«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով էր, քննարկում էին Եկեղեցու շուրջ ստեղծված վիճակը եւ իրենց անելիքները: Ներկա էին նաեւ Վայոց Ձորի եւ Մասյացոտնի թեմերի առաջնորդները, որոնք մասնակցել էին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին եւ թույլ էին տվել, որ իրենց ներկայությամբ զեղչվի պատարագի` Վեհափառին վերաբերող հատվածը:
Ժողովից հետո մենք տեղեկացանք, որ ՀԱԵ վերնախավի դիրքորոշումը բավականին կոշտ է եղել` որոշվել է չգնալ ոչ մի կոմպրոմիսի եւ պատարագի կարգի խախտումները չներել: Նման խախտումներ կատարած քահանաներն ու պատարագներին ներկա գտնված թեմերի առաջնորդները եթե զղջման չգնան, կարգալույծ կարվեն: Հիմա բոլորը սպասում են նրանց զղջման հայտարարություններին:
Կարգազանց սրբազանները շատ խեղճացած են եղել, հասկացել են, որ կոպիտ սխալ են թույլ տվել: Նախ, որովհետեւ հանրային մեծ պարսավանքի արժանացան, ապա՝ որովհետեւ ՀԱԵ վերնախավը զիջումների չի գնալու՝ հասկանալով, որ զիջում՝ նշանակում է Եկեղեցու կազմաքանդում եւ Վեհափառի հրաժարական:
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը