«Հրապարկ». Ղազախական ցորենի առաքման ակունքում կանգնած է Ալիևը՞

«Հրապարակ օրաթերթը» գրում է. Ղազախստանից ֆուրաժային, ծլած եւ միկո-ալֆա տոքսիններով վարակված ցորենի՝ Հայաստան ներկրելը, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները սկզբում փորձում էին որպես ձեռքբերում եւ հաղթանակ ներկայացնել, իբր նոր լոգիստիկ ճանապարհն են բացել, շատ արագ եւ բոլորովին հակառակ էֆեկտն ունեցավ Հայաստանում։ Մամուլի շնորհիվ 30.10.2025-ին բացահայտվեց , որ Հայաստան է գալիս ոչ թե պարենային ցորեն, այլ՝ ցածրակարգ, ծլած, միկո եւ ալֆա տոքսիններով վարակված, մարդու առողջության եւ կյանքի համար վտանգավոր, հավանաբար՝ կերարտադրության մեջ օգտագործման ենթակա ցորեն:


Այն բանից հետո, երբ ներկրվող ցածրակարգ ցորենի հավանական վարակվածության եւ վտանգավորության մասին տեղեկությունները փոխանցեցինք ՀՀ վարչապետի աշխատակազմ , Փաշինյանի եւ իր կառավարության կողմից 4.11.2025-ին ասպարեզ նետվեց նոր ձեռնածություն, թե իբր ցորենի ներկրողն իշխանությունը չէ, այլ՝ մասնավոր ընկերություն։ Ի պատասխան մասնավոր ներկրողի մասին գեներացվող սնամեջ քարոզչության 7.11.2025-ին  «Փաշինյանը հրաժարվում է III կարգի եւ վարակված ցորենի պատասխանատվությունի՞ց» հոդվածում  առանց անուններ նշելու հրապարակեցինք SGS-ի ղազախստանյան լաբորատորիայի ղեկավարի մեկնաբանությունն այն մասին, թե ինչ մեխանիզմով եւ ինչպես են Ղազախստանում, դիտավորյալ սխալ նմուշառմամբ, կեղծում ցորենի լաբորատոր փորձաքննությունների արդյունքները։ Այդ աղմուկի պատճառով Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունը, սեփական լաբորատորիաների վարկը հարվածի տակ չդնելու համար, նախընտրեց բացահայտել ճշմարտությունը եւ 10.11.2025-ին պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստան է առաքվել IV կարգի ֆուրաժային ցորեն (IV կարգն օգտագործվում է միայն կերարտադրության մեջ):  

Սակայն դա ամբողջը չէր։ Աստանայից նաեւ բացահայտեցին, թե ինչպես է պատահել, որ այդ ցորենն առհասարակ առաքվել է Հայաստան։

«Ղազախստանի Հացահատիկի ազգային օպերատորը (Продкорпорация) Հայաստանի Հանրապետություն է ուղարկել պարենային ցորենի առաջին խմբաքանակը։ 30 տարվա ընթացքում առաջին անգամ է նման մատակարարում հնարավոր դարձել։ Այս տեղեկատվությունը երեկ հրապարակել է Продкорпорация-ն։ Հաղորդվում է, որ Ղազախստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ կրկին հասանելի է դարձել Հայաստանի շուկան։

«Երեւանի ուղղությամբ բեռնափոխադրումների բոլոր սահմանափակումների վերացման մասին հայտարարվել է երկու նախագահների՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Աստանայում։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնություններն ամրապնդելու համար Ղազախստանը նոր երկաթուղային երթուղով առաքել է պարենային հացահատիկի փորձնական խմբաքանակ»,- հստակեցրել են Продкорпорация-ում։ 

․․․Բաքու կատարած աշխատանքային այցի ընթացքում Продкорпорация-ի ղեկավարությունը հանդիպել է Ադրբեջանում Ղազախստանի դեսպանատան ներկայացուցիչների հետ։ Կողմերը համատեղ վերահսկում են ուղեբեռի տարանցումը եւ դրա առաքումը հայ գործընկերներին։ ․․․«Ադրբեջանով անցնող ճանապարհը երկար տարիներ փակ էր։ Հիմա սա քաղաքական քայլ է. բացվել է տարանցիկ ճանապարհը, եւ Ղազախստանը հացահատիկի փորձնական խմբաքանակ է ուղարկել՝ ի նշանավորումն խաղաղության համաձայնությունների»,- հայտնել են Продкорпорация-ում»։ 

Այժմ՝ հարց․ հայաստանյան որեւէ մասնավոր ընկերություն որտեղի՞ց կարող էր տեղյակ լինել, թե ինչ են պայմանավորվելու Ղազախստանի եւ Ադրբեջանի նախագահները, որ Ղազախստանից ցորեն գներ՝ Տոկաեւ-Ալիեւ պայմանավորվածության արդյունքում այն Հայաստան տեղափոխելու հաշվարկով։ Իսկ եթե Տոկաեւն ու Ալիեւը չպայմանավորվեին, երկաթուղային երթուղի չգործեր, գնված ցորենն ի՞նչ էր արվելու։ Եվ երկրորդ․ այդ ո՞ր օրվանից է Ղազախստանի գյուղնախարարությունը կամ Продкорпорация-ն, որի 100% բաժնետերը նույն գյուղնախարարությունն է, առեւտրային գործարքների մեջ ներգրավում մասնավոր ընկերություների հետ։ Աստանան միանշանակ բացահայտել եւ հայտարարել է, որ Հայաստանին IV կարգի ֆուրաժային ցորենի մատակարարը եղել է Ղազախստանի գյուղնախարարության Продкорпорация-ն, այդքանով էլ բացառվում է, որ գործարքի մյուս կողմը եղած լինի լոկ մասնավոր ընկերություն, առանց ՀՀ իշխանությունների ներգրավվածության։ 

Աստանայից «ձեռքի հետ» նաեւ բացահայտել են, որ Հայաստան ֆուրաժային ցորեն առաքելու ակունքում կանգնած է Իլհամ Ալիեւը, որը պայմանավորվել է Ղազախստանի նախագահի հետ։ Փաշինյանին էլ այնպես են արհամարհել, հրապարակավ նվաստացրել, որ հարկ չեն համարել ո՛չ հետը խորհրդակցել, ո՛չ էլ գոնե անունը նշել։ Թե ուրիշ էլ ինչ են պայմանավորվել Ղազախստանի եւ Ադրբեջանի նախագահները ցորենի հարցով, որ անուղղակիորեն առնչվում է Հայաստանին, ավելի ուշ կհրապարակենք։ 

ՍԱՊԾ-ից թող հրապարակեն 

Քանի որ ՍԱՊԾ (Սննդի անվտանգության պետական ծառայություն) կոչված կառույցից անցյալ շաբաթավերջին դատարկախոսել էին, թե իբր իրենք Ղազախստանից առաքված ցորենի փորձաքննություն են կատարել եւ պարզել են, որ դա III կարգի ցորեն է, երկու տողով անդրադառնանք նաեւ այդ անմեղսունակ  հայտարարությանը։ ՍԱՊԾ-ից, փաստորեն, ասում են, թե Ղազախստանից առաքված IV կարգի ցորենը մինչեւ Հայաստան է հասել, դարձել է III կարգ․․․ O-la-la, պետք է ենթադրել՝ ցորենի տեղափոխողն էլ եղել է Դեյվիդ Կոպերֆիլդը կամ Ռոպերթ Օպենհայմերը, կամ ինքը՝ Դոկտոր Ֆաուստը, որ նման գերբնական կախարդանքի ու փոխակերպման են հասել։

Իսկ եթե հեգնանքը թողնենք, ապա, որպեսզի յուրաքանչյուր ընթերցող էլ պատկերացնի, թե III կարգի ցորենի մասին ՍԱՊԾ դատարկախոսությունն ինչ կարգի անմեղսունակ հայտարարություն է, առաջիկայում կհրապարակենք Փորձաքննությունների, փորձարկումների եւ հավաստագրման ոլորտում երկրագնդի ամենահին, ամենահեղինակավոր եւ ամենահզոր ընկերության Société Générale de Surveillance (SGS)-ի ղազախստանյան կառույցի (SGS Kazakhstan LTD) լաբորատորիայի ղեկավար՝  կենսաբանական գիտությունների դոկտոր Օ. Վ. Ֆուրսովի մեկնաբանությունն այն մասին, թե ինչքան է վատթարանում ցածրակարգ ցորենի որակը օրեր տեւող տրանսպորտային փոխադրման արդյունքում, այն էլ՝ տաք եղանակին։ Դա՝ մի քանի օր հետո։ 

Ներկա պահին եթե ՍԱՊԾ-ում իրապես կատարել են որեւէ հետազոտություն, ապա, խնդրեմ, թող առաջիկա օրերին (մինչեւ 24.11.2025թ․) պաշտոնական մամլո հաղորդագրությամբ հասարակությանը հայտնեն, թե որքան է եղել ծլած ցորենի պարունակությունը ներմուծված ղազախական ցորենի խմբաքանակում։ Սա ամենակարեւոր տվյալն է, որը պատկերացում կտա ցորենի որակի մասին։

Այնուհետ թող հայտնեն, թե ինչ ստանդարտի համապատասխանող լաբորատորիայում, սարքավորումներով եւ մասնագետների կողմից է իրենց փորձաքննությունը կատարվել՝ դիցուք, ISO 17025, ISO 9001, թե՞ մեկ այլ, Ղազախստանից ներմուծված ցորենը ո՞ր մեթոդով են փորձաքննության ենթարկել՝ ELISA (Enzyme-Linked Immnumosorbent Assay), թե՞ LC-MS/MS կամ էլ՝ այլ։ 

Վերջապես՝ ՍԱՊԾ-ից թող հրապարակեն փորձաքննության կոնկրետ պարամետրեր՝ aflatoxin B1, deoxynivalenol (DON), fumonisin, ochratoxin, zearalenone (ZEN), trichothecene (T-2 toxin) տոքսինների պարունակության տվյալները նմուշառված խմբաքանակում։ 

Եթե այս օբյեկտիվ տվյալները չհրապարակվեն, ապա ամեն հիմք կստեղծվի՝ ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում ներկայացնելու ՀՀ Քրեական օրենսգրքի 41-րդ «Բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործություններ» գլխի առնվազն երկու հոդվածով նախատեսված առերեւույթ հանցագործության մասին, որում հրապարակավ ներգրավված են ՀՀ էկոնոմիկայի խեղկատակ նախարարը եւ ՍԱՊԾ կոչված կառույցի ներկայացուցիչները։ Եւ դա մենք կանենք։  

Հետգրություն

Այս հոդվածը հիմնականում գրված էր, երբ երկու տեղեկություն ստացանք։ Առաջին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատասխանեց 3.11.2025-ին ՀՀ վարչապետի աշխատակազմին հանձնված իմ հարցմանը եւ կից փաստաթղթերին։ Գրագետ պատասխան էր` շնորհակալություն, սակայն այն որեւէ օբյեկտիվ, թվային, տոկոսային տեղեկություն չի պարունակում։ Այդքանով էլ՝ էկոնոմնախի պատասխանը կայքում հրապարակում ենք, սակայն ՍԱՊԾ-ին ուղղված մեր հարցադրումները չեն փոխվում, մնում են ուժի մեջ։

Երկրորդ․ երեկ Ղազախստանից տարածվեց նոր տեղեկություն, որով Աստանայից բացահայտել են, որ ոչ միայն ֆուրաժային IV կարգի ցորեն են առաքել Հայաստան, այլեւ արհեստականորեն, քիմիական հավելանյութերով բարելավել են առաքված ցորենի որակական ցուցանիշները (չշփոթել որակական հատկանիշների հետ) անկման թիվը կազմել է 235-334 վրկ, սպիտակուցի պարունակությունը 12,8%,  սնձանինը՝ (клейковина) 20%, ինչի արդյունքում էլ հայաստանյան լաբորատորիային IV կարգի ցորենը թվացել է III կարգի։ Սա էլ՝ մի նոր սկանդալ, որին առաջիկայում կանդրադառնանք։

դիտվել է 191 անգամ
Լրահոս
«Արա՛, դու ուզում ես մեզ հանես փողոց, որ կրակե՞ս»․ Աշոտ Անդրեասյան (video) #ՀԻՄԱ Հայտնի է՝ ովքեր են պատրաստվում պատժել Նիկոլին, դրա համար հիստերիայի մեջ է ընկել․ Կյուրեղյան (video) «Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հնչեցնում եմ ահազանգ․․․ սրանք տանում են ցնցումների, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանի սպառնալիքների հետևից ե՞րբ են գնալու իրավապահները․ Սամվել Հակոբյան (video) Տան վարձերը թանկացել են՝ հասնելով մոտ 800 եվրոյի Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում ԱՄՆ-ի հետ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. Իրանի ԱԳՆ Լիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր Լեյեն ՌԴ ԱԳՆ–ն չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրեն Սուրենյանց Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում Նիկոլին «կզացնելու են»․ ծանր հանդիպում է սպասվում․ ՊՆ նախկին նախարար (video) Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ինֆորմացիաներ սրանք կտան Ալիևին․ Աղասի Ենոքյան Խայտառակ վիճակում հայտնված ջեմոցատերերի պատասխանը՝ «կրքոտ Փաշինյանին» (video) Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել «Մեծ ութնյակից» Ռուսաստանի բացառումը սխալ էր. Թրամփ Սանչեսը պաշտպանել է Մելոնիին ՇՏԱՊ․ Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը․ կա 3 տուժած (video) Թրամփ․ ԱՄՆ-ն «Իսրայելը փրկել է ոչնչացումից» Ի՞նչ են թաքցնում այս իշխանությունները՝ ադրբեջանցիների՝ Հայաստանի դեմ գալու մասին․ Էդգար Էլբակյան (video) Թրամփն Իրանին 60 օր ժամանակ է տվել Մակրոնը դեմ է Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Կալանավորումից առաջ Թևանյանը բացահայտել է՝ինչ սարսափելի բախումների կիզակետում է հայտնվելու Հայաստանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am