«Դեղեր խմեք».«վերաքննությունից» հետո հաշմանդամների մեծ մասին զրկում կարգից

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը հաշմանդամության կարգի տրամադրման վերաբերյալ դժգոհություններով բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում ՀՀ քաղաքացիներից: Բանն այն է, որ նրանք այս տարվա մեջ արդեն դիմել են բժշկասոցիալական փորձաքննության, ստացել հաշմանդամության կարգ, բայց մինչեւ տարեվերջ նրանց բոլորին կրկին կանչում են, այսպես ասած, վերաքննության եւ մեծ մասին զրկում կարգից անհիմն պատճառներով: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիներից մեկը, ով սուր ինֆարկտ է տարել, ունի սրտանոթային, երիկամների եւ ողնաշարի հետ կապված առողջական խնդիրներ. հինգ տարի է, ինչ հաշմանդամության կարգ ունի: Բժշկասոցիալական փորձաքննության ներկայացել է սեպտեմբերին, ստացել է հաշմանդամության երրորդ կարգ: Սակայն օրեր առաջ կրկին կանչվել է բժշկասոցիալական փորձաքննության եւ զրկվել է կարգից՝ պատճառաբանությամբ, թե դեղեր խմեք, լավ կլինի: Նրա նման նաեւ հարյուրավոր քաղաքացիներ կան: «Ասացին` Ձեր չափանիշները չեն բավարարում` կարգ ստանալու համար: Հանձնաժողովի անդամներից մեկն ասաց` ես չեմ ասում` Դուք առողջ եք, հիվանդ եք, բայց հաշմանդամության երրորդ կարգի համար չափանիշները չեն բավարարում: Ես էլ ասացի` եթե գտնում եք, որ հաշմանդամին կարգից, գումարից զրկելով` պետբյուջեն կլցնեք, զրկեք, ինձ հաճելի չէ հաշմանդամ լինել, բայց անարդարությունն ավելի տհաճ է»,- հուսահատված նկատեց քաղաքացին: Ստացվում է` ՀՀ սոցապնախարար Արտեմ Ասատրյանի տիրապետության տակ գտնվող ԲՍՓ մասնագետների որակմամբ` տվյալ քաղաքացու սրտանոթային, երիկամների կամ ողնաշարի հետ կապված խնդիրները հինգ տարիների ընթացքում լուծվել են: Ինչու չէ` կարելի է նաեւ կարգից զրկել: Ահա սոցապնախարար Արտեմ Ասատրյանի «բարեփոխումները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 53 անգամ
Լրահոս
13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am