Ըստ բրիտանական The Economist-ի՝ Զելենսկին կամ կդառնա «կաղ բադ», կամ էլ մինչև այս տարվա վերջ նրան կհեռացնեն քաղաքական թատերաբեմից

Ինչպես հայտնի է, կոռուպցիան միշտ էլ եղել է Ուկրաինայի ամենալուրջ խնդիրներից մեկը։ 2014 թվականի գլոբալ կոռուպցիայի ընկալման ինդեքսի համաձայն՝ Ուկրաինան 175 երկրներից զբաղեցնում էր 142-րդ տեղը։

Արևմուտքի համար, գլխավոր պրոբլեմը դարձել էր հետևյալ խնդրի լուծումը. ինչպես աջակցել Ուկրաինային, տնտեսական և ռազմական օգնություն տրամադրել՝ դարձնելով այդ երկիրը հակառուսական ֆորպոստ, և միաժամանակ այնպես անել, որ այդ օգնությունը չթալանվի տեղական պետական բյուրոկրատիայի կողմից:

Այդ իսկ պատճառով, 2015-ին ամերիկացիներն այդ երկրում ստեղծեցին Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրո (ՈՒԱՀԲ), որը պիտի կախվածության մեջ չլիներ ուկրիանական տեղական իշխանությունից: Հատուկ դրա համար, այն ժամանակվա ուկրաինական իշխանությունները ստեղծեցին օրենսդրական դաշտ, որտեղ նույնիսկ ֆորմալ տեսանկյունից, այդ կառույցը հաշվետու չէր այդ երկրի ո՛չ օրենսդիր, ո՛չ էլ գործադիր իշխանությանը:

Դիտորդները նույնիսկ նշում էին, որ ՈՒԱՀԲ-ն գործում էր փաստացի ամերիկյան ՀԴԲ-ի («Ֆէ-Բէ-Էռ-ի) վերահսկողության ներքո:

Գործնականում այս կառույցը սկսեց հավաքել վարկաբեկիչ նյութեր («կոմպռոմատ») գործող իշխանությունների վրա, և զարմանալի չէր, որ 2019 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, հենց ՈՒԱՀԲ-ի ազդեցությամբ, այն ժամանակվա ՆԳ նախարար Ավակովը իր վարչական ոստիկանական մեքենան թույլ չտվեց օգտագործել այն ժամանակ գործող նախագահ Պորոշենկոյի համար:

Փորձագետների համոզմամբ, Ավակովի այս քայլը պայմանավորված էր հենց ամերիկացիների թելադրմամբ, քանի որ Պորոշենկոյի վարչակազմի թալանի չափը նյարդայնացնում էր ամերիկացիներին:

Արդյունքում, Պորոշենկոն պարտվեց Զելենսկուն:

Սակայն ՈՒԱՀԲ-ի «կոմպռոմատների» հավաքման պրակտիկան չավարտվեց: Դեռ ավելին, սկսած 2021 թվականից, այս կառույցը սկսել էր ուշադրությամբ հետևել արդեն, Զելենսկուն և նրա շրջապատին:

Գրեթե բոլորն էին հասկանում, որ ամերիկացիները սկսել էին «կոմպռոմատների» հավաքման գործընթացն արդեն Զելենսու թիմի վրա:

Հենց այն ժամանակ արդեն ամերիկյան մի շարք փորձագետներ նշում էին, որ այս կառույցը հավաքել էր հսկայական նյութեր ոչ միայն Պորոշենկոյի և Զելենսկու վրա, այլև՝ Բայդենի վարչակազմի կառկառուն դեմքերի, այդ թվում՝ նաև նրա որդու վրա: Սակայն այդ տեղեկատվությունն այդպես էլ մինչ այսօր փակ է պահվում:

Թրամփի հաղթանակից հետո, 2024-ին, ամերիկացիների կողմից սկսվեցին ճնշումներ Զելենսկու վրա, որպեսզի վերջինս փոխզիջման գնա Մոսկվային և սկսի բանակցություններ պատերազմի կանգնեցման վերաբերյալ:

Թե ինչու էր Թրամփի վարչակազմին շահավետ, որ այս պատերազմը կանգնեցվեր, առանձին վերլուծության թեմա է:

Թրամփը մի քանի անգամ հանդիպեց Զելենսկու հետ, փորձելով համոզել նրան, որ զիջումների գնա, սակայն այդ ամենը ապարդյուն եղավ:

Այս տարվա ամռանը, երբ Թրամփը հանդիպեց Պուտինի հետ Անկորիջում, գրեթե նույն ժամանակահատվածում, դրանից առաջ, ուկրաինական ՈՒԱՀԲ-ը անսպասելիորեն շատերի համար, սկսեց կոմպրոմատներով հանդես գալ Զելենսկու թիմակիցների նկատմամբ: Վերջինս փորձեց պատասխան հարված տալ՝ օրենք ընդունելով այդ կառույցի գործնեության սահմանափակման վերաբերյալ: Սակայն դա նրան չհաջողվեց, քանի որ ամերիկացիները փողոց դուրս բերեցին տասնյակ հազարավոր ցուցարարների, որոնք սկսեցին բողոքել Զելենսկու այս քայլերից: Դրան միացան նաև արևմտյան կառույցների արձագանքները, որի արդյունքում Զելենսկին իր մտադրությունից հետ քաշվեց:

ՈՒԱՀԲ-ի այս բացահայտումները յուրօրինակ զգուշացում էին Զելենսկուն, որ վերջինս պիտի համաձայնվի Թրամփի պայմաններին:

Սակայն Զելենսկին այս նախազգուշացումը անտեսեց՝ փորձելով պաշտպանություն գտնել եվրոպական լիդերների մոտ:

Եվ ահա, այս ամենից հետո, Թրամփը պիտի որոշում կայացներ: Մի կողմից նրանից իր եվրոպացի դաշնակիցները պահանջում էին կոշտ քայլեր Մոսկվայի դեմ, իսկ մյուս կողմից, իր ամերիկյան ընտրողները, պահանջում էին կոշտ քայլեր Զելենսկու դեմ:

Թրամփը «սողոմոնյան որոշում» կայացրեց: Միաժամանակ, կոշտ պատժամիջոցներ սկսեց կիրառել Մոսկվայի դեմ, և գրեթե նույն ժամանակահատվածում, Ուկրաինայում պայթեց այս կոռուպցիոն սկանդալը:

Ո՞րն է այս կոռուպցիոն գործի բովանդակությունը

Նոյեմբերի կեսերին Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալ բռնկվեց, ՈՒԱՀԲ-ը բացահայտել է, որ Ուկրաինայի ատոմակայանների օպերատոր «Էներգոատոմ» ընկերությունում տեղի է ունեցել խոշոր չափերի յուրացում։ Բյուրոն կարծում է, որ այս սխեմայի կենտրոնում է «Քվարտալ 95» ստուդիայի համասեփականատեր և Վլադիմիր Զելենսկու գործընկեր Թիմուր Մինդիչը։

Մի ժամանակ Մինդիչը մտերիմ էր օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու հետ և բիզնես շահեր ուներ Ռուսաստանում (նա զբաղվում էր ադամանդների վաճառքով և ամուսնացած էր Մոսկվայի ՑՈՒՄ-ի հանգուցյալ համասեփականատիրոջ՝ Ալլա Վերբերի դստեր հետ): Մինդիչը նաև «Քվարտալ 95» ստուդիայի համասեփականատեր էր և 2019 թվականի ընտրությունների ժամանակ ապահովել է թեկնածու Զելենսկու անվտանգությունը, որը նստած էր նրա զրահապատ մեքենայում:

Նախագահի հատուկ վստահության նշան էր այն, որ Զելենսկին իր ծննդյան օրը նշում էր, սկսած 2021 թվականից, Մինդիչին պատկանող բնակարանում։ Նույն բնակարանը հետագայում գաղտնալսվելու էր կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունների կողմից։

