«Սև ուրբաթ»՝ «Իզի Փեյ» ՍՊԸ-ի գլխին». միանգամից թալանել են մի քանի տերմինալներ՝ տանելով խոշոր գումար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 22-ին, միանգամից մի քանի գողություն է տեղի ունեցել Երևանում գործող «Իզի Փեյ» ՍՊԸ-ին պատկանող տերմինալներից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը Արշակունյաց պողոտայի թիվ 37/4 հասցեում գտնվող «Իզի փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարման տերմինալը կոտրելու միջոցով անհայտ անձը կամ անձինք այնտեղից հափշտակել են մոտ 432 հազար դրամ։ Փաստի առթվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Նույն օրը, ժամը 13։15-ին Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք Տիգրան Մեծի պողոտայի թիվ 74 հասցեի վճարման տերմինալը վնասել են, վնասել են նաև Արցախի պողոտայի թիվ 8 հասցեում գործող վճարման տերմինալը, Տիգրան Մեծի պողոտայի 52 հասցեում տեղադրված տերմինալը և Քրիստափորի փողոցի 36/1 հասցեում տեղադրված տերմինալը։ Նշված տերմինալներից ընդհանուր առմամբ հափշտակել են 723 հազար 700 դրամ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված փաստով էլ հետաքննություն է սկսվել Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում, իսկ նշված հանցագործությունների մասին Ոստիկանությունը տեղեկությունները ստացել է նշված կազմակերպության իրավաբան Անի Մովսիսյանից։ Նույն օրը թալանել են նաև Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13/54 հասցեում գտնվող նշված ՍՊԸ-ին պատկանող վճարման տերմինալը՝ տանելով գումար։ Նշված գողության մասին Շենգավիթի Ոստիկանությունը տեղեկացել է ընկերության անվտանգության մասնագետի կողմից։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 499 անգամ
Լրահոս
13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am