«Տարոն Ավիա»-ն հեռանում է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Տարոն Ավիա» ավիաընկերության հայկական օդանավերը հունվարից այլեւս Գյումրիից օդ չեն բարձրանա: 2017-ի ապրիլի 25-ին մեծ շուքով օդ բարձրացած առաջին ինքնաթիռը, որը կրում էր Մհեր Մկրտչյանի անունը, ուղեւորվել էր Կրասնոդար: Այդ օրվանից մինչ հիմա ավիաընկերությունը գնային տարբեր քաղաքականություն էր իրականացնում: Անգամ 10.000 դրամանոց տոմսեր էր հնարավոր գնել Գյումրի-Կրասնոդար, Գյումրի-Ռոստով եւ Գյումրի-Սամարա ուղղություններով: «Տարոն Ավիա»-ն ինքնաթիռներում շատ կարեւոր եւ հետաքրքիր նորամուծություն ուներ: Ովքեր թռչում էին Մհեր Մկրտչյանի անունը կրող ինքնաթիռով, իրենց սեղանիկներին գտնում էին դերասանի մասին պատմող տեղեկատվական գրքույկներ, իսկ ճանապարհին Ֆրունզի մասնակցությամբ ֆիլմերից հատվածներ դիտելու հնարավորություն ունեին: Արաբական Միացյալ Էմիրություններից Գյումրի հասած ավիաընկերության սեփականատերն այդ ժամանակաշրջանում իր որոշումը ճիշտ էր համարում եւ վստահ էր, որ բիզնեսը ծաղկելու է, ինքն էլ Գյումրիում երկար էր մնալու: Արդեն օգոստոսին առաջին Բոինգին միացավ երկրորդը: Հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը կրող ինքնաթիռով Գյումրիից իրականացվեց նոր չվերթ Գյումրի Դոնի-Ռոստով եւ հետադարձ ուղղությամբ: Այս անգամ եւս տոմսի ցածր գինը պահպանեց ավիաընկերությունը: Օգոստոսին Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերության գնահատականը դրական էր: Ավիաընկերությունն, ըստ նրանց, անցնող բոլոր ամիսներին իր ստանձնած պարտավորությունները նորմալ էր կատարել: Այսօր, սակայն, ըստ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, ամենայն հավանականությամբ «Տարոն Ավիա»-ն գալիք հունվարից չի շարունակի իր աշխատանքը Գյումրիում: Այս պահին Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող «Տարոն Ավիա» ավիաընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանը հեռախոսազրույցի ժամանակ նշել է, թե ամեն ինչ դեռ հստակ չէ եւ հետաքրքրվել է, թե որտեղից է այդ տեղեկատվությունը հայտնի դարձել: Գառնիկ Պապիկյանը խոստացել է Հայաստան վերադառնալուն պես հանդիպել եւ խոսել իրենց հետագա աշխատանքի եւ առկա խնդիրների մասին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 20 անգամ
Լրահոս
13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am