Մանկապարտեզում պահարանն ընկել է երեխայի վրա. պահարանի տակից 10 րոպե անց են դուրս բերել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Աբովյանի թիվ 12 մանկապարտեզում այսօր պահարանն ընկել է 5-ամյա սանի վրա, ում հարազատներն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: «Հայկական ժամանակ»-ին այս մասին ահազանգել է երեխայի պապիկը՝ Լյովա Ներկարարյանը, դժգոհելով, որ կատարվածից մինչ այս պահը մանկապարտեզից որեւէ մեկը չի հետաքրքրվել երեխայի ճակատագրով. «Էսօր մեր երեխուն տարել ենք Աբովյանի թիվ 12 մանկապարտեզ, էդ դաստիարակները էնքան անփույթ են, որ 5 տարեկան երեխան մոտիկանա 4 պահարաններին, շուռ տա իր վրա, ուղեղի ցնցում ստանա, կապտուկներով տանենք հիվանդանոց, հետ բերենք ու էլի շտապօգնություն կանչենք, ու էսքանից հետո մանկապարտեզից որեւէ մեկը քիչ չի բարեհաճում ներողություն խնդրել, դեռ մի բան էլ ցինիկ ձեւով ասում են, թե երեխա էր, բան է եղել ա…»,-պատմեց երեխայի պապիկը՝ Լյովա Ներկարարյանը: Ընտանիքի անդամներին դեպքի մասին ահազանգել է մանկապարտեզի բուժքույրն ու հայտնել, որ երեխան պահարանը գցել է վրան. «Մեր մեքենայով երեխուն տարել ենք հիվանդանոց հետազոտման, բժիշկներն ասին տարեք տուն, եթե սրտխառնոց լինի՝ կբերեք… հմի չգիտենք տանենք, թե տան պայմաններում բուժենք»,-պատմեց պապիկը. «Դաստիարակչուհին նախ պետությունից ա գումար ստանում, հետո էլ մենք էլ ենք վճարում, որ ուշադիր լինեն, ոչ թե սուրճ խմեն ու բաժակ նայեն... երեխեն ուշագնաց է եղել, 10 րոպե հետո նոր տեսել են…»: Լյովա Ներկարարյանի խոսքով, իրենք պահանջելու են, որ մեղավորները պատժվեն, եւ որ նման դեպքերը չկրկնվեն. «Մեզ գումարային ոչինչ պետք չէ, մենք ապահովված ընտանիք ենք, բայց գոնե պարտավոր էին դաստիարակն ու տնօրենը գային ու հետաքրքրվեին երեխով… բա որ ու երեխուն մի բան լիներ, մենք մեր երեխուն բամբակի մեջ ենք պահում, երեխեն պարտեզում պետք է սովորի, ոչ թե պահարանը վրան գցի ու 10 րոպե հետո նոր տենան, որ երեխեն պահարանի տակ ա…»,-ասաց նա` նշելով, որ այս ամենին պետք է հասարակական հնչեղություն տրվի, որպեսզի մյուս բոլոր մանկապարտեզներում զգոն ու ուշադիր լինեն: Աբովյանի թիվ 12 մանկապարտեզի դաստիարակ Անուշ Ասատրյանը Armtimes.com-ի հետ զրույցում չհերքեց, որ պահարանն իսկապես ընկել է 5-ամյա Աշոտ Լալայանի վրա. «Ջրի շշերը պահարանի մեջ են գտնվում, օրը 20 անգամ գնում են վերցնում, հերթական անգամ Աշոտը ուզեց ջուր խմի՝ ուղարկեցի, ես էլ երեխեքին էի հագցնում, Աշոտը երեւի կախվել ա պահարանից, էդ պահարանները ամուր չեն, ու ընկել ա վրան»,-ասաց նա, նշելով, որ դեպքը նկատել է ուրիշ խմբի դայակն ու անմիջապես հանել երեխային տակից. «Վարկյաններ ա տեւել, երեխեն երկար պառկած չի մնացել պահարանի տակ»: Դաստիարակի խոսքով՝ երեխան վնասվածքներ չի ստացել. «Բժիշկը նայել ասել ա երեխուն տարեք տուն, եթե սրտխառնոց կունենա՝ կբերեք, անգամ կապտուկներ չի ունեցել…թեթեւ կարմրություն կար, երեխեն ոտքերով պահած ա եղել պահարանը»: Երբ փոխանցեցինք պապիկի դժգոհությունը, թե ինչու մինչեւ հիմա չեն զանգել ու հետաքրքրվել երեխայով, պատասխանեց. «Մաման բժշկի մոտից զանգեց ինձ ու ասեց, որ ոչ մի վնասվածք, ոչ մի սալջարդ չկա, այդ պատճառով էլ հանգիստ եմ եղել ու չեմ զանգել»,-եզրափակեց դաստիարակը, մեկ անգամ եւս նշելով, որ պահարանները ամուր չեն եղել. «Ծնողն ա ասել, որ ջուրը պահարանում դնենք…»: Կատարվածի մասին երեխայի հարազատները արդեն իսկ հաղորդում են ներկայացրել ոստիկանությունում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 57 անգամ
Լրահոս
13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am