով մենք որեւէ մեկին չենք նմանակել։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 35 անգամ
Լրահոս
13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am