«Հրապարակ». ԱԱԾ-ն սիրային կապը համարում է լրտեսության ապացույց

«Հրապարակ օրաթերթը» գրում է. Ադրբեջանի օգտին լրտեսության եւ պետական դավաճանության համար մեղադրվող ԱԳՆ հյուպատոսական բաժնի աշխատակից,  դիվանագետ Աշխեն Ալեքսանյանը շարունակում է մնալ կալանքի տակ: Նրա փաստաբանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել կալանքի որոշման դեմ, որը, սակայն, չի բավարարվել: 


Հիշեցնենք, որ երիտասարդ կնոջը ձերբակալել էին հունիսի 20-ին,  օդանավակայանում, Վիեննա մեկնելիս։ Մեր տեղեկություններով, նա արդեն հյուպատոս էր նշանակվել, սակայն օդանավակայանում կալանքից հետո հրամանն անմիջապես չեղարկել են եւ նրա մասին ողջ տեղեկատվությունը համացանցից ոչնչացրել։ Սակայն «Հրապարակի» աղբյուրները հենց ձերբակալման օրն էին մեզ տեղեկատվություն տրամադրել, չնայած այն բավականին ուշ հրապարակեցինք, քանի որ իրավասու մարմինները, այդ թվում՝ ԱԳՆ-ն, հերքում էին այդ փաստը։ Իսկ ԱԳՆ աշխատակցի մոտ հայտնաբերվել էին ինչ-որ կարեւոր փաստաթղթեր, որոնք նա պատրաստվում էր տրամադրել Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող անձի։ Միայն երկու ամիս անց՝ օգոստոսի 29-ին, սկանդալը հասավ մամուլ,  նախ՝ «Հրապարակ» թերթը գրեց, որ նման սկանդալային կալանավորում է եղել, որից հետո խուզարկություն է իրականացվել ԱԳՆ-ում, եւ անգամ համակարգիչներ են առգրավվել կամ համակարգիչների պարունակություն, ապա սկսեցին գրել նաեւ մյուս ԶԼՄ-ները։ Երիտասարդ կնոջ ֆոտոները հայտնվեցին համացանցում: Իսկ Քննչական կոմիտեն սուղ պաշտոնական տվյալներ հաղորդեց։ Թե ինչ է արել Աշխեն Ալեքսանյանը, ինչում է արտահայտվում դավաճանություն ասվածը՝ մինչ օրս չի պարզաբանվել անգամ նրա պաշտպանների կողմից: 

Գործով նախաքննությունը տեւել է ընդամենը 2 ամիս, ու նյութերն արագ ուղարկվել են դատարան, կարծես քննչականը շտապում էր հերթական «գալոչկան» դնել լրտեսների որսի պլանում: Ենթադրաբար, Քննչական կոմիտեից արտահոսքեր գնացին դեպի մամուլ, անգամ լրտեսի անունը հնչեց, որ, ըստ մեղադրանքի, Ալեքսանյանն Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչ Շոթա Իվանիշվիլի տվյալներով հանդես եկող անձին տվյալներ է փոխանցել` 34 հազար եվրո գումարի դիմաց։  

Դիվանագետի փաստաբանները խուսափում են խոսել դատարանում սկսված քննությունից: «Այս պահին կարող եմ մի բան ասել միայն, քանի որ նիստերը փակ են, իմ պաշտպանյալը մեղքը չի ընդունում: Արարքի մեջ առկա չէ այնպիսի գործողություն, որն իր մեջ պարունակի հանցակազմ»,- ասում է փաստաբան Տավրոս Գեւորգյանը: Նախկին պաշտոնյայի մյուս պաշտպանը՝ Աբգար Պողոսյանն ասում է, որ երկրում չէ, թեեւ ավելի վաղ խոստացել էր հայտարարություն անել այս գործով: Նա ասել էր՝ չկա Աշխեն Ալեքսանյանի դեմ օրինական որեւէ ապացույց, նա իրականում տուժող է, քանի որ կոպտորեն խախտվել են նրա իրավունքները։ 

