ՀՀ վարչապետի թեկնածությունը պետք է համաձայնեցվի՞ Ռուսաստանի հետ. մեսիջներ Մոսկվայից

«Փաստ» թերթը գրում է. «Ռուսական մամուլը վերջին օրերին անընդհատ օրակարգի մեջ է պահում Հայաստանի վարչապետի թեման։ Մամուլում հայտնված հոդվածները մեկ վերաբերում են Պետդումայի պատգամավորի՝ թվում է թե նորություն չպարունակող հայտարարությանն առ այն, թե 2018 թ. Հայաստանի վարչապետը կլինի գործող նախագահը։ Մյուս կողմից էլ լրատվական հոսքում հայտնվում է մի հոդված Ռուսաստանի արտգործնախարարության աշխատակցի՝ ինկոգնիտո արված հայտարարության մասին, թե Հայաստանի նոր վարչապետի թեկնածության ընտրությունը չի կարող կատարվել առանց Մոսկվայի հետ նախապես համաձայնեցնելու։ Ու թեև Ռուսաստանն ինքը գտնվում է նախընտրական գործընթացում, բայց ցանկացած կերպ հիշեցնում է, որ Հայաստանի թիվ մեկ գործընթացն առանց իր միջամտության չի կարող տեղի ունենալ։ Արվում է սա միտումնավոր, թե իսկապես ինկոգնիտո մնալ ցանկացող աշխատակցի կարծիք է, դժվար է ասել: Ռուսաստանի արտգործնախարարության՝ գաղտնի մնալ ցանկացող այդ աշխատակցի խոսքում ասվում է, թե Մոսկվային, բնականաբար, հետաքրքրում է, թե ով կղեկավարի Հայաստանի կառավարությունը քաղաքական համակարգի տրանզիտից հետո։ Ինկոգնիտո աշխատակիցը սա կապում է առաջին հերթին նրա հետ, որ Հայաստանի ապագա ներքաղաքական ճարտարապետությունը կարևոր է նաև Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթացի տեսանկյունից։ Բանն այն է, որ պառլամենտական կառավարման անցնելուց հետո վարչապետը պատասխանատու է լինելու նաև արտաքին քաղաքականության համար։ Այստեղ նաև այդ աշխատակիցը հիշեցնում է, որ 2014 թ. Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե չի ցանկանում դառնալ վարչապետ։ Սակայն հիմա Սերժ Սարգսյանը այս հարցի շուրջ խուսափողական պատասխաններ է տալիս։ Չնայած որ նախկինում՝ 2014 թ. վերջինս պաշտոնապես հայտարարել էր, թե այլևս երբեք չի առաջադրվի որպես նախագահ, միաժամանակ չի հավակնելու վարչապետի պաշտոնի՝ նշելով իր այն համոզվածության մասին, թե նույն անձը իր կյանքում երկու անգամից ավել չպետք է Հայաստանի իշխանության ղեկին կանգնած լինի։ Մի կողմից անհայտ աշխատակիցը շեշտում է, որ առանց Մոսկվայի համաձայնության վարչապետի հարց չի լուծվի, մյուս կողմից հիշեցնում, որ Սերժ Սարգսյանը ժամանակին մի բան ասել է, իսկ հիմա կարծես թե փորձում հերքել դա։ Արդյո՞ք սա կարող է նշանակել, որ Մոսկվային գուցեև «հաճելի» չի լինի ներկայիս նախագահի թեկնածությունը։ Ցույց կտա ժամանակը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Ռուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակ Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է 13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am