2022-ին, պատերազմը սկսվելուց հետո Մինդիչը դարձավ ռազմական մատակարարումներից աճած նոր օլիգարխիայի ականավոր դեմք։ Լրատվամիջոցները նրան կապում են Fire Point-ի հետ։ Պատերազմից առաջ Fire Point-ը Զելենսկու ստուդիայի շոու-նախագծերի քասթինգային գործակալություն էր, բայց վերջին տարիներին այն դարձել է զենքի խոշոր արտադրող՝ կազմելով Ուկրաինայի պաշտպանական գնումների մինչև 10%-ը։

ՈՒԱՀԲ -ի խոշոր գործողությունը, որը կրում էր «Միդաս» կոդային անվանումը, սկսվեց Մինդիչի տանը խուզարկությունների մասին հաղորդագրություններից։ Գործարարն ինքը այլևս Ուկրաինայում չէր։ Միաժամանակ խուզարկություններ են անցկացվել նախկին էներգետիկայի նախարարի (2021–2025) և ներկայիս արդարադատության նախարար Հերման Գալուշչենկոյի տներում։

ՈՒԱՀԲ-ը հրապարակեց իր կողմից հավաքված հեռախոսազրույցների արխիվից հատվածներ, որոնք պարունակում էին տեղեկություններ էներգետիկայի ոլորտում գործող հսկայական կոռուպցիոն ցանցի մասին: Հրապարակված զրույցները ներկայացնում էին չափազանց տհաճ պատկեր՝ լրացված «վերահսկիչների» ինստիտուտով, «հայեցակարգային» զրույցներով և «գրավված պետության» այլ հաճույքներով:

ՈՒԱՀԲ -ի մեղադրանքների համաձայն, «Էներգոատոմ»-ը՝ պետական ​​խոշորագույն օպերատորը, դարձել է մի խումբ անձանց, այդ թվում՝ կառավարությանը մոտ կանգնած պաշտոնյաների և գործարարների անօրինական հարստացման միջոցների աղբյուր: Մասնավոր ընկերությունները կաշառք են վճարել ոչ ֆորմալ «վերահսկիչներին»՝ «Էներգոատոմ»-ի հետ աշխատելու իրավունքի համար, և այդ անօրինական գումարը հետագայում լվացվել է խմբի ֆինանսական ցանցի միջոցով: Թիմուր Մինդիչը, այս հանցավոր սխեմայի գլխավոր կազմակերպիչն էր:

Բացահայտումների ալիքաձև հետևանքները տարածվում են՝ ազդելով ավելի ու ավելի բարձրաստիճան պաշտոնյաների վրա. նախկին պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերով, վերջերս նշանակված վարչապետ Յուլիա Սվիրիդենկո, արդեն հրաժարական տված էներգետիկայի ներկայիս նախարար Սվետլանա Գրինչուկ և այլն։

Փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշևի դեմ նույնքան սկանդալային գործը, որը նույնպես Զելենսկու (Ուկրաինայի առաջին տիկինը, ենթադրաբար, մկրտել է Չեռնիշևի երեխային) մտերիմ անձնավորությունն է, նույնպես սրվել է։ ՈՒԱՀԲ -ը նախկինում նրան կասկածում էր շինարարական հողերի հետ խարդախ գործարքների մեջ, իսկ այժմ նրանք ավելացրել են ապօրինի հարստացման մեղադրանքներ՝ պնդելով, որ Չեռնիշևը և նրա կինը, հավանաբար, կանխիկ գումար են ստացել Մինդիչի ստվերային գանձարանից։

Հետաքրքիր էին նաև, այս հանցավոր խմբավորման անդամների ածական անունները:

Օրինակ, Մինդիչի մականունն էր «Կառլսոն», «Չե Գևարան» Չեռնիշովն է, «Պրոֆեսորը»՝ Գալուշչենկոն, իսկ օրինակ, Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի մականունն էր... «Ալի Բաբա»:

Կիևի տարբեր բնակարաններում և գրասենյակներում հեռախոսային խոսակցություններ լսելով՝ ՈՒԱՀԲ-ի քննիչները, փաստաթղթավորեցին պետական ​​«Էներգոատոմ» ընկերությունից առնվազն 100 միլիոն դոլար հափշտակելու սխեման։ Մանրամասները իսկապես սարսափելի են։ Հետախույզները ոսկե զուգարանակոնք են հայտնաբերել նախագահի նախկին գործընկեր և մտերիմ զինակից Թիմուր Մինդիչի բնակարանում։

