Անձի երկվություն

«Հրապարակ օրաթերթի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.  Այն, որ մեր երկրում երկակի ստանդարտները ծաղկում են, թերեւս, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Դա հատկապես ակնառու է դատաիրավական համակարգում, երբ ծանր հանցագործներն ազատության մեջ են, իսկ միտինգ գնացողներին, իշխանությանը քննադատողներին կալանավորում են եւ ամիսներով պահում բանտում: Բայց այն, որ կառավարության ղեկավարը կարող է ինքն իրեն այսքան հակասել, ինքն իր ասածները հերքել` այնպես, կարծես 2 իրար հետ անհաշտ մարդիկ են նույն մարմնում, զարմանահրաշ բան է:


Ահա` հայտարարում է, որ իրեն Արցախի բնակիչները չեն ընտրել, եւ ինքը չի կարող նրանց փոխարեն բանակցել ու որոշումներ կայացել, ժամանակ է անցնում, եւ նա բազում փաստաթղթեր է ստորագրում` Արցախի անունից: Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, Մինսկի խումբն է լուծարում, հայտարարում է, որ Արցախի հարցն այլեւս փակված է: Արծվաշենի մասին խոսելիս հայտարարում է, որ ինքը` որպես վարչապետ, չի կարող երկրի տարածքից մի միլիմետր հանձնել, որ սահմանների փոփոխությունը միայն հանրաքվեով է արվում, բայց տասնյակ կիլոմետրեր` սահմանազատման անվան տակ, հանձնում է թշնամուն: Եվ հայտարարում է, որ Ադրբեջանի օկուպացրած տարածքները ռազմական ճանապարհով հետ չեն բերվելու: Խոսում է իշխանության տարանջատման սկզբունքի, Սահմանադրությունը հարգելու մասին, բայց չկա օր, որ չխախտի այդ սկզբունքները` իրավապահներին ուղիղ ցուցումներ չտա, sms-ով պաշտոնյաներ չազատի, անգամ ընտրված պատգամավորին է պարտադրում մանդատը վայր դնել: Ներխուժում է մարդկանց անձնական կյանք, գաղտնի տեղեկություններ ստանում իրավապահներից, Եկեղեցու իրավասություններին միջամտում: Շարունակ ասում է` ընտրակեղծարարության էջը փակ է, բայց ընտրակեղծիքներով ու հետընտրական ճնշումներով ընտրությունների արդյունքներ է կեղծում:

 

դիտվել է 414 անգամ
Լրահոս
Լիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր Լեյեն ՌԴ ԱԳՆ–ն չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրեն Սուրենյանց Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում Նիկոլին «կզացնելու են»․ ծանր հանդիպում է սպասվում․ ՊՆ նախկին նախարար (video) Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ինֆորմացիաներ սրանք կտան Ալիևին․ Աղասի Ենոքյան Խայտառակ վիճակում հայտնված ջեմոցատերերի պատասխանը՝ «կրքոտ Փաշինյանին» (video) Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել «Մեծ ութնյակից» Ռուսաստանի բացառումը սխալ էր. Թրամփ Սանչեսը պաշտպանել է Մելոնիին ՇՏԱՊ․ Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ կա 3 տուժած (video) Թրամփ․ ԱՄՆ-ն «Իսրայելը փրկել է ոչնչացումից» Ի՞նչ են թաքցնում այս իշխանությունները՝ ադրբեջանցիների՝ Հայաստանի դեմ գալու մասին․ Էդգար Էլբակյան (video) Թրամփն Իրանին 60 օր ժամանակ է տվել Մակրոնը դեմ է Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Կալանավորումից առաջ Թևանյանը բացահայտել է՝ինչ սարսափելի բախումների կիզակետում է հայտնվելու Հայաստանը (video) #ՀԻՄԱ․ «Նիկո՛լ, դու ար*ունահեղություն ես ուզում․․․ հերի՛ք է․․․ »․ Անաստաս Իսրայելյան (video) Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է «Նրանք պետք է լքեն ռազմաբազաները». Մոհսեն Ռեզայի «Ինչու՞ հենց հիմա Փաշինյանն ընկավ հիստերիայի մեջ» (video) ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը չի պարունակում պայման, ըստ որի Իսրայելը պետք է լքի Հարավային Լիբանանը. Վենս Հայտնի է Ռաֆինյայի հնարավոր վաճառքի հարցում Բարսելոնայի դիրքորոշումը Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am