Եվ իրոք, սկանդալի առաջին իսկ օրվանից երիտասարդ կնոջ անմեղության կանխավարկածը կոպտորեն խախտվեց: ԶԼՄ-ները գրեցին, որ կինը սիրային կապ է ունեցել ադրբեջանցու հետ, նրան տվյալներ է փոխանցել: Սիրային կապի վերաբերյալ տեղեկությունը ԱԳՆ նախկին աշխատակցի փաստաբանները ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում: Մնում է ենթադրել, որ մեր ԱԱԾ-ի համար սիրային կապը շարունակում է մարդկանց լրտեսության մեջ մեղադրելու միակ միջոցը լինել: Պատերազմից անմիջապես հետո տարբեր զինվորականների էին մեղադրում «Օդնիկլասսնիկի»-ով եւ այլ սոցցանցերով լրտես աղջիկների հետ սիրային կապեր հաստատելու ու նրանց գաղտնի տեղեկություն փոխանցելու մեջ, հիմա էլ անցել են կանանց: 

Ի դեպ, Աշխեն Ալեքսանյանն ամուսնացած չէ: Բայց հանրությունն ուզում է գոնե մեկ իրական լրտեսի տեսնել, որին փողի դիմաց «վերբովկա» են արել, որը մի նորմալ «գաղտնի» տվյալ փոխանցած լինի, ոչ թե իր ֆոտոն՝ զորամասի տրաքած տեխնիկայի ֆոնին կամ որեւէ բարեմասնություն՝ ռուս աղջիկ գայթակղելու համար, կամ ինչ-որ առեղծվածային փաստաթղթեր, որոնք մարդը առանց վախենալու, բացահայտ իր հետ տանում է արտերկիր: Մենք էլ նայենք-ասենք՝ ինչ լավ է աշխատում մեր ԱԱԾ-ն: Բայց չկա ու չկա նման բացահայտում: Միայն ռոմանտիկ պատմություններ են, որոնք որոշ դեպքերում քիչ է մնում վերածվեն ամուսնության:

 

դիտվել է 786 անգամ
Լրահոս
Լիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր Լեյեն ՌԴ ԱԳՆ–ն չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրեն Սուրենյանց Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում Նիկոլին «կզացնելու են»․ ծանր հանդիպում է սպասվում․ ՊՆ նախկին նախարար (video) Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ինֆորմացիաներ սրանք կտան Ալիևին․ Աղասի Ենոքյան Խայտառակ վիճակում հայտնված ջեմոցատերերի պատասխանը՝ «կրքոտ Փաշինյանին» (video) Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել «Մեծ ութնյակից» Ռուսաստանի բացառումը սխալ էր. Թրամփ Սանչեսը պաշտպանել է Մելոնիին ՇՏԱՊ․ Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ կա 3 տուժած (video) Թրամփ․ ԱՄՆ-ն «Իսրայելը փրկել է ոչնչացումից» Ի՞նչ են թաքցնում այս իշխանությունները՝ ադրբեջանցիների՝ Հայաստանի դեմ գալու մասին․ Էդգար Էլբակյան (video) Թրամփն Իրանին 60 օր ժամանակ է տվել Մակրոնը դեմ է Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Կալանավորումից առաջ Թևանյանը բացահայտել է՝ինչ սարսափելի բախումների կիզակետում է հայտնվելու Հայաստանը (video) #ՀԻՄԱ․ «Նիկո՛լ, դու ար*ունահեղություն ես ուզում․․․ հերի՛ք է․․․ »․ Անաստաս Իսրայելյան (video) Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է «Նրանք պետք է լքեն ռազմաբազաները». Մոհսեն Ռեզայի «Ինչու՞ հենց հիմա Փաշինյանն ընկավ հիստերիայի մեջ» (video) ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը չի պարունակում պայման, ըստ որի Իսրայելը պետք է լքի Հարավային Լիբանանը. Վենս Հայտնի է Ռաֆինյայի հնարավոր վաճառքի հարցում Բարսելոնայի դիրքորոշումը Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am