Շփման գծում սրացումների մեղավորը Ադրբեջանն է. Արմեն Աշոտյան

Դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայնեց  ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ 2017 թվականի առաջին կեսը տարբերվում էր շփման գծում իրավիճակի սրման բազմաթիվ դեպքերով, սադրանքներով, որոնք մարդկային կորուստների են հանգեցրել: Ինչպես ասաց՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անհրաժեշտ է զգոն լինել, քանի որ շփման գծում լարվածության անկումը պայմանավորված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկներով, որոնց հետ հակամարտության երկու կողմերն էլ համաձայն էին, ինչպես նաև կապված չէ դիտորդական գործառույթների ընդլայնման, հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրման հետ: «Լարվածության անկումը կամ թուլացումը կարող ենք կապել բացառապես Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության «բարի կամքի» կամ անձնական որոշման հետ: Շփման գծում սրացումների մեղավորը Ադրբեջանն է: Բարի կամքը կարևոր է, բայց դա պետք է լինի ավելին, քան տեսանելի ժամանակահատվածում լարվածության թուլացումն է։ Բարի կամքը պետք է դրսևորվի նաև ստանձնած պարտավորությունների կատարման քաղաքական որոշման մեջ։ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը շատ է կախված անձից։ 2018-ի ընթացքում լավագույն ակնկալիքը, որ մենք կարող ենք ունենալ ՀՀ-ում և Արցախում՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումն է, վստահության մթնոլորտի ձևավորումը, բանակցային միջավայրի բարելավումը, և այս ընթացքում նաև բարձր մակարդակի կոնտակտները կարող են լինել էֆեկտիվ»,- նկատեց նա։

դիտվել է 44 անգամ
Լրահոս
13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am