«Պատիվ կզգամ, որ Էրդողանի եղբայրն եմ… պետք է հնազանդ լինել Թուրքիայի կառավարությանը». Արամ Աթեշյան

«Ես փոխանորդ եմ եւ թուղթ ունեմ կառավարության կողմից»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց Պոլսո կարգալույծ արված պատրիարք Արամ արքեպիսկոպոս Աթեշյան՝խոսելով Պոլսո պատրիարքարանում ստեղծված իրավիճակի մասին: «Այս ութ տարվա մեջ ոչ ոք չգրեց իմ հաջողությունների մասին: Միայն ասում են՝ Աթեշյանը էրդողանի եղբայրն է: Պատիվ կզգամ դրա համար: Եթե ես երկրի նախագահի, վարչապետի հետ լավ եմ, իմ համայնքի  համար է, որ լավ եմ  նրանց հետ»,- անդրադառնալով իր հասցեին հնչած քննադատություններին ասաց Աթեշյանը: «Մի քանի եկեղեցիներ քանդված են եղել,  վերանորոգել  եմ տվել,  հայկական համայնքում երեխաների կրթության հարցն եմ լուծել: Ինձ  ընդառաջում են թուրքական իշխանությունները».ահա այն ամենը ինչ իր խոսքով արել է ստամբուլահայության համար:  «Բոլորը գնահատեցին, բայց որոշ հոգեւորականներ չգնահատեցին իմ աշխատանքը»,-հավելեց նա: Աթեշյանի խոսքով՝ այսօր ստամբուլահայ  համայնքը երեք թեւի է բաժանված՝ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի,  Սահակ եպիսկոպոս Մաշալյանի, Աթեշյանի կողմնակիցներ: Ի վերջո, ե՞րբ կլինեն պատրիարքի նոր ընտրություններ, եւ կհանդարտվի  այս  իրավիճակը` Աթեշյանը դժվարացավ պատասխանել: «Պետք  է հնազանդ լինել պետությանը, այս դեպքում` Թուրքիայի կառավարությանը: Թուրքիայի իշխանությունն ասում է՝ չեք կարող առանց իմ համաձայնության փոխանորդ լինել:  Բեկչյանը պետք է հեռանա: Նոր ընտրություններ պետք է լինեն, եւ ընտրվի նոր պատրիարք»,- ասաց Աթեշյանը: Հարցին, թե ուզո՞ւմ է նորից պատրիարք լինել, Արամ Աթեշյանը հստակ չպատասխանեց:

դիտվել է 93 անգամ
Լրահոս
13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am