«Կամիկաձե չեմ, աջ ղեկով մեքենա նստեմ». տրանսպորտի նախարար

«Աջ ղեկ» նախաձեռնության անդամների և Տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանի հանդիպմանը  ակցիայի մասնակիցները բողոքում էին  աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման արգելքի դեմ: Նախաձեռնության անդամները պահանջում են հետ կանչել կամ չեղարկել ամբողջ փաթեթը: «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգողներից Գևորգ Աճեմյանն առաջարկեց հարցը պետք է ձևավորել աշխատանքային խումբ՝ նախաձեռնության ներկայացուցիչներով ներգրավված և քննարկել նորից. «Ոստիկանությունից տվյալներ են վերցրել, որոնց համաձայն` ավտոճանապարհային վթարների մինչև 11 % են իրենց մասնակցությունն ունեցել աջ ղեկով մեքենաները»,- ասաց նա: մասնակիցներից մեկը նախարարին հորդորեց՝ իր աջ ղեկով մեքենայով միասին շրջել քաղաքում, որ նախարարը համոզվի՝ այդ մեքենաներն անվտանգ են։ «Ո՞վ էր ընկել Ձեր հետևեց, կամ նախարարության հետևից ո՞վ էր ընկել, սպասեիք, մի քիչ ուսումնասիրություն անեիք, տակը նորմալ տվյալներ դնեիք, որ մենք էլ գայինք, այստեղ հասնեինք, ավելի առարկայական լիներ մեր քննարկումը», - ասաց ներկաներից մեկը։ Նախաձեռնության ներկայացուցիչները պահանջեցին որպեսզի որոշումների նախագծի փաթեթը ետ կանչվի, կազմվի հանձնաժողով և հարցը դրվի քննարկման, նախարարն էլ հորդորեց ցուցարարներին՝ տեղում առաջարկներով հանդես գալ։ Արա Մելիքջանյանը կարծիք հայտնեց՝ ասելով, որ սա ոլորտի կարևորագույն հարցը չէ. «Հսկայական խնդիրներ կան, օրինակ` հաղորդակցության ապահովումը, երթևեկության նշանները, գծանշանները և մի շարք այլ խնդիրներ: Եթե աջ ղեկով վարորդները վթարի են ենթարկվում, դա չի նշանակում, որ իրենք են մեղավոր և պատճառը աջ ղեկն է: Ամանորի նախաշեմին ձեր կողմից նվեր արվեց»,- նշեց նա: Նախարար Վահան Մարտիրոսյանը  նկատեց՝ խախտումը խախտում է. «Կապ չունի վարորդը աջ ղեկ է քշում, թե ձախ: Դա վարորդի խնդիր չի, վարորդի խնդիր չկա: Դա ձեր անձնական գնահատական է, որ խնդիրը արդիական չէ: Ձախ ղեկի վարորդը կարող է ասել՝ արդիական է, աջը կարող է ասել՝ ոչ»,- ասաց Վահան Մարտիրոսյանը: Վահան Մարտիրոսյանը ասաց, որ վիճակագրություն ներկայացնելը պարտադիր չէ. - «Վիճակագրությունը պարտադիր չէ, ինչի՞ համար, որովհետև մենք բոլորս տեսնում ենք, որ դա անվտանգության կանոնների խախտում է, պետությունը ժամանակին ընդունել է աջակողմյան երթևեկություն և պետք է շարունակի աջակողմյան»։ Նախարար Մարտիրոսյանը նաև պնդեց՝ «ես կամիկաձե չեմ, որ նստեմ աջ ղեկով մեքենա»։

դիտվել է 71 անգամ
Լրահոս
13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am