Սերժ Սարգսյանը բաժանում է ՀՀԿ-ն

«Ժամանակ» թերթը գրում է. «Բնականաբար, մեծամասնությունը ՀՀԿ-ում առաջնորդի վերաբերյալ ունի դրական կարծիք՝ երեկ խորհրդարանական տարեվերջյան ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Առաջին հայացքից Բաղդասարյանը արտահայտում է ոչ զարմանալի միտք՝ ՀՀԿ-ում մեծամասնությունը դրական կարծիք ունի Սերժ Սարգսյանի վերաբերյալ: Բայց ՀՀԿ խմբակցության ղեկավարը, ընդգծելով մեծամասնության հանգամանքը, իրականում այդպիսով շեշտում է դե ֆակտո այն, որ կա Սերժ Սարգսյանի մասին դրական կարծիք չունեցող փոքրամասնություն: Իսկ դա արդեն հետաքրքիր է, հատկապես այն «ընդվզման» ֆոնին, որ Սարգսյանի վարչապետության վերաբերյալ ՀՀԿ-ականների հայտարարությունների աճող ալիքի ֆոնին նախօրեին դրսեւորել էր նաեւ արդարադատության ՀՀԿ-ական նախարար Դավիթ Հարությունյանը՝ ասելով, որ 2018-ի վարչապետի հարցը կախված է տվյալ պահի բազմաթիվ հանգամանքներից, եւ ոչինչ վճռված չէ: Արդյոք Դավիթ Հարությունյանը այդ փոքրամասնության մեջ է: Իսկ Վահրամ Բաղդասարյանը, որը կամա թե ակամա դիվանագիտորեն մատնանշում է, որ այդուհանդերձ ոչ բոլորն են գոհ Սերժ Սարգսյանից: Ովքե՞ր են ընդհանրապես, որ ՀՀԿ-ում գոհ չեն, դրական չեն տրամադրված Սերժ Սարգսյանի առաջնորդության հարցում: Օրինակ՝ նրանց շարքո՞ւմ են երկու Կարեն Կարապետյանները՝ վարչապետ եւ պատգամավոր: Մյուս կողմից՝ 2018-ի ապրիլին ընդառաջ՝ իշխող համակարգում կարծես թե ձեւավորվում է միմյանց հանդեպ հաշիվներ մաքրելու, այսպես ասած, նոր տեխնոլոգիա, խաղաքարտ կամ նշաձող, որը եւ պայմանական հնարավոր է ասել «Սերժ Սարգսյանի մասին ոչ դրական կարծիք ունեցող փոքրամասնություն»: Չի բացառվում, որ 2018-ի, այսպես ասած, ռեբուսի կամ ինտրիգի ազդեցությունը իշխող համակարգում խորանա այնքան, որ հանգեցնի նաեւ ներկուսակցական կամ ներհամակարգային մատնագրերի կիրառման՝ երբ միմյանց կմեղադրեն հենց այդ փոքրամասնությանը պատկանելու համար: Գործնականում ՀՀԿ-ում ներկայումս թերեւս առավել անորոշ է մեծամասնությունը, ոչ թե փոքրամասնությունը: Եվ դա առավել վառ ընդգծվեց խորհրդարանում Քրեական դատավարության օրենքի նախագծի վերաբերյալ դիրքորոշումներում, երբ կուսակցությունը փաստացի չէր կարողանում կողմնորոշվել՝ դա սահմանադրակա՞ն օրինագիծ է, թե՞ ոչ: Մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի համար այդօրինակ խնդրում կողմնորոշվելը թերեւս պետք է լիներ տեխնիկայի հարց, մինչդեռ պարզվեց, որ ՀՀԿ-ի համար այն դարձել է խնդիր, որը կա՛մ չեն կարողանում պահել կուսակցության ներսում, կամ էլ միտումնավոր հանում են դուրս, ինչը եւս վկայում է, որ չկա մեծամասնություն՝ կան փոքրամասնություններ, որոնք բավականին ակտիվ դիմակայության ռեժիմում են: Դրա վկայությունն էին նաեւ ԱԺ նախագահ Բաբլոյանին ուղղված բացահայտ մեղադրանքները, որ նա չի կարողանում տիրապետել իրավիճակին: Այս իմաստով, իր պլանների անորոշությամբ, Սերժ Սարգսյանը պարզապես տրոհում է ՀՀԿ-ն տարբեր փոքրամասնությունների: Կամ դա ինքնին նպատակն է, որի միջոցով Սարգսյանը փորձում է լուծել կուսակցության, այսպես ասած, զտման եւ վերադասավորման խնդիրը, քանի որ խոշոր հաշվով դա առանցքային խնդիր է լինելու 2022-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, կամ Սերժ Սարգսյանը, իսկապես չունենալով պատկերացումներ իր պլանների իրականանալիության վերաբերյալ, ՀՀԿ-ում իրավիճակը կառավարելու տարբերակ է ընտրում այդ տրոհումը եւ փոքրամասնությունների մեծամասնության մոդելը: Թեեւ, խոշոր հաշվով, այդ մոդելը Սարգսյանին այսպես թե այնպես անհրաժեշտ է լինելու հաջորդ՝ 2022-ի փուլում, բաժանիր, որ տիրես սկզբունքով: Բանն այն է, որ Սարգսյանը պետք է հինգ տարի անց որոշակի նոր տեսքի բերի կուսակցությունը: Իսկ նրա աշխատաոճն այդ առումով միանձնյա որոշումները չեն, երբ Սարգսյանը հրահանգավորում է այս կամ այն վերադասավորումը: Սարգսյանը ստեղծում է ներիշխանական իրավիճակներ, երբ ներքին թեւերը կամ խմբերը իրենք են, այսպես ասած, միմյանց հարցեր լուծում, երբ ստեղծվում է իրավիճակ, որում Սերժ Սարգսյանի այս կամ այն որոշումը դիտվում է արդեն որպես արբիտրաժ՝ ներհամակարգային արդարադատության իրականացում, երբ դժգոհ կարող են լինել շատերը, բայց որեւէ մեկի մոտ չի առաջանում որեւէ հարց»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am