Բացահայտվել է խոշոր չափերի թմրաշրջանառության դեպք. կան ձերբակալվածներ

Դեկտեմբերի 20-ին ոստիկանությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ 1984 թ. ծնված Դ. Ս.-ն զբաղվում է թմրամիջոցների ապօրինի ձեռքբերմամբ և իրացմամբ, իսկ թմրամիջոցը ձեռք է բերում 1975 թ. ծնված Է. Ղ.-ից: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 20.40-ին, Դ.Ս.-ն իր «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ դատարանի որոշմամբ` ավտոմեքենայից խուզարկությամբ հայտնաբերվել է 29.2 գ դեղնականաչավուն զանգված, 5 հատ թափանցիկ թիթեղյա տուփով` «Cipralex» գրառմամբ, 5 հատ նույնանման տուփով «Սոլիան» գրառմամբ, 1 հատ «Վալիում» գրառմամբ և 2 հատ անհայտ անվամբ հաբեր: Հայտնաբերվածն առգրավվել է: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի շրջանակներում, արդեն հաջորդ օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվել է Նորագյուղ թաղամասում գտնվող Է.Ղ.-ի տունը, որտեղ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ` գործարանային փայլաթիթեղով փաթեթավորված 124 հատ «Սուբոտեքս» տեսակի թմրամիջոցին նմանվող հաբերով, նույն պարկից` մոտ 385 գ մուգ շագանակագույն յուրահատուկ հոտով հաշիշանման զանգված, մոտ 860 գ դեղնականաչավուն կանեփանման, չորացված զանգված: Խուզարկությամբ հայտնաբերվել է նաև «CZ-527 karabin» տիպի հրազեն, պատյան` 7.62 մմ տրամաչափի 2 փամփուշտով, որսորդական հրազեն, «Benelli» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրազեն, «Pikat-3» տիպի օպտիկական նշանառության սարքով համալրված հրազեն, «CZ-455» տիպի օպտիկական նշանառության սարքով համալրված հրազեն, «Beretta» տիպի մեկփողանի հրազեն, կռփազենք, 7.62 մմ տրամաչափի 19 փամփուշտ, որոնցից 5-ի գնդակների ծայրերը պատված էին արճիճով: Դ. Ս.-ն և Է.Ղ.-ն ձերբակալված են: Կատարվում է քննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am