ՊՆ-ի միլիոնանոց կոնյակներն ու հուշանվերները

Պետական գերատեսչությունների կողմից գնումների մասին որոշ հայտարարություններ ուսումնասիրելիս անխուսափելիորեն հանգում ես մի եզրակացության, որ այդ մարմիններից շատերը տարիներ շարունակ լծված են եղել պետության միջոցները մսխելու գործին: Մեր ուշադրությունը գրավեց 2016 թ. փետրվարի 2-ին ՊՆ-ի կողմից առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու՝ բանակցային ընթացակարգի արդյունքում կնքված մի քանի պայմանագիր: ՊՆ-ն 5 տարի, 10 տարի եւ 20 տարի հնեցմամբ 0,7 լիտր տարողությամբ կոնյակներ է գնել, որոնցից 300 շիշը՝ 5 տարվա հնեցմամբ, ինչի ձեռքբերման համար վճարվել է 3 միլիոն դրամ, 10 տարի հնեցմամբ 30 շիշ կոնյակի համար՝ 540 հազար, 20 տարի հնեցմամբ 90 շիշ կոնյակի համար՝ 4,05 մլն․ դրամ: Բնական, ոչ թանկարժեք քարից 300 հատ հուշանվերի համար վճարվել է 6 մլն․, 587 հատ փայտյա հուշանվերի համար՝ 5 մլն․ 870 հազար, 30 հատ «Մետաղյա բաժակ» հուշանվերների համար էլ՝ 9 մլն․ դրամ: Գնումը կատարվել է «ԻՍՍ ԼՈԳԻՍՏԻԿԱ» ՍՊԸ-ից, վճարվել է 28 մլն․ 460 հազար դրամ: Այս շքեղ գնումը, նկատենք, ապրիլյան պատերազմից առաջ է կատարվել: Ուշագրավ է, որ նույն այս ընկերությունից ՊՆ-ն գնում է կատարել նաեւ 2014-ի փետրվարի 2-ին՝ դարձյալ կոնյակ եւ նույնատիպ հուշանվերներ: 420 հատ 0,7 լիտր տարողությամբ, 5 տարվա հնեցմամբ եւ 20 տարվա հնեցմամբ 80 հատ կոնյակ: Գնվել են նաեւ 230 հատ խորհրդանշական նվեր՝ փայտյա (խաչքար, մոմակալ), հուշանվեր՝ բնական, ոչ թանկարժեք քարերից՝ 200 հատ (օբսիդիան/օնիքս, սեղանի հավաքածու/ժամացույց, գրառման թղթեր տեղադրելու հնարավորություն, գրիչ, պատվանդանով եւ հայկական պատկերներով/տուփով, ըստ անհրաժեշտության), եւ մետաղյա բաժակներ (արծաթյա, բնական քարերով եւ հայկական պատկերներով ձեւավորված)՝ 30 հատ: Կոնյակների 1 հատի համար վճարվել է, համապատասխանաբար, 9 հազար 400 եւ 44 հազար 800 դրամ, հուշանվերների համար՝ հատը, համապատասխանաբար, 10 հազար, 20 հազար եւ 300 հազար դրամ: Հիշյալ ապրանքների դիմաց պետբյուջեից վճարվել է 23 մլն․ 140 հազար 400 դրամ: 2013-ի հունվարին էլ դարձյալ այս ընկերության միջոցով ձեռք են բերվել 0.5 լիտր տարողությամբ 450 հատ «Ընտիր», 0.75 լիտր տարողությամբ 250 հատ «Ախթամար» եւ 100 հատ «Նաիրի» տեսակի կոնյակներ: Գնվել են նաեւ «Օբսիդիանից սեղանի հավաքածու» հուշանվեր՝ 115 հատ, եւ 33 հատ մետաղյա բաժակ: Վճարվել է 28 մլն․ 650 հազար դրամ: Այսինքն՝ երեք տարվա կտրվածքով պետբյուջեից միայն ՊՆ-ի կոնյակների եւ հուշանվերների համար ծախսվել է 80 մլն․ 250 հազար 400 դրամ, մոտ՝ 167 հազար դոլար: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 157 անգամ
Լրահոս
13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am