Նոր զարգացումներ՝ օրեր առաջ Կորեայի ձորում 41-ամյա կնոջ նկատմամբ կատարված բռնաբարության և ավազակային հարձակման դեպքից

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ՝ 34-ամյա Փայլակ Հ.-ի պատմածով՝ ինքը դարձել է խաբեության զոհ՝ մարմնավաճառի մեղքով։ Նա պնդում է, որ ճանապարհին կանգնող մարմնավաճառն իրեն անհիմն մեղադրում է բռնաբարելու և իրենից խոշոր չափի ոսկեղեն հափշտակելու մեջ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Փայլակ Հ.-ն ասում էր. «Դեկտեմբերի 18-ի երեկոյան գնացի Լենինգրադյան փողոց, որտեղից ինձ ծանոթ մարմնավաճառի հետ պայմանավորվեցի, որ սեռական հարաբերություններ ունենալու նպատակով միասին իմ ավտոմեքենայով գնանք Կորեայի ձոր: Ես նրա հետ առաջին անգամ չէի հարաբերություններ ունենում, նա ինձ ամեն անգամ ասում էր, որ իրեն դուր եմ գալիս և անգամ վերջին չարաբաստիկ օրը գումարը, որը կազմում էր 12.000 դրամ, նա ինձ վերջում հետ վերադարձրեց: Մենք հարաբերություններ ենք ունեցել ավտոմեքենայի մեջ, քանի որ նա էր այդպես ուզում՝ ասելով, որ իրեն հյուրանոցները դուր չեն գալիս: Հարաբերությունների ժամանակ մարմնավաճառ՝ 41-ամյա Սուսաննա Խ-ն փորձեց հանել աչքս և խեղդել ինձ։ Ես ստիպված եղա փրկվելու համար ապտակել նրա դեմքին: Իսկ արդեն հետո նա չէր կարողանում իր կողմից իմ նկատմամբ կատարած այդ քայլերը արդարացնել: Դրանից հետո մենք ոտքով դուրս եկանք ձորից, քանի որ ավտոմեքենայիս վառելիքը վերջացել էր, և ես նրան ճանապարհեցի մեկ այլ ուրիշ՝ իրեն ծանոթ ավտոմեքենայով: Մի քանի օր հետո ընկերս զանգահարեց և ասաց, որ ինտերնետում կարդացել է, թե, իբրև ես այդ մարմնավաճառի հետ հարաբերություններ եմ ունեցել իր կամքին հակառակ, այսինքն՝ ստացվում է, որ ես Սուսաննային բռնաբարել եմ, և որ ամենազարհուրելին է՝ գողացել եմ նրա ոսկյա շղթան, մատանիները, որի մոտավոր արժեքը կազմում է 1, 200,000 դրամ: Հետո իմացա, որ Սուսաննան գնացել է Ոստիկանություն և նման անհեթեթ և սուտ հայտարարություն, իսկ հետո արդեն քննիչի մոտ ցուցմունք է տվել: Ես հավատացնում եմ, որ նման բան չի եղել։ Իմ ու նրա միջև հերթական սեռական հարաբերությունը տեղի է ունեցել համաձայնեցված և խնդրում եմ իրավապահ մարմիններից, որպեզի պարզեն նախ՝ Սուսաննայի ով լինելը և օբյեկտիվ քննության արդյունքում (իսկ ես դրան հավատում եմ) կպարզվի, որ Սուսաննան ինձ զրպարտում է՝ մեղադրելով զարհուրելի արարքի մեջ»։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 84 անգամ
Լրահոս
13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am