Ձվի գինը խանութների կողմից արհեստականորեն է բարձրացվում

«Փաստ» օրաթերթը գրում է. Նախատոնական օրերին խանութներում եւ շուկաներում ձվի գնի բարձրացում է նկատվում: Որոշ խանութներում գինն արդեն 75 դրամի է հասել: Խանութներից մեկի մենեջերը «Փաստ»–ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ այս շրջանում սպառումն ավելանում է, ինչի հետեւանքով որոշակի դեֆիցիտ է առաջանում: Պահանջարկի ավելացմամբ պայմանավորված էլ գինն է բարձրանում: «Տոնական օրերին վաճառքն ավելանում է: Մի քանի օր է՝ մատակարարները քիչ քանակությամբ ձու են խանութներին տալիս: Չի բացառվում, որ առաջիկա օրերին խանութներում վաճառվող ձվի քանակը պակասի: Տեղական արտադրողները, որպես կանոն, չեն կարողանում ներքին պահանջարկն ապահովել, ինչի արդյունքում էլ ձվի շուկայում դեֆիցիտ է առաջանում»,– ասաց մենեջերը եւ հիշեցրեց, որ նախորդ տարիների համեմատ գինն այդքան էլ բարձր չէ: Ձվի գնի բարձրացումն արհեստական է՝ պնդեց «Աշտարակ ձու» ընկերության վաճառքի բաժնի պետ Արմեն Գալստյանը: Վերջինս տեղեկացրեց, որ արտադրողների կողմից ձվի բաց թողնման գինն էականորեն տարբերվում է վաճառքից: «01 համարի ձուն բաց ենք թողնում 57 դրամով՝ դա միջին չափի ձուն է, որը մենք ամեն օր օգտագործում ենք: Այն խանութներում, որտեղ մենք ազդեցություն ունենք, կարողանում ենք գնաճին միջամտել, մնացած դեպքերում՝ ոչ: Կարող եմ ասել, որ ձվի գինը խանութների կողմից արհեստականորեն է բարձրացվում»,– հայտնեց վաճառքի բաժնի պետը: Նա վստահեցրեց, որ շուկայում ձվի դեֆիցիտ չի կարող լինել, քանի որ արտադրողներն անհրաժեշտ քանակությամբ ապրանք են մատակարարում, մյուս կողմից էլ եղած բացը ներկրումների հաշվին է լրացվում: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 4 անգամ
Լրահոս
13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am