Մեղադրյալներից մեկը բողոքում է, որ մեջքը ցավում է Կիևում փողով լի ծանր պարկեր տանելուց։ Մեկ այլ մարդ պնդում է, որ ատոմակայանի մոտ գտնվող հիմնական էլեկտրական ենթակայանների պաշտպանության մեջ ներդրումները «փողի վատնում» են։

Սկանդալն արդեն ավարտել է երկու նախարարի կարիերան։ Դամոկլեսյան սուրը կախված է Զելենսկու վարչակազմի հզոր ղեկավար Անդրեյ Երմակի վրա:Նա Զելենսկու համակարգի գլխավոր ճարտարապետն է և, հետևաբար, խոցելի է, թեկուզ միայն սկանդալի մասշտաբների պատճառով։

ՈՒԱՀԲ-ի մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ հաջորդ թիրախը երկրի պաշտպանական ոլորտն է։

Բրիտանական The Economist-իհավաստամամբ, «Զելենսկին հաշվեհարդարի կկանգնի» մեջբերելով բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, որի կարծիքով, ներկայիս ճգնաժամը համեմատելի է գանգրենայի հետ։ «Ընտրությունը սահմանափակ է։ Կամ նրանք կկտրեն Զելենսկու ոտքը, կամ վարակը կտարածվի ամբողջ մարմնով մեկ, և նա կմահանա»։

Ընդ որում, արևմտյան դիտորդների կարծիքով, եթե Զելենսկին չհամաձայնվի Թրամփի պայմանների հետ, ապա նրա քաղաքական կարիերան կարող է ավարտվել նույնիսկ մինչև այս տարվա վերջ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 481 անգամ
Լրահոս
Գետն ընկած երեխաների որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանի և ԱՄՆ-ի հնարավոր համաձայնագրի հիմքում դիվանագիտությունը չէ, այլ Իրանի ռազմական ուժը Առաջիկա օրերին կդիմենք դատարան, որպեսզի Փաշինյանը ներողություն խնդրի. Օսիպյանի փաստաբան. «Փաստինֆո» Դատարանը հետաձգել է Դավիթ Համբարձումյանի գործով որոշման հրապարակումը Կամ հաղթել Նիկոլին, կամ վերանալ՝ որպես պետություն. Աշոտյան Ռեալը հրաժարվում է անգլիական ակումբի խաղացողի համար վճարել 93 միլիոն եվրո Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված G7 գագաթնաժողովում չեն քննարկվի ԵՄ ներքին հարցերը Ընտրական հանցագործություններով 17 քրվարույթ՝ 60 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես» Կեղծված ընտրությունը չի կարող և չի դառնալու օրինական իշխանության աղբյուր․ ՀՀԿ ԳՄ Թուրքական տեխնոլոգիան ուզում էր Քոչարյանին իր կերպարից դուրս ցույց տալ. սա Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն. Հովհաննես Իշխանյան Բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն ՀՀ ոստիկանությունը կալանքից ազատ է արձակել բլոգեր Վերբիցկուն Իշխան Զաքարյանն ու դատախազությունը, հնարավոր է, հաշտություն կնքեն. «Հետք» Քննչական մարմինները պնդում են Նոր մանրամասներ Վանաձորի դեպքից․ 13-ամյա աղջիկը եղել է 7-ամյա քրոջ հետ Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը` սատանան, մռնչում է առյուծի նման, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա Վանաձորում երեխա է ընկել գետը․ ներգրավված է 4 մարտական հաշվարկ․ ՆԳՆ մանրամասնում է «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են «Kia Sorrento»-ն և «BYD»-ն Պուտինը մերժել է 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի Առեղծվածային դեպք. Փամբակ գետում որոնում են 15-ամյա աղջկան Փաշինյանը կամ շատ մեծ գին կվճարի Մոսկվային, կամ սպասեք աղետի․ ի՞նչ էր նշանակում Նարիշկինի ասածը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am