Ինչպես օգնեց Հիտլերը
Իսրայելական «Իսրայել Հայոմ» թերթը վերլուծել է վերջին տարիներին պատիվը և արժանապատվությունը վիրավորելու մասին գործերով երկրի դատարանների կայացրած վճիռները: Նյութը մեջբերում է NEWSru.co.il-ը: Պարբերականի հաշվարկով՝ նացիզմի և Երրորդ Ռեյխի գործիչների հետ կապված վիրավորանքները պատասխանողների համար ամենաթակարժեքն են լինում: Օրինակ՝ թերթը նշում է դատ, որի արդյունքում մի իսրայելցի, որը մյուսին Հիտլեր է անվանել, հայցվորին 100 000 շեքել՝ 25 700 դոլար է վճարել, և 47 000 շեքել վճարել է դատական ծախսերի համար: NEWSru.co.il-ը նշում է, որ ռասիստական վիրավորանքներն ավելի էժան են արժենում: «Կեղտոտ եթովպացու» համար պատասխանողը վճարել է 35 000 շեքել, նույնքան վճարել է իր զրուցակցին արաբ ավանած տղամարդը: Նույնքանով տուգանել են կնոջը, որն իր եղբորն անվանել է կեղտ, չարագործ և կողոպտիչ: «Սատանա», «ստախոս», «սրիկա» վիրավորանքներն արժեցել են համապատասխանաբար 10, 8 և 5 հազար շեքել:
