«Երեւան Սիթի»-ում առեւտրով զբաղվող 60-ամյա տղամարդը սպանվել է կնոջ աչքի առաջ. armtimes.com

Այսօր կեսօրին «Երեւան Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող շուկայում առեւտրով զբաղվող 60-ամյա Լեւոն Ասատրյանը սպանվել է կնոջ աչքի առաջ: Այս մասին մեր զրույցում ասացին նույն շուկայի վաճառողները: Բանն այն է, որ Ասատրյանն ու նրա կինը միասին են աշխատում, նրան զբաղվում էին ընդեղենի վաճառքով: Ասատրյանը դանակահարվել է մի հաճախորդի կողմից. վիճաբանությունն առաջացել է ապրանքի քաշի պատճառով, հաճախորդը զայրացել է եւ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Այս ամենին ականատես է եղել սպանվածի կինը: Մեր այցի պահին Լեւոն Ասատրյանի տաղավարը փակ էր: Դեպքը տեղի է ունեցել առետրականների եւ հաճախորդների աչքի առաջ, սակայն առեւտրականները խուսափում էին պատասխանել հարցերին՝ նշելով, թե ոչինչ չեն տեսել, քանի որ այդ պահին շուկայում չեն եղել եւ դեպքից հետո են եկել: Դեպքի վայրի անմիջապես դիմացում գտնվող տաղավարում ձուկ վաճառող մի կին ասաց, թե երբ դեպքը տեղի է ունեցել նա ձուկ լվանալիս է եղել՝ մեջքով դեպի Ասատրյանը, ապա հավելեց, թե վիճաբանության ձայներ չի լսել, միայն Ասատրյանի կնոջ գոռգոռոցներից հետո է շրջվել եւ տեսել վիրավորին «դեպքը հանկարծակի եղավ»,- հավելեց վաճառողը: Նա նաեւ ասաց, որ դանակահարողին նույնպես չի տեսել: Վերջինս նշեց, որ մեկ ամիս է, ինչ ճանաչում էր սպանվածին եւ նրա կնոջը: Մեկ այլ առեւտրական էլ մեր զրույցում ասաց, որ Լեւոն Ասատրյանը հաճախ է վիճաբանել հաճախորդների հետ. «միշտ էլ վիճում էր: Վիճաբանության ձայներ չեմ լսել, միայն տեսա, որ ինչ-որ խումբ ինչ-որ մեկի հետեւից էր վազում, կինը գոռում էր: Հետո ոստիկաններն եկան, ասացին ինչ ես տեսել, ես էլ ասացի, որ ոչինչ չեմ տեսել»,- ասաց մեր զրուցակիցը: Հիշեցնենք, որ 60-ամյա տղամադը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարահին մահացել է: Իրավապահները դեռ դանակահարողի ինքնությունը չեն պարզել: Նշենք, որ նշված տարածքը տեսանկարահանվում է եւ, ըստ ամենայնի իրավապահներն արդեն իսկ առգրավվել են տեսագրությունները: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն), ստեղծվել է քննչական խումբ եւ այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ: Նախնական տվյալներով, Լեւոն Ասատրյանը սուր կտրող-ծակող գործիքով վնասվածք է ստացել ձախ կրծքավանդակի շրջանում:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am